Երևան
16 °C
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով արտագնա դատական նիստը:
Այս մասով անցնում է 11 ամբաստանյալ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը Կարո Եղնուկյանը եւ այլք:
Այս նիստից առաջ եւս Արթուր Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին չթույլատրեցին մտնել նիստերի դահլիճ՝ կրկին պայուսակը չբացելու պատճառով: Շուշանյանն այսպիսով ստիպված եղավ պայուսակը թողնել իր ավտոմեքենայի մեջ, որպեսզի կարողանա մասնակցել նիստին:
Նշենք, որ դատավորի ներս մտնելիս ամբաստանյալները ոտքի չկանգնեցին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանն այդ հանգամանքը ուշադրության չարժանացրեց: Այնինչ նման իրավիճակներում Գաբրիելյանը մշտապես նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառում իսկ կրկնվելու դեպքում՝ ժամերով հեռացնում էր նիստերի դահլիճից:
Նիստը սկսվելուն պես Մուշեղ Շուշանյանը դիմելով նախագահող դատավորին ասաց, որ դատական կարգադրիչների կողմից խոչընդոտվում է իր մասնագիտական գործունեությունը: «Ամեն անգամ ներկայանալով դատական նիստին, դատական կարգադրիչների կողմից ինձ խուզարկելու փորձ է կատարվում, իմ պայուսակը բացելո,ւ մետաղական իրերը հեռացնելու անօրինական պահանջ է ներկայացվում, որը ես հրաժարվում եմ կատարել: Ամեն անգամ արձանագրություն է կազմվում, ամեն անգամ դատարանը այդ արձանագրության հիման վրա իմ նկատմամբ դատական սանկցիա է կիրառում: Հիմա այսօր եւս ինձ նման անօրինական պահանջ ներկայացվեց եւ հերթական անգամ հրաժարվեցի այդ պահանջը կատարել, նորից կազմվեց արձանագրություն: Ես ստիպված պայուսակը, որի մեջ գտնվում են իմ աշխատանքային պարագաները, թողել եմ ավտոմեքենայիս մեջ եւ առանց պայուսակի եմ մտել նիստեր դահլիճ, առանց իմ աշխատանքային պարագաների»,- ասաց Շուշանյանը:
Ի պատասխան դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ դատարանի կողմից կայացված սանկցիաները բխում են օրենքի տառից: «Սանկցիաներ կիրառվել է ոչ միայն ձեր, այլ նաեւ այն անձանց նկատմամբ ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ: Ինչ վերաբերում է զննության եւ խուզարկությանը. արդեն 4 ամիս է նույն հարցի վրա կանգնած ենք: Դատական նիստերի կարգադրիչները իրենց գործառույթներն են կատարում, ես խնդրում եմ մի վիրավորվեք, դա ձեր անվտանգությունից է բխում: 4 ամիս գալիս ենք դատական նիստի՝ ամբողջ օրը կամ սանկիցա ենք կիրառում, կա՛մ բացարկի հարցեր ենք լուծում, կա՛մ լքում եք դատական նիստերի դահլիճը, գնում եք. 4 ամիս է ձեր պաշտպանյալները սպասում են, որ իրենց իրավաբանական օգնություն ցույց տաք»,- հայտարարեց դատավորը:
Այնուհետեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի եւ Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Պապիկյանը մոտ կես ժամ հիմնավորեց իր միջնորդությունը: Նա ասաց, որ գործից մաս անջատելու որոշման մեջ դատարանը նշել է մասնավորապես հետեւյալը. «գործի դատական քննությունն արդեն ընթանում է շուրջ երեք ամիս, սակայն գործի բազմածավալության եւ դատավարության մասնակիցների մեծաքանակության ինչպես նաեւ ամբաստանյալների եւ նրա պաշտպանների կողմից դատական նիստերն անհարկի ձգձգելու, քրեական գործը վարույթի բնականոն ընթացքը պարբերաբար խոչընդոտելու պատճառով գործի քննությունը գտնվում է դատական քննության ընդամենը նախապատրաստական փուլում»,- դատավորի որոշումից մեջբերում կատարեց Պապիկյանը, ապա հավելեց, որ սրանից կարելի է ենթադրել, որ դատական նիստերի ձգձգման մեղավորները ամբաստանյալներն եւ նրանց պաշտպաններն են: «Այսինքն դատավորը Գաբրիելյանը ամբաստանյալների եւ նրանց պաշտպաններին մեղադրում է անկարգապահ լինելու մեջ, կամ որ նույնն է այդ անձանց նկատմամբ ունի հստակ ընդգծված բացասական կարծիք: Որոշման ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ դատավորը երեք ամիսների ընթացքում իր համար բացառապես մեկ հանգամանք է պարզել, այն է՝ պաշտպանական կողմը անզուսպ է, չունի անհրաժեշտ կրթադաստիարակչական մակարդակ: Ցանկանում եմ հռետորական հարց ուղղել, հարգելի՛ դատարան, գործն անջատելու որոշումից հետո այդ նույն անձինք դարձյալ ձեր առջեւ են, հիմա ի՞նչ ձեր որոշման միջոցով ավելացավ մեր մակարդակը, գուցե ավելի կարգապահ ենք դարձել»,- հայտարարեց պաշտպանը եւ շարունակեց. «Դատավոր Գաբրիելյանը ոչ թե ծավալ փոքրացրեց, այլ ավելացրեց եւս 46 հատոր գործ: Մենք արդեն չենք կարող խոսել գործի քննության ողջամիտ ժամկետի մասին, որը ամբաստանյալները կարող են միայն երազել»:
Արայիկ Պապիկյանի ինքնաբացարկի միջնորդությանը միացան նաեւ մյուս պաշտպանները: Դատարանը կես ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:
Որոշման հրապարակումից հետո Արտուշ Գաբրիելյանը կողմերից հետաքրքրվեց թե մեղադրողներ Արամ Արամյանի եւ Արթուր Չախոյանի դեմ բացարկի միջնորդություն ունե՞ն, թե ոչ: «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ճշտում կատարեց, թե դատախազ Պետրոս Պետրոսյանը չի մասնակցելո՞ւ այս գործին: Ի պատասխան Գաբրիելյանն ասաց, որ մասնակցելու է՝ հավելելով, որ Պետրոսյանը ի սկզբանե հսկողություն է իրականացրել սույն գործի նկատմամբ: «Իսկ կարելի՞ է հիմա Պետրոս Պետրոսյանի նկատմամբ բացարկ հայտնել»,- դատավորից հետաքրքվեց Եղնուկյանը, ապա բացասական պատասխան ստանալուց հետո հայտարարեց. «Պետրոս Պետրոսյանը ամբաստանյալներին «արա»-ով է դիմում: Ես հիմա ուզում եմ իմանալ, կարո՞ղ եմ իրեն ասել՝ աղջի Պետրոս»: Նշենք, որ Պետրոս Պետրոսյանը պաշտպանում է նաեւ Ժիարյր Սեֆիլյանի եւ մյուսների գործով մեղադրանքը: Այդ գործով նիստերից մեկի ժամանակ, ըստ հրապարակումների՝ Պետրոսյանը ամբաստանյալ Ներսես Պողոսյանին «արա»-ով է դիմել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պահանջեց միմյանց նկատմամբ հարգալից լինել:
Այնուհետեւ դատարանն անցավ Կարո Եղնուկյանի, Մանվել Աթոյանին, Խաչատուր Գիշյանի հեռախոսային խոսակցությունների եւ տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդության քննարկամն: Լսելով դատավարության կողմերին դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ վերացրեց արգելքը:
Այնուհետեւ սկսվեց Կարո Եղնուկյանին կալանքից ազատ արձակելու հարցի քննությունը: Խափանման միջոցը փոխելու համար Եղնուկյանը 1 միլիոն դոլարի գույք առաջարկեց որպես գրավ: Նրա պաշտպանը հինգ կետով հիմնավորեց, որ Եղնուկյանին ազատությունից զրկելը անօրինական է, քանի որ նրա մեղքը հաստատող ապացույցներ չկան:
Նա նշեց, որ Կարո Եղնուկյանը 59 տարեկան է եւ ունի բարձրագույն կրթություն:
«Կարո Եղնուկյանի համար ստորագրությամբ երաշխավորել են Հայաստանում հայտնի շուրջ քառասուն անձինք, որոնց շարքում են Մարդու իրավունքների երկու նախկին պաշտպաններ, պատգամավորներ, անվանի մարդիկ: Որպես գրավ առաջարկվում է մեկ միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:
«Իմ անմեղության կանխավարկածի իրավունքը խախտված է արդեն 15 ամիս: Դուք ունեք առիթ, որ ուղղեք այքան ամսվա սխալը, չեք շտկի կմիանաք մյուս անարդար դատավորների ցանկին»,- դատավորին դիմեց Կարո Եղնուկյանը:
Դատարանը սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով միջնորդությունը մերժեց. Եղնուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Որոշման հրապարակումից հետո Եղնուկյանն ասաց, որ ինքը հոգեբանական ճնշման է ենթարկվում, իրեն վատ է զգում եւ խնդրեց հետաձգել դատական նիստը: Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին ժամը 11:00-ին:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ