Բորբոսնած պատեր, տասնյակ դույլեր. 500 աշակերտ ունեցող դպրոցի վիճակը (Ֆոտո, Վիդեո)

26/10/2017 schedule13:26

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի միջանցքներում դույլերն անպակաս են այնքան, որքան որ տհաճ խոնավությունը:

Տանիքից թափվող անձրեւաջրերն արդեն սպառնում են շենքի սեյսմակայունությանը: Դպրոցի տնօրեն Գաեգին Քարհանյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցի հիմնական խնդիրը տանիքն է, որը մասնակիորեն նորոգվել է 2003թ.-ին. «5 մասնաշենքերից  4-ը, որտեղ դասասենյակներն են տեղակայված` նորոգվեց, իսկ շենքի միջին մասը` շուրջ 2640 մետրը հարթ տանիք է, որը չի արդարացնում եւ անձրեւաջրերը թափվում են միջնամաս»:

Տնօրենի խոսքով` խնդիրը նոր չէ եւ տարիների ընթացքում գնալով ավելի է սրվել. «Տանիքի տվյալ հատվածը պետք է թիթեղապատվի, ինժեներական լուծում է պետք տալ, որը թե ֆինանսական առումով, թե տեխնիկապես դժվար է ավելի, չնայած որ` լուծելի է: Նախագիծ նախահաշիվ ենք կազմել, շուրջ 60 մլն դրամ է պետք»:

Տնօրենն ասում է, որ խնդրի մասին տեղյակ են բոլոր մարմինները` մարզպետարանից սկսած. «Դպրոցը ներառված է հրատապ լուծում պահանջղ դպրոցների մեջ, ֆինանսավորման դեպքում, կարծում եմ, խնդրին կանդրադառնան»,-ասաց նա, նշելով, թե ժամանակային առումով որեւէ տեղեկություն չունի, թե երբ կսկսվեն աշխատանքները. «Նախարարը մի առիթով ասել էր, որ մինչեւ 2022թ-ը Հայաստանի բոլոր դպրոցները, որոնք ունեն շենքային պայմանների հետ կապված խնդիրներ, պետք է լուծվեն, բայց կարծում եմ, որ մեր դպրոցի խնդիրը պետք է ավելի շուտ լուծել»:

Դպրոցի միջանցքներում տեղադրված դույլերը, քարուքանդ եղած պատերն ու խոնավությունը սակայն դպրոցի դասապրոցեսին չեն խանգարում: Եղած խնդիրներով հանդերձ թաղամասի բնակչությունը շարունակում է առաջին դասարան հաճախող երեխաներին բերել այս դպրոց. «Դպրոցում ամեն ինչ լավ է, ուսուցիչները լավ կրթություն են տալիս, բայց շենքային պայմանները ահավոր են, լավ է, որ գոնե դասասենյակներում վիճակը բավարար է»,-մեզ հետ զրույցում հայտնեց ծնողներից մեկը:

Մեկ այլ ծնողի խոսքով` անթույլատրելի է մարզկենտրոն Վանաձորում նման շենքային պայմաններով դպրոց ունենալը. «500-ից ավել աշակերտ ունեցող դպոց է, ներս ես մտնում ու ապշում` պատերը բորբսնած, դույլերն էլ ինչքան ասես…անձրեւներին քիչ է մնում երեխաները միջանցքում անձրեւանոցներով քայլեն»,-ասում է 6-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը:

Թիվ 27 հիմնական դպրոցը գտնվում է ծայրամասային Տարոն 4 թաղամասում, որտեղ բնակչության թիվը մեծ է, դպրոցական տարիքի երեխաներինը` եւս: Բնակչությունը հույս ունի, որ կառավարությունը հնարավորինս արագ քայլեր կձեռնարկի` հակառակ դեպքում, տարիներ անց դպրոցն արդեն վթարային կդառնա, իսկ երեխաների հոսքը` կպակասի:

 

 

Տպել
8762 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված