Հայաստան. խտրականության մասշտաբները

29/10/2017 schedule16:30

Եվրամիությունը Հայաստանի նման գործընկեր պետություններին, շնորհելով Արտոնությունների ըդհանրացված համակարգ պլյուսը՝ GSP+-ը, նպատակ ունի՝ նպաստելով վերջիններիս տնտեսական զարգացմանը, խթանել նաեւ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ստեղծումն ու ամրապնդումը: Այս համատեսքում GSP+-ն ավելի շատ «խթանի» դերակատարում ունի, որն ապահովելով նվազեցված կամ զրոյական սակագներով ԵՄ կատարվող ներկրումների համար հատուկ ռեժիմ, քաջալերում է շահառու երկրին կատարել իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում իր իսկ վավերացրած կոնվենցիաների կատարման համատեքստում:

Այս մասին մեզ հետ զրույցում Երեւանում կայացած «Զարգացնելով միջազգային հիմնական կոնվենցիաների մշտադիտարկումը եւ արդյունավետ իրականացումը GSP+ երկրներում» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Equal Rights Trust միջազգային իրավապաշտպան կազմակերպության համանախագահ Ջիմ Ֆիտջերալդը:

Ի՞նչ է GSP+-ը եւ ի՞նչ կապ ունի խտրականության խնդրի հետ

Հայաստանը բարեփոխված GSP+ համակարգին միացել է գրեթե վերջինիս ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2014 թ. հունվարի 1-ից: Այդ ժամանակից էլ ԵՄ-ն իրականացնում է ընդլայնված մշտադիտարկում եւ հետեւում ՀՀ-ի ստանձնած պարտադիր հանձնառությունների կատարման գործընթացին: Այլ կերպ ասած ԵՄ-ն փորձում է հասկանալ, թե առեւտրային արտոնությունների դիմաց որքանով է կատարում գործընկեր երկիրը, տվայլ դեպքում Հայաստանը, ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների, հատկապես խտրականության դեմ պայքարի ոլորտում: 

«Այստեղ ոչ մի նորություն չկա: Պետության վրա նոր պարտավորություններ չեն դրվում, ասենք նույն խտրականության դեմ պայքարի ոլորտում: Հայաստանն այդ պարտավորությունները ստանձնել է՝ վավերացնելով ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաները: Ավելին չի ենթադրվում, քան այն, ինչ ՀՀ-ն հանձն է առել՝ վավերացնելով տվյալ կոնվենցիաները: Ստանձնած պարտականություններից մի կարեւոր խումբ է խտրանակության դեմ պայքարն ու դրա բացառումը», - նշում է Ֆիտջերալդը:

Հայաստանը վավերացրել է այս ոլորտում ընդունված միջազգային իրավական փաստաթղթերի մեծ մասը, ստորագրել է մարդու իրավունքների ավելի քան 50 միջազգային կոնվենցիա, այդ թվում` բոլոր հիմնարար կոնվենցիաները: Այդ փաստաթղթերով կարեւորված է խտրականության բացառումը որպես իրավական սկզբունք եւ պարտավորություն ստանձնած երկիրը պետք է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնի կոնվենցիաների պահանջներին: Այլ կերպ ասած, Հայաստանը միջազգային պարտավորություն է ստանձնել ընդունել «Խտրականության դեմ պայքարի» օրենք:

Բացի այդ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանին հանձնարարական է ուղղվել ընդունել «Խտրականության դեմ» օրենք:

Հայաստանի պարտավորությունների կատարաման վերաբերյալ արդեն մեկ զեկույց հարապարակվել է 2016 թ-ին, որը վերաբերում է 2014-2015 թթ. իրականացրած գործողություններին: Զեկույցում, որը թարգմանաբար ներկայացնում է «Հետք» պարբերականը, նշվում է, որ Հայաստանը համակողմանի ջանքեր է գործադրել՝ GSP+ ցուցանիշների համակարգում հատկորոշված թերություններին անդրադառնալու ու օրենսդրական բացերի վերացման ուղղությամբ, սակայն դեռեւս պետք է քայլեր կարարի՝ լուծելու մարդու իրավունքների մի շարք դժվար հաղթահարելի խնդիրներ:

Մասնավորապես խոսքը դատական համակարգի, ընդհանրապես քաղաքական համակարգի անկախության և բարեվարքության, խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից պաշտպանող անբավարար օրենսդրական և իրավապահ շրջանակների հետ, ինչպես նաև կոռուպցիայի, փոքրամասնությունների նկատմամբ խտրականության, կանանց նկատմամբ խտրականության և բռնության, ինչպես նաև մանկական աղքատության վերաբերյալ անբավարար օրենսդրական հենքերի մասին է։

Այս քայլերն իրականացնելու դեպքում պետությունը կկարողանա շարունակել օգտվել GSP+-ի ընձեռած հնարավորություններից, որով Հայաստանի իշախանությունները փորձում են բարձրացնել երկրի ներդրումային գրավչությունը ու հրապուրել արտասահմանյան գործարարներին ներդրումներ կատարել ՀՀ-ում: Խոսքը շուրջ 6,5 հազար անուն ապրանքների մասին է, որոնք նվազեցված կամ զրոյական սակագներով ՀՀ-ից կարող են արտահանվել Եվրամիության երկրներ, եթե դրանք համապատասխանում են որակի ու անվտանգության եվրոպական ընդունված չափանիշներին:

Ուստի GSP+ ռեժիմի նշանակությունը Հայաստանի նման փոքրածավալ տնտեսություն ունեցող պետության համար բավականին զգալի է հատկապես առեւտրի եւ տնտեսական էֆեկտի տեսանկյունց: Ըստ պաշտոնական տվյալների՝ այն կիրառվել է 2014 թ մոտավորապես 60 միլիոն եվրո արժողությամբ արտահանումների համար, որը կազմում է Հայաստանից ԵՄ արտահանումների ողջ ծավալի 26%-ը: Իրավիճակը բարելավվեց 2015թ առաջին կեսին, երբ Հայաստանից ԵՄ արտահանման ողջ ծավալի 41 %-ը (144 միլիոն եվրո) իրականացվեց GSP+ ռեժիմով։

Ավելի պատկերավոր լինելու համար նշենք, որ Հայաստանն օգտվում է GSP+ ռեժիմից հետևյալ ոլորտների արտահանումների համար՝ հագուստ, ալյումին, խեցգետին, հյութեր, ջեմեր և նպարեղեն, ընկուզեղեն և այլ ընդեղեն։

Հայաստանի վերջին երկու տարիների ընթացում GSP+ դիմաց յուր ստանձնած պարտավորությունների կատարման մասով իրականացրած աշխատանքի մշտադիտարկման վերաբերյալ հաջորդ զեկույցը կհրապարակվի մինչեւ այս տարվա նոյեմբերի վերջ: Թեպետ այդ ժամանակ շատ հարցերի պատասխաններ կարող են պարզ դառնալ, սակայն մեկ բան հստակ է նաեւ այժմ՝ «Խտրականության դեմ պայքարի» օրենքը չի ընդունվել: Ավելին՝ դեռեւս պետական մակարդակում չկա հստակություն՝ մշակե՞լ առանձին նորմատիվ ակտ, թե՞ տարբեր ոլորտներում օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Չնայած այս հարցում հստակություն ունենալու ժամկետ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը նշել էր 2015 թ-ը, սակայն մինեւ օրս «Խտրականության դեմ պայքարի» օրենքի ըդունման ապագան մնում է մշուշոտ:

Խտրականության ու անհանդուրժողականության մասշտաբները

Հայաստանյան իշխանությունները նաեւ նշում են, որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ է գնալ հանրային հանդուրժողականության լայն մթնոլորտ ձեւավորելու ճանապարհով: Տարիներն անցնում են, սակայն այս ուղղությամբ եւս կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում: Դեռ ավելին՝ բացահայտվում են խորքային խնդիրներ խոցելի խմբերի նկատմամբ հանրության վերաբերմունքի հարցում:

Ըստ Արժեքների համաշխարհային հետազոտության (World Value Survey Database 2010-2014), Հայաստանում այլ մարդկանց նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի միջին մակարդակը 56.3 % է: Համաձայն ուսումնասիրության, հայաստանցիներն առավել անհանդուրժող են նույնասեռականների (92.7%), ՁԻԱՀ-ով ապրող անձանց (76.9%) և այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների (56.6%) նկատմամբ: Անհանդուրժողականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ 37 % է: Հենց անհանդուրժողականությունն էլ ծնում է խտրական վերաբերմունք տվյալ խմբերի նկատմամբ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Խտրականության դրսեւորումների Հայաստանում կարելի է հանդիպել գրեթե ամեն քայլափոխի, որքան էլ տարբեր հանրային խմբեր փորձնեն այդ չարիքի դեմ պայքարի շրջանակները «նեղացնել» ու այն հավասարեցնել միայն նույնասեռականների իրավունքների պաշտպանության հետ: Խտրականության վառ օրինակներից է, Երեւանում հաճախ հանդիպող աշխատանքի ընդունման հայտարարությունները՝ «Պահանջվում են բարետես աղջիկներ՝ մինչեւ 25 տարեկան…»: Սա տարիքային եւ սեռային խտրականության ցցուն դրսեւորում է:

Բացի այդ առկա են սոցիալական խտրականության բազմաթիվ դեպքեր, երբ  դպրոցներում, բուժհաստատություններում և այլ պետական ու հանրային կառույցներում հաճախ հրաժարվում են սպասարկել հաշմանդամություն ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ու քաղցկեղով ապրող մարդկանց, փախստականների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և այլոց:

Թեպետ 2014 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը եւ պարտավորություն ստանձնեց քննարկել «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարությունը, մինչեւ օրս էական տեղաշարժ այս ուղղությամբ չի կատարվել։ Մասնագետները, սակայն պնդում են, որ անհրաժեշտ է ընդունել «Խտրականության դեմ պայքարի» առանձին օրենք, որպեսզի ստեղծվեն հստակ չափորոշիչներ ու մեխանիզմներ, որոնք թույլ կտան սահմանել խտրանությունը եւ ապահովել դատական կարգով իրավունքների վերականգնման մեխանիզմները:

Առանձին օրենքի ընդունման անհրաժեշտությունը

Փաստաբան, Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, «Առավոտի»-ի հետ զրույցում, նշում է, որ ոլորտը կարգավորող առանձին օրենքն անհրաժեշտություն է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ բազմաթիվ դատաիրավական հիմքեր սահմանված չեն: Նրա խոսքով, կան ընդհանուր ձեւակերպումներով բազմաթիվ օրենքներ, սակայն դրանք բավարար չեն, քանի որ սահմանված չեն խտրականությունից պաշտպանվելու դատական մեխազնիմները, խտրականության չափորոշիչները: «Իսկ եթե դրանք չունենք, ուրեմն քաղաքացին կոնկրետ խտրականության տեսակից, կամ խտրականության դրսևորման որևէ տեսակից անպաշտպան է»,- ասում է Ղազարյանը:

Նրա խոսքով, ՀՀ-ում միայն գենդերային հավասարության մասին օրենքում է առկա անուղղակի խտրականության մասին հասկացություն: Այսիքն՝ միայն գենդերի հատկանիշով մարդուն խտրականության ենթարկելիս, նա հնարավորություն ունի վիճարկել խտրականության տվյալ դրսեւորումը: «Մինչդեռ մնացյալ դեպքերում՝ ազգության, քաղաքացիության, մաշկի գույնի, քաղաքական հայացքների, տարիքի և այլ հիմքերով, դատարանը ուղղակի կմերժի նման հասկացության բացակայության պատճառաբանությամբ», - հավելում է նա:

Equal Rights Trust միջազգային իրավապաշտպան կազմակերպության համանախագահ Ջիմ Ֆիտջերալդը նշում է, որ միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից կարեւոր է ազգային մակարդակում ունենալ ոչ միայն սահմանադրական պաշտանություն խտրականությունից, այլ այդ երեւույթի դեմ պայքարի մասին կոնկրետ եւ համապարփակ օրենք՝ իրավական ռեժիմ: «Այդ օրենքը պետք է արգելի խտրանությունը բոլոր հիմքերով եւ բոլոր ոլորտներում», - նշեց նա՝ հավելելով, որ GSP+ համակարգը մի փոքր ավելի է պետության ուշադրությունը կենտրոնացնում հանձն առած պարտավորությունների կատարման վրա:

«Սա ֆինանսական խթան է, որպեսզի երկիրն անի այն, ինչ արդեն իսկ ստանձնել է», - կրկնեց նա` հավելելով, որ խտրականության չենթարկվելու իրավունքները համալիր են եւ բազմադեմ, ուստի հատուկ օրենքի կարիք կա, որն այդ խրթին հարցերը կկարգավորի:

Փորձագետը նկատում է, որ Հայաստանում լուրջ շարժում կա «Խտրականության դեմ պայքարի» օրնեքի ընդունման ուղղությամբ: Սա նրա համար ուրախալի փաստ է, որ ՀԿ-ների շրջանում կա պատրաստակամություն եւ օրենքի ընդունման ապահովման ցանկություն: «Մենք էլ հույս ունենք, որ մեր աշխատանքի միջոցով կօժանդակենք կազմակերպություններին, կբարձրացնենք նրանց տեղեկացվածությունը ոլորտում միջազգային փորձի վերաբերյալ», - ասաց նա՝ հավելելով, որ անգամ օրենքի ընդունումից հետո պետք չէ սպասել, որ իրավիճակը տվյալ երկրում միանգամից կփոխվի:

«Սա տեւական գործընթաց է, հետեւողական աշխատանք է պահանջում: Որոշ իմաստով օրենք ընդունելն ավելի դյուրին է, քան այն կյանքի կոչելը: Սա ավելի մեծ մարտահրավեր է: Իմ երկիրը՝ Մեծ Բրիտանիան, խտրանակության դեմ պայքարի օրենք՝ ռասայի ու սեռի մասով ունի արդեն 50 տարի, սակայն մենք մինչ օրս ունենք շատ լուրջ մարտահրավերներ, որոնց ուղղությամբ աշխատում ենք ամեն օր», - ընդգծեց փորձագետն ու հավելեց, որ Հայաստանի համար համադրելի երկրներից Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն մի քանի տարի է ինչ ընդունել են տվյալ օրենքն ու արդեն կարելի է դրական դինամիկա նկատել:

«Այդ երկրներում խտրականություն պարունակող օրենքները, պետության քաղաքականությունը, խտրականության հիմքով պետության ու մասնավոր սուբյեկտների տարբեր գործողությունները վիճարկվում են դատարաններում, բեկանվում են: Տուժողները ստանում են իրավական պաշտպանություն եւ փոխհատուցում իրենց կրած վնասների համար: Այս հաջող օրինակները նաեւ հանգեցնում են հանրության իրազեկվածության բարձրացմանն առ այն, որ նախ կան այդ իրավունքները եւ դրանք պաշտպանված են»,-  ասաց նա:

Վերջում նա հավելեց, որ գործընթացի հեռահար նպատակն այն է, որպեսզի կանխվի, բացառվի խտրականության պրակտիկան: «Սա եռանդուն աշխատանք է պահանջում, որպեսզի կառավարությունը եւ պարտավորություն կրող այլ սուբյեկտները հստակ իմանան իրենց պատարավորությունները, իսկ մարդիկ իրազեկված լինեն իրենց իրավունքների եւ դրանց պաշտպանության մեխազնիմների մասին», - եզրափակեց նա:

Տպել
2066 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին