Ծանր ծառայություն եմ ունեցել Ագարակի զորամասում. Մարուքյանը պատասխանում է նախարարին

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պնախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե Մարուքյանը զինծառայությանը զուգահեռ սովորել է բուհում եւ այդ հնարավորությունը ձեռք է բերել ինչ-որ մութ կապերի շնորհիվ, ասաց.

«Ես, իշխանության մեջ չլինելով, մութ պայմանավորվածություններ երբեւէ չեմ ունեցել: Իմ ընտանիքը հնարավորություն չի ունեցել, որ ես բուհ ընդունվելու համար պարապեմ, դրա համար սովորել եմ մասնավոր բուհում: Գերազանց սովորելու համար ինձ հնարավորություն է տրվել ծառայության տարիներին քննություն հանձնել: Դրանից հետո սովորել եմ կառավարման պետական ակադեմիայում, որտեղ իմ քննության ղեկավարը նախագահականից եղել է Վիգեն Սարգսյանը եւ հարցեր տալուց հետո, ինձ հինգ նշանակեց»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը մանրամասնեց, թե որտեղ է ծառայել:

«Շատ ծանր ծառայություն եմ ունեցել: Ծառայել եմ Ագարակի զորամասում՝ ինժեներասակրավորային վաշտում: Զորացրվել եմ հարթաթաթության պատճառով: Ես շատ լավ գիտեմ, թե ծառայությունը ինչ է եւ ինչ է կրթությունը: Եթե մարդ կա, որ կասկածում է, իմ ծառայությունը սիրով կվիճարկեմ դատարանում»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանը, խոսելով նաեւ Արարատ Միրզոյանի ՊՆ-ից պատվոգիր ստանալու, բայց զորամասում չլինելու մասին, մանրամասնեց.

«Արարատ Միրզոյանը ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանն է դիմել եւ գնացել է դիրքեր խրամատ փորելու: Վա՞տ է, որ գիտնական մարդը գնացել է խրամատ փորելու: Այստեղից քանի հոգի են գնացել դիրքեր ու խրամատ փորել: Խրամատ փորելու համար ամոթանք են տալի՞ս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
4611 դիտում

10 հազար դրամ ընտրակաշառք վերցրած մարդն էլ փողոց դուրս կգա. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ծառուկյան դաշինքը կսատարի՞ՀՀԿ նախագահի թեկնածուին, Ծառուկյանն ասում է՝ ամեն ինչ հնարավոր է

Արցախում մահացած զինծառայողը ՊԲ գնդապետի որդի է

Սա ոչ թե շարքային գողություն է, այլ փողերի լվացում. հաճախորդ

Այս գիշեր զոհված զինծառայողը Արցախից էր. քննվում է ինքնասպանության վարկածը

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Կրակովում

Ողբերգական ավտովթարից մահացած ԳՇ պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը. ՊՆ

Ուզբեկստանում հայ մարզիչը ֆուտբոլիստներին հրավիրել է շահից ելնելով. ցմահ որակազրվել է

Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ

Սոցալական բունտի նախապայման չկա, գնաճը բնականոն երեւույթ է. վարչապետի նախկին խորհրդական

Դեմ եմ Պակիստանի հեռուստատեսությամբ հնչող հակահայկական տեքստերին. պակիստանցի բլոգեր

Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ. ԼՂ-ի երկակի չափանիշները Բաքվին զենքի մատակարարման հարցում

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը հեռանում է

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն ինձ էլ էր հրավիրել. Գ. Ծառուկյանը՝ իր Բաղրամյան 26 գնալու մասին (տեսանյութ)

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Անգամ, եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միեւնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է․ Գագիկ Ծառուկյան

Ջրաշենի բժշկիչ համարվող Սուրբ Կարմիր Ավետարան մատուռ-եկեղեցին օծվել ու նորից գործում է