Արճեշում Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է. գանձագողերը փոսեր են փորել

27/10/2017 schedule21:15

Վանի Արճեշ գավառի Սալմանաղա թաղամասում գտնվող հայկական Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է: Գանձագողերը տասնյակ խորը փոսեր են փորել վանքում, իսկ տեղի բնակիչներն իրենց աղբը լցնում են այնտեղ, գրում է Akunq.net-ը:

Ըստ հայկական աղբյուրների, վանքը կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին կամ 8-րդ դարում` իշխան Մժեհ Գնունու (637 թ.) կամ Արճեշի հոգեւոր առաջնորդ Եղիա Արճեշցու (703-717 թթ.) կողմից, եւ եղել է շրջանի 3 ամենանշանավոր վանքերից մեկը:

1393-ին եկեղեցու վանական դպրոցն ունեցել է 60 աշակերտ, իսկ 1409-1414 թթ.` վանահայր Կարապետի օրոք, վերականգնվել է: Վանքի գմբեթը մասամբ փլվել է 19-րդ դարի առաջին կեսին, սակայն վերստին կառուցվել: Աղբյուրը նաեւ հայտնում է, որ վանքը 1896 եւ 1915 թթ. հարձակման է ենթարկվել, ամենայն հավանականությամբ` քրդերի կամ թուրքերի կողմից:

Արծվաբեր վանքը թուրքերի կողմից զավթվել է Առաջին աշխարհամարտից եւ Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո: Վանքի պարիսպները, խաչքարերը եւ կից կառույցներն ամբողջովին ավերակների են վերածվել, եւ փաստորեն մնացած ավերակները եւս լիովին անհետանալու վտանգի տակ են:

Տպել
22710 դիտում

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Արման Եղոյան

ԵԼՔ դաշինքի պահպանման հարցով քննարկումներ կա՞ն. ՔՊ-ականները իրարամերժ պատասխաններ են տալիս

120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա. ստորագրվեց «Մասրիկ-1» էլեկտրակայանի համաձայնագիրը

Դիվիզիայի հրամանատարն իր եղբորը ներքաշել է կոռուպցիոն գործարքի մեջ. նոր բացահայտում

Մեծ վնասներ. ԴԱՀԿ-ի անգործության պատճառով շատ վարորդներ խուսափել են տուգանքներ վճարելուց

Վանաձորի քաղաքապետի որդին մեկնեց ծառայության. ծառայության վայրը հայտնի է (լուսանկարներ)

Ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոնական գավաթը ֆրանսիացիների ավագը չէ, որ դուրս բերեց հանդերձարանից

Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի եւ Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին

Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում

Կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. աբսուրդային իրավիճակ

Բանջարաբոստանային. ժողովրդին չդնել կաղամբի տեղ 

Առիթ լինի. հաղթիլ տեն, համա ուշացնում են

Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են

Փոքր երկիր ենք, բայց մեծ հաջողության հասանք. խորվաթները ԱԱ եզրափակչից հետո տոնում էին

Ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա. Ղազարյան

Հայաստանն աջակցելու է Արցախին մրցունակ ծրագրեր մշակելու հարցում. Ավինյան

Ռազմաբազայի զինվորականները Փանիկում զորավարժանքի հրահանգ չեն ունեցել. Շիրակի մարզպետ

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարն ազատվել է ՔԿ-ի փոխնախագահի պաշտոնից