Քոչարյանի ձեռքերով արեցին, պաշտոնի համար. քաղաքացիները՝ հոկտեմբերի 27-ի մասին. (տեսանյութ)

27/10/2017 schedule10:44

1999 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն սկսեց իր հերթական քառօրյան: Քառօրյայի 3-րդ օրը, ըստ կանոնակարգի, կառավարության հետ հարց ու պատասխանի օրն էր: Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ բոլոր ժամանակներում գրանցված ամենադաժան ոճիրը, այդ օրը «գլխատվեց» ՀՀ քաղաքական էլիտան:

6 ոճրագործի հաջողվեց մտնել Ազգային ժողովի շենք:  Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ եւ նախարարներ:

Այդ տարիներին երկրի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր, Ազգային անվտանգության նախարարը ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանն էր, ով ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ազատվեց հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, երբ դեռ նույնիսկ ավարտին էլ չէր հասցվել հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը:

Ոճրից արդեն 18 տարի է անցել, սակայն նույնիսկ այսքան տարի անց Հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտված չեն:

Դեպքին ականատես քաղաքացիներն armtimes.com-ի հետ զրույցում, թերթելով պատմության էջերը, անընդունելի են համարում այն իրողությունը, որ երկրի գլխավոր կառույցում հայը կարող է հայի սպանել:

«Վատ բան է տեղի ունեցել: Հայը հային չպետք է սպաներ: Ես չեմ կարող ասել, թե ում էր ձեռնտու դա անելը: Դա ասելու չի, ինչ-որ մի բան ուզում ես հորինես, իսկ դեպքը խոր իմաստ ունի: Մի իմաստ կա, ու՞մ էր դա հարկավոր»,- ասում է Ժան Կարապետյանը:

Դեպքից գրեթե երկու տասնամյակ անց Հայաստանի քաղաքացին չունի այն հարցի պատասխանը, թե ինչու տեղի ունեցավ նման ոճրագործություն եւ ինչու մինչեւ հիմա իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:

«Ես շատ ծանր տարա, այդ օրը ամբողջ օրը լաց եմ եղել: Ոտքով էլ եկա հասա խորհրդարան ու այդ վիշտը տեսա, շատ ծանր տարա մանավանդ ընկեր Դեմիրճյանի համար, բոլորի համար շատ լաց եմ եղել: Չեմ ուզում, որ նման բաներ կրկնվեն: Չար մարդը միայն այդ բանը կարող էր անել: Դա վրեժ էր: Ով որ վրեժ ունի դիմացի մարդկանց նկատմամբ, նա է արել: Ես չգիտեմ՝ վերջը ով էր դրան այդքան գումար տվել, որ գա մտնի դահլիճ,- ասում է Ամալյա Ասոյանը:

Մեզ հետ զրույցում որոշ քաղաքացիներ էլ ոճրագործության պատվիրատու համարում են  Ռոբերտ Քոչարյանին:

«Կատարողների պետքը չէր: Իրենք վերեւի պաշտոնյաներով արեցին: Քոչարյանի ձեռքերով արեցին, իրենք էլ վերացրեցին, հետքերը կորցրեցին ու չթողեցին, որ բացահայտվի: Նպատակը նախագահի պաշտոնն էր»,- ասում է Ալվինա Մուրադյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
5250 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)