Ալյոնա Թադեւոսյանը Հայաստանը կներկայացնի միջազգային Միսս աշխարհ ուսանողություն մրցույթում

27/10/2017 schedule12:34

Մոդել Ալյոնա Թադեւոսյանը պատրաստվում է «Միսս աշխարհ ուսանողություն 2017» միջազգային մրցույթին: Այն անցկացվելու է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 22-ը Հարավային Կորեայում եւ Կամբոջայում: Կամբոջայում կայանալու է եզրափակիչը: «Թոփ մոդել աշխարհ 2017» մրցույթից հետո նա հիմնականում կենտրոնացել էր ուսման վրա: Սովորում է Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում (միջազգային հարաբերություններ): Մրցույթին մասնակցում է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի առաջարկով: Armtimes.com-ի հետ զրույցում խոսեց իր մասնակցության մասին:

«Առաջարկ ստացա Աշոտ Խաչատրյանից եւ սիրով ընդունեցի: Մի քանի օրից կսկսեմ նախապատրաստական աշխատանքները եւ այս անգամ ավելի լավ եմ պատրաստվելու՝ մյուս մրցույթների համեմատ, ավելի երկար ժամանակ ունեմ»,- ասաց նա:

Ալյոնա Թադեւոսյանի համար կարեւոր է հաղթանակը: Այս անգամ, սակայն, մեկ այլ նպատակ էլ է իր առջեւ դնում: Ցանկանում է միջազգային մրցույթում ցույց տալ, որ հայ ուսանողները խելացի են ու նպատակասլաց:

«Քանի որ սա ավելի շատ ուսանողների մրցույթ է, ուզում եմ ցույց տալ, որ հայ ուսանողը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաեւ խելացի, մտածող ու նպատակասլաց, ու, այսպես ասած, որոշ չափով կկատարեմ ապագա մասնագիտությանս (դիվանագետի աշխատանքի) պարտականությունները. կլինեմ ՀՀ ուսանողների գեղեցկության դեսպանը (ժպտում է)»,- ասաց նա:

«Միսս աշխարհ ուսանողություն 2017»-ին մասնակցելու են 70 երկրի 70 մասնակից: Մրցակցությունը մեծ է լինելու, սակայն Ալյոնան վստահ է իր ուժերի վրա: Մյուս կողմից հասկանում է, որ ճաշակները տարբեր են, եւ ժյուրիների կարծիքները կարող են ի նպաստ իրեն չլինել:

«Միջազգային մրցույթների մասնակցելիս միշտ շանսերս բարձր եմ գնահատում, հակառակ դեպքում չեմ մասնակցի: Բայց, քանի որ արդեն փորձ ունեմ եւ գիտեմ, որ միշտ չէ որ բոլորի մոտ չափանիշները նույնն են, ինչ՝ ինձ մոտ, արդյունքների մասին նախօրոք ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա:

Մինչեւ մրցույթին մեկնելն Ալյոնան պետք է որոշի՝ ինչ է ներկայացնելու տաղանդի փուլում: Բացի դրանից՝ պետք է ընտրի զգեստները եւ զբաղվի այլ կազմակերպչական հարցերով:

Տպել
4587 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված