Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ 1 էջ կարդացե՞լ են. ԱԺ-ի մոտ ցույց է,պահանջում են Պնախարարին

ԱԺ-ում շարունակում են քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը զուգահեռ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները:

Ուսանողները ցանկանում էին հանդիպել Պնախարար Վիգեն Սարգսյանին՝ պարզելու համար, թե երբ նա հայտարարում է, որ հարցը քննարկել է ակադեմիական տարկետման վերացման խնդրով մտահոգ ուսանողների հետ, ո՞ւմ է նկատի ունեցել, քանի որ ո՛չ ակտիվ ուսանողների, ո՛չ էլ նախաձեռնության անդամների հետ հանդիպում չի եղել: Նրանց դիտարկմամբ՝ նախարարը կա՛մ ստում է, կա՛մ այլ հանգամանք կա, որը պիտի պարզվի: Ուսանողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել նախարարի հետ:

Դրսում բողոքի ակցիա իրականացնող ուսանողների հետ հանդիպեցին ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանն ու Արարատ Միրզոյանը:  

Ուսանողներն անդրադարձան նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե տարկետման մասին  բարձրաձայնողներին պետք է շատ կոշտ պատասխան տալ:

«Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ասել է, թե կասկածում է, որ տարկետման մասին շահարկողները գոնե մի 10 էջ կարդացել են, իսկ ես էլ կասեմ, որ կասկածում եմ, թե նախագահի շրջապատի մարդիկ գոնե մեկ էջ կարդացած լինեն: Մենք չենք ասում, թե ծառայությունից հետո հնարավոր չէ սովորել, պարզապես դիտարկում ենք ռիսկները, որոնք առկա են օրենքի նախագծում»,- նշեցին ակցիայի մասնակիցները:

Տպել
2327 դիտում

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին