Բանակի ու զինծառայողի իրական կարիքների համար փող չկա, հոգեւորականների համար գտնվում է

Բանակի ու զինծառայողների կարիքների համար գումար հանգանակելը իշխանությունների մոտ սովորույթի է վերածվում:

Սերժ Սարգսյանը Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր նոր հոսպիտալ ունենալու անհրաժշտության եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

«Այսօր բավական լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի բժշկական կենտրոնների վիճակի առումով՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում: Ցավոք, մեր զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլեւս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին եւ նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում: Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը եւ  նախագծման աշխատանքները: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք սկսելու ենք այդպիսի հոսպիտալի շինարարություն»,- ասել էր նա:

Ու մինչ կհասցնեինք նոր հոսպիտալ կառուցելու մտադրությունը պետության հոգատարության դրսեւորում համարել՝ Սերժ Սարգսյանի խոսքերին հետեւեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի աչքալուսանքը՝ պետական բյուջեից որեւէ լումա չի ծախսվելու:

«Դա (նոր հոսպիտալը-խմբ.) շատ կարեւոր է մեզ համար, քանի որ մեր հոսպիտալը չի համապատասխանում երկրում ձեւավորված բուժսպասարկման միջին ստանդարտին: Ես վստահ եմ, որ բոլորը կաջակցեն, կունենան ներդրում, որ կրկին ոչ բյուջետային միջոցներով կառուցենք այդ անհրաժեշտ հոսպիտալը զինծառայողների համար»,- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ էլ հայտարարել էր Վիգեն Սարգսյանը:

Թե՛ նա եւ թե՛ Սերժ Սարգսյանը հիշատակել էին նաեւ Բժշկական համալսարանում ստեղծվող վերականգնողական կենտրոնի օրինակը, որտեղ զինհաշմանդամները պետք է եկարատեւ վերականգնողական բուժում ստանան ու որի բացումը նախատեսված է հաջորդ տարվա հունվարին: Այս կենտրոնն իր դռները կբացի հանգանակությունների շնորհիվ, որը ոչ միշտ է կամավոր եղել: Բժշկական համալսարանից վերջերս ահազանգ էինք ստացել, որ աշխատողներին պարտադրում են հրաժարվել աշխատավարձի որոշակի մասից: Բուհն, իհարկե, հերքել էր պարտադրանքի մասը:

Սրան զուգահեռ էլ վերջին օրերին հանրային քննարկման առարկա  դարձավ այն փաստը, որ զինված ուժերում (ԶՈՒ) հոգեւականների կենսապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեից բավական գումարներ են ծախսվում: ՀՀ կառավարության N1199-Ն որոշմամբ, որն ընդունվել է 2015 թվականին, սահմանվում է, որ ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայության առաջնորդի դեպքում ծախսերի ամսական չափը կազմում է 300 հազար դրամ, հոգեւոր ծառայության փոխառաջնորդի դեպքում՝ 225 հազար, զորամիավորման հոգեւոր ծառայության առաջնորդի դեպքում՝ 200-225 հազար՝ կախված ընտանիքի անդամների թվից: Առաջին կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորի պարագայում, որպես կենսապահովման ծախս, սահմանված է 165-200 հազար դրամ, երկրորդ կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորի պարագայում՝ 150-175 հազար, իսկ երրորդ կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորի դեպքում այդ գումարի չափը 125-150 հազար դրամ է:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեցինք, թե պետության որդեգրած այս մոտեցումը որքանով կարող է նպաստել բանակի ամրանալուն ու կայանալուն, երբ մի կողմից զինված ուժերի ու զինվորի իրական կարիքների համար գումար չի գտնվում կամ ծախսելը չի համարվում նպատակահարմար, եւ պետությունն ապավինում է հանգանակության տարբերակին, մյուս կողմից էլ բանակում հոգեւորականներ աշխատելու համար հատկացվում են բյուջետային միջոցներ:  

«Այսպես ասեմ, նույն Բրիտանիայում կամ Միացյալ Նահանգներում կան տարբեր հիմնադրամներ, որոնք ընդունում են հանգանակություններ ե՛ւ մասնավոր անձերից եւ ինչ-որ կազմակերպություններից, որոնք ուղղվում են օրինակ վիրավորներին լրացուցիչ բուժում տալու, ռեաբիլիտացիոն ծրագրերի համար եւ այլն: Ընդ որում, եթե Բրիտանիայի կամ Միացյալ Նահանգների դեպքում այդ վիրավորները կամ զոհվածները մեծ հաշվով ինչ-որ իմպերիալիստական պատերազմներում են վիրավորվել կամ զոհվել, երբ այդ պատերազմներն անմիջականորեն կապված չեն Միացյալ Նահանգների եւ Բրիտանիայի անվտանգության հետ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հենց մեր սահմանների մոտ ունենք հակառակորդ, որը շատ ուղիղ ձեւով, ոչ միջնորդավորված, սպառնում է մեր անվտանգությանը: Բնական է, որ մոբիլիզացվում է հասարակությունը, ինչ-որ դեպքում դա կարող է մեծահարուստ լինել, ինչ-որ դեպքում՝ մարդիկ ուղղակի 10-15-20 հազար դրամ հավաքեն՝ աջակցելու համար: Դա նաեւ նրանից է, որ մարդիկ գիտակցում են անմիջական վտանգը եւ այն, որ այդ վտանգը շատ մոտ է: Ես ճիշտն ասած դա աննորմալ չեմ համարում»,- կարծիք հայտնեց Կարեն Վրթանեսյանը:

Ասաց, որ իրեն հայտնի չեն դեպքեր, երբ մարդկանց պարտադրեն մասնակցել հանգանակությանը. «Ճիշտն ասած ես այդպիսի օրինակ չգիտեմ՝ ինչ-որ մարդկանցից փող խլեն ու տան զինվորին: Եթե այդպիսի խնդիր կա, իրենք պետք է դիմեն համապատասխան մարմիններ ու իրենց բողոքը հասցնեն: Եթե մարդուն ստիպում են ոչ օրինական վճարում անել, դա արդեն լրիվ ուրիշ թեմա է ու կապ չունի՝ բանակի՞ համար է, թե մեկ այլ նպատակով»:

Ռազմական փորձագետը նաեւ նշեց, որ բանակում հոգեւոր սպասավորների ծառայության համար հատկացվող գումարներից տեղյակ չէ, իսկ հոգեւորականների ներկայությունը զինված ուժերում համարում է արդարացված:

«Դա էլ է նորմալ պրակտիկա, որ բանակում կան նաեւ հոգեւոր սպասավորներ, դա եւս պատմական եւ համաշխարհային պրակտիկա»,- ասաց նա եւ հավելեց.

«Ու շատ դեպքերում, գոնե Հայաստանի փորձը այդպես է ցույց, որ հոգեւորականները նույնիսկ ավելի արդյունավետ են աշխատում, քան ասենք այսպես ասած հոգեբանները: Ինչու եմ ասում՝ այսպես ասած, որովհետեւ երբեմն հոգեբանի հաստիքում ինչ-որ զինվորականի են տեղավորում, որը չունի հոգեբանական կրթություն»:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2016 թվականի հունվարի դրությամբ ՀՀ զինված ուժերում ծառայել են թվով 51 հոգեւորականներ՝ 2 աբեղաներ, 10 քահանաներ եւ 39 սարկավագներ: ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է:

Տպել
4748 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք