Խոսրովի արգելոցի հրդեհված տարածքում պտղատու ծառերը սթրեսից նորից ծաղկել ու պտուղ են տալիս

26/10/2017 schedule17:35

Խոսրովի պետական արգելոցի հրդեհված հատվածն աստիճանաբար սկսում է վերականգնվել: Իսկ պտղատու ծառերը սրթեսից նորից ծաղկել ու պտուղ են տալիս:

«Լայնատերեւ ծառատեսակները նոր ծաղիկներ ու  պտուղներ են տալիս: Դա բույսերի մոտ սթրեսային վիճակի արտահայտությունն է, որը հայտնի երեւույթ է: Խնձորենին, այրված խնձորը վրան, կողքից տվել է ծաղիկներ, տերեւներ, ու որոշ ժամանակ հետո էլ պտուղներն են հայտնվել: Պատկերացրեք կանաչ պտուղը այրված պտուղների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Բայց թե կրակից տուժած տարածքը երբ ամբողջությամբ կվերականգնվի, մասնագետի խոսքով հնարավոր կլինի ասել հաջորդ տարվա գարնան ամիսներին: Ըստ նրա, բույսերի արմատներն այրված չեն, եւ կանաչ զանգվածը սկսել է վերականգվել հրդեհի արդեն 15-20-րդ օրը:

«Մենք այդ մասին կարող ենք խոսել եկող տարվա գարնան ամիսներին, երբ որ ծառերի ծաղկման, աճման սեզոնը սկսում է, որովհետեւ կան բազմաթիվ ծառեր, որոնք այսօր թվացյալ այրված են, բայց արմատային համակարգը պահպանվել է եւ մենք հուսով ենք, որ դրանց աճը չի կանգնել, ծառերը չեն մահացել»,- ասաց Արամ Աղասյանը:

Ինչ վերաբերում է այրված տարածքի կենդանական աշխարհին, նա նկատեց, որ այդ հատվածներում կային բազմաթիվ պահպանված կզյակներ, որոնք ապաստարան են ծառայել կենդանիների համար, իսկ բացի այդ, կրակից տուժել է Խոսրովի արգելոցի միայն մի փոքր հատվածը:

«Մեր ուսումնասիրությունների ընթացքում, որոնք մեկ ամսից ավելի իրականացվում են տարածքում, որեւիցե վառված կենդանու դիակ չի հայտնաբերվել: Իսկ անողնաշար կենդանիները, միջատների ուղղաթեւերի խմբերը՝ մորեխներ, ծղրիդներ, կրծողները եւ այլն, այդ վտանգին ենթակա չէին: Որովհետեւ կենսաբանորեն ապացուցված երեւույթ է. շատ շոգ ամիսներին, երբ որ ջերմաստիճանային ֆոնը երկարատեւ պահպանվում է, դրանք իջնում են ավելի խորը տարածքներ:

Այսինքն՝ կնշանակի, որ մինչեւ հրդեհի սկսելն արդեն այդ կենդանիները պատսպարվում էին իրենց թաքստոներում ու իջնում էին ավելի խորը տարածքներ»,- ասաց Արամ Աղասյանը:

Այժմ, ըստ նրա, այրված տարածքներում փոքրիկ հողաթմբեր կան, ինչը նշանակում է, որ դրանց տակ կրծողներ են ապրում: Նախարարության մասնագետը նաեւ նշեց, որ արգելոցի այրված տարածքներում նաեւ արջի ու գայլի հետքեր են նկատվում, ինչը վկայում է, որ նրանք այդտեղով տեղաշարժում են:

Խոսրովի պետական արգելոցի ընդհանուր տարածքն ավելի քան 23 հազար հա է: Այս տարվա օգոստոսին հդեհվել է դրա 1700 հա-ը: Ամբողջությամբ այրված հատվածը կազմում է 100 հա:

Այրված տարածքը սկսել է կանաչել

Այրված խնձորենի

Այրված խնձորենու անժամանակ ծաղիկները

Կրծողների հողաթումբ «տները»

Մողեսը՝ հրդեհից հետո

Տպել
4047 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել