ՀՀ-ում բռնցքամարտի որակը ցածր է. հավաքականի մարզիչը մտահոգ է

30/10/2017 schedule18:44

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին մտահոգում է հայկական բռնցքամարտի վիճակը: Հոկտեմբերի 28-ին ավարտվել է Հայաստանի 2017 թ. առաջնությունը, որի ընթացքում, ըստ մասնագետի, մասնակիցները ցածր որակի բռնցքամարտ են ցուցադրել: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ մրցաշարում հանդես եկած մարզիկներից շատ քչերը կարող են հավաքականում փոխարինել ներկայիս առաջատարներին, այն էլ մեծ աշխատանքից հետո:

«Շատ թույլ են, պատրաստված չեն, չէի սպասում այդքան թույլ: Նոր սերունդ կա, բայց ինչպե՞ս են փոխարինելու իրենց այս բռնցքամարտով, ո՞ւր են գնալու: Այն սերունդը, որ պետք է գա փոխարինման, այն մակարդակի վրա չէ... Նրանց հետ սարսափելի աշխատանք է անհրաժեշտ տանել: Ես գլխավոր մարզիչ եմ, պետք է սելեկցիա՞ անեմ, նրանց առաջ տանեմ, թե՞ սկզբնական բռնցքամարտ պարապեմ՝ ձախ ու աջ հարվածել սովորեցնեմ: Նրանց մարզիչները պետք է չէ՞ անեն դա»,- ասաց նա:

Դավիթ Թորոսյանը նշում է, որ տեղերում՝ տարբեր խմբակներում, մարզիչները սաների հետ աշխատում են հին մեթոդներով, որոնք այլեւս արդիական չեն: Նա կարծում է, որ գուցե հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել, եթե այդ մարզիչների համար սեմինարներ կազմակերպվեն:

«Ինչպես ամեն ինչն է առաջ գնում՝ տեխնիկան, գիտությունը, երաժշտությունը... այնպես էլ բռնցքամարտը: Իրենց հին մեթոդնեով են աշխատում, 40-50 թթ. մոդելն է, որն այլեւս ակտուալ չէ»,- ասում է նա:

Մասնագետը մեծ ուրախությամբ նշեց, որ մարզիկների մոտ առաջ գնալու, աճելու ցանկություն կա: Այսօր՝ մրցումների ավարտից անմիջապես հետո բազմաթիվ բռնցքամարտիկներ առանց իր հրավերի «Օլիմպավանում» միացել են հավաքականի անդամների մարզմանը:

«Եկան երիտասարդներ, որոնք մասնակցել էին այս մրցումներին: Ուրախացա, որ առաջնությունը երեկ է վերջացել, իսկ այսօր եկան, թեեւ ես չէի էլ հրավիրել: Իհարկե դռները բաց են: Բավականին լավ, ոգեւորությամբ սկսեցին աշխատել: Դահլիճում այսօր մարզիկների քանակը մեծ էր, թեեւ հավաք չենք անում: Իրոք ուրախացա, որովհետեւ ցանկություն կա, եւ եկողները չեմպիոնները չէին, պարտվածներն էին՝ 2-րդ, 3-րդ տեղեր զբաղեցրածները կամ ընդհանրապես մրցումային 1-ին օրը պայքարից դուրս մնացածները»,- ասաց նա:

Հայաստանի առաջնությունն անցկացվել է Երեւանում՝ Դինամո/ՄՀԿ-ում, հոկտեմբերի 23-28-ը: Մեդալների համար պայքարել է մոտ 90 բռնցքամարտիկ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: 49 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ-ում՝ Վահե Բադալյանը, 56 կգ-ում՝ Հենրիկ Մոքոյանը, 60 կգ-ում՝ Հրայր Շահվերդյանը, 64 կգ-ում՝ Արարատ Գյուլբանգյանը, 69 կգ-ում՝ Գառնիկ Պապյանը, 75 կգ-ում՝ Արման Դարչինյանը, 81 կգ-ում՝ Արտյոմ Գալստյանը, 91 կգ-ում՝ Հենրիկ Սարգսյանը, իսկ +91 կգ-ում՝ Դավիթ Չալոյանը:

Տպել
1218 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին