Մարզպետն ու ՀՀԿ կառույցի ղեկավարը «խաղաղության» մեջ են, տնօրենն էլ՝ կրթության ջատագով

ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն Armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով իր եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի միջեւ տեղի ունեցած հեռահար վեճին, նշեց, որ նման բան չկա իր եւ Գրիգորյանի հարաբերությունները «խաղաղ են»:

Ի դեպ, այսօր մամուլում տեղ էին գտել հրապարակումներ, որ Սարգսյանը ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ է նշանակել Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին, որն էլ մարզպետի սրտով չի եղել եւ ստիպել է տնօրենին հրաժարվել կանանց խորհրդի նախագահի պաշտոնից:

«Իմ եւ մարզպետի միջեւ լարվածություն չկա, հավատացեք: Իսկ այդ միջադեպը, որ ասում եք, պարզապես Ռուզաննան ասել է, որ ես չեմ կարող երկու պաշտոն համատեղել, դրա համար հրաժարվում է: Ինքը ցանկանում է իրեն ավելի շատ տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում: Այս պահին նա դեռ իր պաշտոնում է, դեռ պետք է խորհրդի նիստ լինի, որ խորհուրդն իր դիմումը քննի»,- ԱԺ-ում մեր զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:

Հարցին, թե Գրիգորյա՞նն է նրան դրդել այդ քայլին, պատգամավորն ասաց.

«Ո՛չ տնօրենը, ո՛չ էլ մարզպետն ինձ այդ մասին որեւէ բան չեն ասել: Իմ եւ մարզպետի հարաբերությունները շատ լավ են, հանգիստ ենք ու խաղաղ:  Երեկ եմ մարզպետի հետ հանդիպել, ամեն շաբաթ իրար հետ հանդիպում ենք»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե Ռուզաննա Խաչատրյանն իր ազգակա՞նն է, որ նշանակել է այդ պաշտոնին, Ալիկ Սարգսյանը պատասխանեց.

«Այդ կինը իմ ոչ մի բանը չէ, ուղղակի դպրոցի տնօրենն է, որին շատ լավ ճանաչում եմ, խելացի, գրագետ կին է, եւ ուզում էի, որ լինի այդ պաշտոնին: Չի համաձայնվում, չեմ պարտադրելու»:

Դիտարկմանը, թե կուսակցության մյուս տարածքներում խորհրդի նախագահները, կառույցների ղեկավարներն իրենց այդ պաշտոնները համատեղում են այլ պաշտոնների հետ, ինչպե՞ս է ստացվում, որ միայն այս դպրոցի տնօրենն է, որ չի ցանկանում միանգամից երկու պաշտոն զբաղեցնել, պատգամավորը պատասխանեց.

«Իհարկե, բոլոր խորհրդի նախագահներն էլ իրենց պաշտոնների հետ են համատեղում այդ աշխատանքը, բայց չգիտեմ, թե ինչու նա չի ցանկանում այդ գործը շարունակել: Ինքը նույնիսկ ինձ չի հանդիպել, դիմում է թողել ու ասել, որ կուսակցության այս աշխատանքն ինձ խանգարում է, խնդրում եմ թող ազատի: Էս քանի օրը լինեմ մարզում, իր հետ կզրուցեմ»,- եզրափակեց  ՀՀԿ-ական պատգամավորը:

Տպել
1679 դիտում

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում ընդամենը 12 աշակերտ է սովորում

Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի Ջիբրալթարի շախմատային փառատոնում

Հայաստանը 3 օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից. ֆեդերացիայում կորոշեն՝ ում ուղարկել

Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալի» խաղացող է. (լուսանկարներ)

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Քասեմի

Թումանյանում ակտիվացել է սողանքը. ԱԻ նախարարությունում առաջարկում են բնակիչներին տարհանել

Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

Կիեւում հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության աղոթքին

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանելիության ժամկետի

«ՄՏՍ Հայաստան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը կվաճառվեն

«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

Եկեք բիզնեսով զբաղվեք Հայաստանում. վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին (լուսանկարներ)

Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (լուսանկարներ)

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար

Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն. ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը