Որքանո՞վ է ճիշտ պետական մակարդակով հաթաթա տալ ընտանիքներին. հոգեբան

25/10/2017 schedule19:51

Տպավորությունը, թե հայաստանյան հոգեբանների շրջանում բացասական վերաբերմունք կա «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի նկատմամբ, հաստատվում է մեր հարցումների արդյունքում: Ավելին՝ պարզվեց՝ օրենքի այս նախագծին դեմ են անխտիր բոլոր մասնագետները, որոնց մենք դիմեցինք՝ չնայած նրանց մի մասի համար ոլորտում նմանատիպ կարգավորումները սկզբունքորեն անընդունելի չեն:

Ընտանեկան բռնության մասին օրինագծի վերաբերյալ հոգեբանների կարծիքն ու նրանց համառոտ հիմնավորումը ներկայացնում ենք ստորեւ:

Կարինե Նալչաջյան - հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա)

Օրինագծին դեմ է

-Ես դեմ եմ եւ ունեմ լուրջ հիմքեր: Իհարկե, մարդը պետք է պաշտպանված լինի ե՛ւ ընտանիքում, ե՛ւ ընտանիքից դուրս. ամեն տեղ, ու եթե տվյալ երկրի Քրեական օրենսգիրքը դա թույլ է տալիս, ուրեմն լրացուցիչ օրենքներ ընդունելու կարիք չկա: Այլ խնդիր է, որ պետք է մարդկանց իրավագիտակցությունը այնպիսին լինի, որ իրենք, եթե սպառնալիքի տակ են, դիմեն իրավապահ մարմիններին: Բայց իրավապահ մարմինների նկատմամբ էլ պետք է վստահություն լինի, որը խնդիր է: Այնուամենայնիվ, մտնել ընտանիք, ընտանիքի ներսում այնպիսի հարցեր բարձրացնել... Կան բաներ, որոնք էթնոսպեցիֆիկ են: Մենք պիտի դա հաշվի առնենք: Շտամպներով ապրել չի կարելի: Չի կարելի ինչ-որ մի շտամպ վերցնել, բերել այստեղ ներդնել: Այնպես որ ե՛ւ կինը, ե՛ւ երեխան, ե՛ւ տղամարդը, մեծն ու փոքրը պիտի պաշտպանված լինեն ամեն տեղ ու ոչ միայն ընտանիքում, բայց լրացուցիչ օրենքն իրավիճակն ընդամենը կսրի: Ես տեսնում եմ՝ կան գործոններ, որոնք ուղղակի ընտանիքի ներսում բռնություններ առաջացնելու պոտենցիալ ունեն իրենց մեջ:

Սամվել Խուդոյան – հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)

Օրինագծին դեմ է

Ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ այդ օրենքի նախագծով նախատեսվում է, որ ամուսինները կոնֆլիկտ չպիտի ունենան: Բայց ինչպես կարող է կոնֆլիկտ չլինել ընտանիքում: Եվ եթե կոնֆլիկտ եղավ, դա դրսեւորվելու է հենց օրենքում նկարագրված բռնության ձեւերով, ուրիշ ոչ մի այլ կերպ: Ու փաստորեն ամեն մի կոնֆլիկտ կարող է դառնալ ընտանիքի մեջ այլ մարդկանց, կառույցների, ոստիկանության, իրավապահների քիթը խոթելու առիթ: Իսկ ինչպես էլ լինի, ցանկացած ընտանիքում տարվա մեջ մի 20 անգամ կոնֆլիկտային իրավիճակներ կստեղծվեն, ու եթե ասենք կողքի մարդիկ ուզենան վատություն անել, կօգտագործեն այդ կոնֆլիկտները եւ այլն, եւ այլն:

Այս օրենքի ընդունումից հետո ահռելի գումարներ են ծախսվելու, եւ դա՝ պատերազմող երկրում, որն ամեն րոպե կարող է կործանվել. կացարաններ կառուցել, վերանորոգել, սնունդ տրամադրել, այդքան ծառայություններ իրականացնել, թղթաբանություն, դատարաններ, փորձագետներ... Այդ ամենը միլիարդավոր դրամներ, միլիոնավոր դոլարներ են արժենալու, որոնցով մենք կարող ենք զինել մեր բանակը, նորագույն զենքեր առնել: Իսկ ինչքան կաշառակերություն ու թալան կլինի այդ պրոցեսում: Դրա համար էլ մեր կաշառակեր պաշտոնյաները բոլորը կողմ են այդ օրենքի նախագծին: Բոլորը շատ ուրախ են, որովհետեւ իրենց համար  մե՜ծ-մեծ թալանի ոլորտ կբացվի եւ կկարողանան այդ ուղղությամբ իրենց ախորժակը բավարարել: Նածագծին կողմ են նույն այն մարդիկ, որոնց ունեցվածքը իրենց աշխատավարձից միլիարդ անգամ ավելի բարձր է: Որտեղի՞ց այդ փողերը: Հարցնող չկա:

Հրանտ Ավանեսյան – հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Երեւանի պետական համալսարան)

Այս տեսքով օրինագծին դեմ է

Նախ օրինագծի շուրջ առաջացած աղմուկն է շատ զարմանալի եւ միգուցե նույնիսկ հրահրվող: Դեմ ու կողմի հարց չէ այստեղ: Ուրիշ հարց է, որ այդ խնդիրը պետք է տեղացի հոգեբանների, մանկավարժների եւ ընտանիքի մասնագետների հետ մինչ այդ քննարկվեր, գիտաժողովներ կամ սեմինարներ անցկացվեին, ինչից հետո նոր կարելի էր այդպիսի քայլի դիմել: Հիմա դրամաշնորհ են շահել, ինչ են արել, ինչո՞ւ են այդքան արագ գործում, մի քիչ անհասկանալի է, բայց որ ընտանեկան բռնության խնդիրը թաքնված գոյություն ունի, միանշանակ: Օրենքին սկզբունքորեն դեմ չեմ եւ որպես հոգեբան էլ տեղյակ եմ, որ կա ընտանեկան բռնություն: Դա նույնիսկ իմ արտասահմանյան գործընկերներն էին նկատել: Այսինքն՝ ե՛ւ հայաստանցի, ե՛ւ դրսի մասնագետները գիտեն, որ կա խնդիր, բայց այս ձեւով օրինագծին դեմ եմ: Այն չպետք է լինի արտագրված կամ «քոփի-փեսթ» արած տարբերակով: Քննարկումները մինչ այդ պետք է սկսվեին, հետո խնդիրը լուծում ստանար: Միգուցե օրինագիծ ունենալու կարիք էլ չլիներ: Այլ բան է, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի իր իրավունքներին, համապատասխան ինստիտուտները պետք է դրանով զբաղվեն, մենք ունենք սոցիալական աշխատանքի համակարգ, որն ընտանիքների հետ զբաղվում է, այդ պրոֆիլի տարբեր հասարակական կազմակերպություններ կան: Բայց դարձնել պետական ծրագիր, պետության մակարդակով հաթաթա անել ընտանիքներին, չգիտեմ ինչքանով ճիշտ է: 

Նարինե Հարությունյան - հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (Երեւանի պետական համալսարան)

Այս տեսքով օրինագծին դեմ է

-Քննարկվող օրենքի նախագծին ես միայն մասնակիորեն եմ կողմ: Դրույթներ կան, որոնք լավ չեն ձեւակերպված: Դրանք լավ չի ընկալվում հասարակության կողմից, եվրոպական երկրների ծանոթ փորձը նրա մեջ վախ է առաջացնում, որովհետեւ հայկական ընտանիքներն իրենց բնույթով երեխայակենտրոն են, ու ցանկացած հայ մարդու մեջ անհանգստություն է առաջանում, որ կարող են գալ, իր երեխային իր ձեռքից տանեն ուղղակի կամ անուղղակի:

Օրինագիծը, երբ փորձում եմ խորքային նայել, ըստ էության, պարունակում է փուլային աշխատանք. սկզբից պիտի պրոֆիլակտիկա, ընդհանուր հարցումներ անցկացվեն, դուրս բերվի վիճակագրություն, բռնության խորքային ձեւեր... Ի վերջո պետք է տարանջատենք, ո՞ր բռնության ձեւի մասին է խոսքը: Ես չգիտեմ՝ ով է աշխատել օրինագծի վրա, բայց ամենաառաջին հերթին ոչ թե սոցաշխատողներ, ոչ թե իրավաբաններ, այլ հոգեբաններ պիտի աշխատեին, որովհետեւ այնտեղ հստակ գրված էլ չէ, թե բռնությունը ո՞ր սահմանից է դառնում բռնություն, հարաբերությունների ո՞ր որակն է կարող համարվել բռնություն: Իրավաբանները հանգստացնում են, որ կա հստակ ձեւակերպում՝ կյանքին սպառնացող վտանգը, բայց չէ՞ որ կյանքին վտանգ սպառնալը սուբյեկտիվ է, կինը կարող է այդ հարաբերության մեջ այդ վերաբերմունքը վախից կամ մեկ այլ պատճառով որակավորել իր կյանքի համար վտանգավոր, իսկ այդ մարդը կարող է այդպիսի նպատակ բոլորովին չունենալ: Հետո մեզ մոտ բռնությունը միշտ ասոցացվում է տղամարդու կողմից կնոջ եւ երեխայի նկատմամբ բռնության հետ: Քի՞չ կան կանայք, որ այսօր դատապարտված են իրենց ամուսններին սպանելու համար: Նաեւ դա պետք է հաշվի առնել: Ես կարծում եմ, որ օրինագծի վրա հոգեբան չի աշխատել, որովհետեւ այնտեղ ընդհանրապես հոգեբանի ձեռագիր չկա:

Օրենքի նախագիծը բավականաչափ թերի է՝ ընդունելու համար: Այն պետք է մշակվի բազմաթիվ մասնագետների կողմից: Ես ընդունում եմ, որ կան բռնություններ: Բնականաբար պարզ է եւ գրականության մեջ էլ դա գրված է, որ մեծ մասամբ բռնության ենթարկվում է թույլ կողմը՝ կինը կամ երեխաները, բայց եկեք հասկանանք՝ ինչպես անենք, որ չվնասենք ո՛չ մեր հայ ընտանիքին, ո՛չ էլ դրա միջոցով ուղիղ պետությանը: Առանց այդ էլ մեր պետությունը ամուր չէ: Ամբողջ աշխարհում դուք չեք գտնի այնպիսի ընտանիք, ինչպիսին հայերինն է՝ երեխայակենտրոն, ամուր եւ ընտանիքակենտրոն: Բոլորի դիրքորոշումները դեպի ընտանիքներն են:

Հ.Գ. Ավելի վաղ թեմայի շուրջ զրուցել էինք հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանի հետ: Նա նույնպես բացասական կարծիք էր արտահայտել Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

Այսպիսով, մեզ հետ զրուցած բոլոր հինգ հոգեբանները դեմ են, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի հրապարակված նախագիծն ընդունվի եւ օրենքի ուժ ստանա:

Տպել
3767 դիտում

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան