Ես փող չեմ լվացել. Սամվել Բաբայանը լրագրողներին ԱԱԾ գործակալներ անվանեց

30/10/2017 schedule16:00

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերո Սամվել Բաբայանի ցուցմունքը: Ինչպես եւ նշել էինք, Բաբայանն իր ցուցմունքը բաժանել էր դրվագների:

Երկրորդ դրվագով Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, այն է՝ հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելը կամ այլ կերպ ասած՝ փողերի լվացումը: Այս դրվագով Սամվել Բաբայանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողությանը, փող չեմ լվացել: Օրենք չեմ խախտել»: Նա նշեց, որ գումարն իրեն պարտք է եղել ռուսաստանցի Վասիլին:

Վասիլին իրեն 35 հազար դոլարի պարտք է եղել, որը մարել է աստիճանաբար, եւ մնացած 5000 դոլարի փոխարեն իրեն ուղարկել է 5000 եվրո՝ նախապես տեղեկացնելով, որ դրանք «լաքոտ» են: Բաբայանը Վասիլին խնդրել է նմուշ ուղարկել՝ պարզելու համար՝ իրակա՞ն փողեր են, հնարավո՞ր է դրանք մաքրել, թե՞ ոչ: Նմուշները Մոսկվա-Երեւան երթուղով հասել են Բաբայանին, ինքն էլ դիմել է գործով մեկ այլ ամբաստանյալ Կարեն Քոչարյանին, որն իր գործընկերն է, ու խնդրել է հետաքրքրվել՝ հնարավո՞ր է «լաքան» մաքրել:

«Մի հատ 20-անոց եմ տվել «արանժըվի» գույնի: Ասել եմ՝ տար ստուգի, տես գումար ա՞, թե չէ: Տարել ա, ստուգել, եկել, ասել ա՝ գումար ա: Ասել եմ՝ մի հատ քիմիկ գտի, տես հնարավոր ա՞ մաքրել, տարել, փորձել ա, բայց լրիվ չի մաքրվել: Հետո ես տվել եմ կարմիր լաքայով փողը, տարել ա, որ մաքրի ու վերջ դրանից հետո էլ տեղյակ չեմ՝ ինչ ա կատարվում: Խնդիրը հետևյալն ա, որ ես ստեղ նստած որևիցե մեկին, Քոչարյան Կարենին չեմ դիմել, որ էդ գումարը փոխեն, փոխանակեն: «Վսեվո լիշ» ասել եմ, որ քիմիկ ճարեն, մաքրեն էդ կռասկան», - ասաց Բաբայանը՝ հավելելով, որ որեւէ մեկին չի դիմել, որ փոխեն այդ ումարը, փոխանակեն:

«Դուք՝ մեղադրող, ունե՞ք փաստաթուղթ, որ այդ գումարները շրջանառությունից հանված են եղել: Չունեք: Ինչպե՞ս իմացաք, որ դրանք գողացված գումարներ են: Վեց ամիս հեռախոսդ լսեմ՝ հարյուր հատ հոդված կգրեմ վրեդ»,-դիմելով գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանին՝ ասաց Սամվել Բաբայանը: Դատախազը նրան հարցեր էր ուղղում՝ մեջբերումներ անելով Մոսկվա կատարած զանգերի գաղտնալսումներից: Բաբայանն էլ պնդեց, որ քննիչները շատ դեպքերում Արցախի բարբառը սխալ են հասկացել եւ գրել այն, ինչ իրենց է ձեռնտու. «Ղարաբաղի բարբառը մոնտաժ եք արել: Ես փող բառը չեմ ասել, սխալ եք հասկացել: Կամ, որ ասում եմ՝ «ճղած», նկատի ունեմ՝ «պատռված-կոտրված», ու խոսքը տախտակների մասին է, որի գործ եմ արել Մոսկվայում, ոչ թե փողերի…Բերել-կապել եք «Իգլա»-ի գործին ու շոու սարքել: Ամոթ է, բայց ինձ համար արդեն մեր օրենսդրական դաշտը պարզ ա»: Խոսելով գումարների շրջանառության մասին, Բաբայանն անդրադարձավ նաեւ լրագրողներին՝ նրանց անվանելով ԱԱԾ գործակալներ, քանի որ վերջիններս հրապարակել են ԱԱԾ տրամադրած հաղորդագրությունները:

Բաբայանը պնդեց, որ այդ գումարն իրենն է ու իրեն փոխանցել են պարտքի դիմաց ու դրանից ինքը չի հրաժարվել. «Բանկերում պարտք ունեի 170 հազար դոլար մուծում արել եմ, չեկերը ձեզ ներկայացրել եմ, ու 190 հոդված իմ վրա դնել, ես պետք ա լինեի կամ գողացող, փող լվացող: Ես խնդրում եմ՝ ինձ մատնանշել, ցույց տալ, որ կետն եմ խախտել, ում փողն եմ լվացել, որտեղ, ինչ եմ արել, շրջանառությունից հանված գումար ընդհնարապես գոյություն չունի, չունեն որեւէ փաստաթուղթ»:

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նպատակահարմար որպես պարտք ստանալ «լաքա»-ներով գումար, ինչին Բաբայանը պատասխանեց, որ ինքը պարտքերի մեջ է եղել ու երբ ստացել է ոչ կեղծ գումար, չի ենթադրել, թե կարող են նման կերպ զարգանալ իրադարձությունները:

Տպել
1953 դիտում

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը