Հաքքարիում իսլամացած հայն ընդդիմանում է Թուրքիայի իշխանություններին եւ չի հեռանում գյուղից

27/10/2017 schedule14:31

Թուրքիայում՝ Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Օրեմար (Դաղլըջա) շրջանում, գտնվող Յեշիլթաշ (Շիթանզին) գյուղի իսլամացված հայ բնակիչ Մեհմեդ Թուրքանը, հակառակ թուրքական ուժային կառույցների պահանջներին, ընդդիմանում է տարագրման քաղաքականությանը, ինչպես ժամանակին վարվել է նրա իսլամացված պապը, քրդական լրատվամիջոցներին հղումով գրում է Akunq.net-ը: 

62-ամյա Մեհմեդ Թուրանն իր իսլամացված պապի պես չի ցանկանում լքել հայրենի տունը, հայտարարել է, որ ամեն տեսակ ճնշումների է ենթարկվել տեղի ուժային կառույցների կողմից` իր բնակավայրը լքելու պահանջով, եւ ընդգծել. «Մեր կրոնը կորցրեցինք, սակայն մեր հողը չենք կորցնելու»:

Թուրանը նաեւ պատմել է, որ 1915-ի Ցեղասպանության ժամանակ Չուկուրջային ենթակա եւ 1000 բնակիչ ունեցող քրդական անվամբ Գելիյե Թիյարե (Քազան Դերեսի) գյուղում իր պապը եւ մեծ հորեղբայրը կարողացել են կոտորածից փրկվել` խոտերի մեջ թաքնվելով, եւ որ 16 տարի անց պապը վերադարձել է Օրեմար ու հաստատվել Թալանե գյուղում, որտեղ մշտապես բնակվելու համար հարկադրված է եղել կրոնափոխ լինել: Ըստ Թուրանի, 14 տարի հետո իր պապը գաղթել է Յեշիլթաշ, իսկ իր հայրը ծնվել է այդ գյուղում:

Թուրանը նաեւ նշել է, որ 1915 թ. առաջ այստեղ հայեր են ապրել եւ ասել. «Այս վայրերում հնում շատ մեծ եկեղեցիներ կային: Հիմնական մասը հայկական գյուղեր էին: Սակայն հիմա ոչ միայն հայկական գյուղ, այլ անգամ որեւէ հետք հայերից չի մնացել: Պահակակետերից մեկը հիմնվել է նախկինում եկեղեցի եղած մի շինության վրա: Միայն այս գյուղում նախկինում 7 եկեղեցի է եղել: Դրանցից այժմ ոչ մեկը չի պահպանվել: Մի մասի վրա տուն են կառուցել, որոշների` ախոռ, մնացածի էլ` պահակակետեր»:

Թուրանը, շեշտելով, որ ինքը եւս պապի եւ հոր նման չի լքելու հայրենի գյուղը, հիշեցրել է նաեւ, որ 1990-ական թվականներին այդ շրջանի բնակավայրերը դարձյալ ենթարկվել էին հրկիզման եւ տարագրման քաղաքականության եւ հայտնել. «Այն ժամանակ մեր գյուղ էլ եկան, սպառնացին, որ բռնի կերպով կդատարկեն ու կհրկիզեն գյուղը, բայց մենք չլքեցինք այն: Ես 13 երեխաներիս հետ շարունակում եմ այստեղ ապրել: Զավակներիս մի մասն ամուսնացավ, սակայն նրանք եւս շարունակում են բնակվել այս գյուղում»:

Տպել
22108 դիտում

Ար. Միրզոյանն ու Ս. Միքայելյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում են, Ն. Փաշինյանից լուր չկա

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը ուժով հեռացվել են հավաքի վայրից

Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցին են միացել առեւտրականները.տեսանյութն ավելի ուշ

Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարան, ցույցը ցրելու հատուկ միջոցներ են կիրառում. թարմացվող

Հայաստանի նոր նախագահը հանդիպել է ցուցարարների հետ. BBC-ի անդրադարձը

Եթե Սարգսյանը հրաժարական չտա՝ ժողովուրդը չի դադարեցնի գործողությունները. Սերժ Թանկյան

Վանաձորում բերման ենթարկվածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

«Դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել, ժողովրդի անունից մի խոսեք». ասաց Ս. Սարգսյանն ու հեռացավ

Ձերբակալել են ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին

Գյումրի.«Նիկոլ, դուխով, հավեսով». պայքարը նոր թափ է հավաքում, ոտքի է կանգնել ողջ Գյումրին

Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում, տանում Երեւան

Հրատապ. Վաղը Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգյանը բանակցելու են վարչապետի հրաժարականի շուրջ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը. Շառլ Ազնավուր

ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց