Նիկոլ Փաշինյանը զրուցում էր վարչապետի ուրվականի հետ․ զվարճալի հարցուպատասխան ԱԺ-ում

Զվարճալի միջադեպ գրանցվեց հոկտեմբերի 25-ին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Քանի որ ԵԱՏՄ խորհրդի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախագահող էր, ուստի չեր ներկայացել ԱԺ հետ հարցուպատասխանին, ինչը «Ելք» խմբակցության ներկայացուցիչների դուրը չէր եկել, քանի որ ըստ Սահմանադրության, վարչապետը պարտավոր էր ներկա գտնվել ԱԺ հետ հարցուպատասխանին։

Նիկոլ Փաշինյանը, մոտենալով խոսափողին, հայտարարեց, թե դահլիճում «հերյուրանքներ» են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը բացակայում է կառավարության  հետ հարցուպատասխանից։ Փաշինյանը ժպտալով նշեց, թե ինքը չի կարող հավատալ նման «սադրիչ լուրերին», եւ նույնիսկ անվստահություն է հայտնում սեփական աչքերին, որոնք ակնհայտ սխալ տեղեկատվություն են փոխանցում, եւ մատնանշեց ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը, որով ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա նա որեւէ այլ վայրում գտնվել չի կարող, ուստի նա, ձեռ առնելով, իր հարցն ուղղեց վարչապետին։

«Բարի երեկո պարոն վարչապետ, ուրախ ենք այսօր Ձեզ խորհրդարանում տեսնել եւ ուրախ ենք, որ Դուք տիրապետում եք Ձեր սահմանադրական պարտականություններին: Հարցս հետեւյալն է. մամուլում լուրեր տպվեցին վերջին շրջանում, թե Դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եք ու պայմանավորվել եք, որ նա պետք է լինի վարչապետ, իսկ Դուք փոխվարչապետ, ես խնդրում եմ մեկնաբանել այս լուրերը, որովհետեւ շատ մարդկանց համար շատ կարեւոր է, ոմանք փորձում էին Ձեզ ներկայացնել, որպես փոփոխությունների ավետաբեր, եւ հիմա այս հարցի պատասխանից է կախված, թե Դուք իրականում փոփոխությունների ավետաբե՞ր եք, թե՞ ճահճացման մունետիկ»,- ծիծաղելով իր հարցն ավարտեց Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սկզբում չգիտեր, թե ինչպես պետք է արձագանքել, բայց հետո կողմնորոշվեց ու ասաց, թե պատգամավորի հարցին կպատասխանի ՀՀ վարչապետը, սպասենք՝ թող պատասխանի, իսկ այնուհետեւ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց գրավոր ներկայացնել հարցը, եւ Նիկոլ Փաշինյանին տվեց վարչապետի «պատասխանին» արձագանքելու հնարավորություն։

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, հայտարարեց՝ «Պարո՛ն վարչապետ, ես հասկանում եմ, որ այս հարցին պատասխանելու համար Դուք մտածելու կարիք ունեք, եւ ես Ձեզ սիրով տալիս եմ այդ ժամանակը, մտածեք, ու հաջորդ անգամ պատրաստված եկեք»։

Տպել
3719 դիտում

Հաշամանդամության կարգից զրկված երիտասարդն ունի սրտի խնդիր. Սոցապում դեռ ապակողմնորոշված են

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կայացվեց. ՀՔԾ-ն հաստատում է

Լոռու մարզպետարանում ազատումներն ու նշանակումները շարունակվում են

Ազգային կինոկենտրոնի կիսատ մնացած ծրագրերն ու ֆինանսական պահանջները. ինչ է անելու Մակունցը

Դիմեք ոստիկանություն․ իրավապահները ցանկանում են բացահայտել նախկին հանցագործությունները

ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել Շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեն

Ադրբեջանն ու Իրանը ցանկանում են գործարկել Բաքու-Թեհրան երկաթուղի

Ինչպե՞ս նվազեցնել աղետների ռիսկերը․ Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Առաջարկել է 5 հազար դոլար․ «Շիրակ»-ի մարզիչը փորձել է կաշառել «Բանանց»-ի ֆուտբոլոստին․ ՔԿ

ԱԺ-ի աշխատակցուհին պնդում է, որ երկու տարի շարունակ կառույցում թրաֆիքինգի է ենթարկվել

«Ազգային ավիացիա» միավորման խորհրդի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Առավել զարգացնել կապերը․ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Սերժ Թանկյանը ցանկանում է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնել

ՀՀ-ում բարելավվում է որպես խափանման միջոց կալանավորման կիրառման պրակտիկան․ նոր նախագիծ

Կարկտահարությունից մինչեւ սառնարանային տնտեսություն․ գյուղնախարարի այցն Արմավիրի մարզ

Տեխզննման կտրոնի հետ հավելյալ վճարվող բնապահպանական հարկերը կիջեցվեն. փոխնախարար

Հանցագործը կողոպտել է «Գաֆրի» ոսկու սրահն ու դիմել փախուստի՝ վնասելով կայանած մեքենաները

Հայաստանի մշակութային ժառանգությունը կներկայացվի Վաշինգտոնի սրտում

Վարչապետ Փաշինյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ