Ճիշտ կլիներ Վիգեն Սարգսյանի հեղափոխականությունը տեղափոխել Գազպրոմի դաշտ. Արամ Սարգսյան

Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

-«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովում վերածվեց ՊՆ նախարար-«Ելք» դաշինք մենամարտի, Ձեր կարծիքով ո՞վ հաղթեց։

-Ի սկզբանե տարօրինակ պետք է դիտվեր, որ Արցախյան ազատամարտն անցած ու բանակաշինության մեջ լուրջ ներդրում ունեցած Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը չկարողացան նմանատիպ օրինագիծ անցկացնել, իսկ բանակի հետ կապ չունեցած Վիգեն Սարգսյանն անցկացնում է։ Դա խոսում է կառավարման համակարգի ու քաղաքական դաշտի դեգրադացիայի մասին: Սա` մեկ: Երկրորդ` հստակ է, որ խնդիրներ է առաջացրել, իմ կարծիքով սխալ ընդունված, 12-ամյա ուսուցումը, որի պատճառով սահմանապահ ուժերի համալրման լուրջ խնդիր է ծագել, որը և փորձում է լուծել պաշտպանության նախարարությունը։ Բայց նման խնդրի լուծման ճիշտ հարթությունը առողջական խնդիրներով բանակից ազատվողների` ուսանողների թվից բազմապատիկ ավելի մեծ թվի մեջ է։ Եթե ընդունենք, որ N թվով առողջական պատճառով ազատվածների 60%-ն անգամ իսկապես հիվանդ է, իսկ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է, 40%-ը, որ անօրինական է ազատվում, բազմապատիկ անգամ գերազանցում է ուսման պատճառով տարկետում ստացածների թվին։ Ցավոք, այդ թվերը գաղտնի են և դա էր ակնարկում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում։ Այս օրինագիծը իսկապես գերկարևոր էր և նման դեպքերում մյուս խմբակցությունների լուռ համաձայնությունը իրավիճակին համարժեք չեմ համարում: «Ելքը» ճիշտ արեց, որ օրինագիծն ընդարձակ քննարկման նյութ դարձրեց։ Արդեն ավանդույթ է, որ երբ ՀՀԿ-ն թեմայի առումով ասելիք չի գտնում, խնդիրը տանում է անձնական փոխհարաբերությունների դաշտ, իսկ «Ելքը» այդ դաշտ շատ հանգիստ է մտնում, որովհետև ի տարբերություն ՀՀԿ-ի, անհամեմատ անխոցելի է։ Երբ ՊՆ նախարարը հայտարարում է, որ հարցը քննարկել է քվեարկության վրա ազդեցություն չունեցող ուժի հետ, կարծես սխրանք է գործել, կամ Աստծուն փառք է տալիս, որ «Ելքը» փոքրամասնություն է, ինքն իրեն իջեցնում է իր բնորոշած «ֆաստֆուդի լրագրության» մակարդակին։ ԱՄՆ-ում ուսանած ՊՆ նախարարը, լավ սովորելու պարագայում, պիտի իմանար, որ զայրույթը, անհավասարակշիռ կամ գերհուզական պահվածքը համոզիչ լինելու լավագույն ընտրությունը չէ վիճահարույց օրինագիծ ներկայացնելիս։

-Գուցե նա չէր տիրապետում իրավիճակին ու այդ պատճառով էր «Ելքին» մեկ վերին արտի ցորեն դարձնում, մեկ ՊՆ պատվոգիր ստանալը երեսով տալիս, մեկ Աստծուն ապավինում։

-Ես վստահ եմ, որ «Ելքին» ուղղված մեղադրանքները իրականում պատասխան էին ՊՆ-ին, որտեղ իսկապես թերահավատ են վերաբերվում մի նախարարի, որ Արցախյան ազատամարտի տարիներին` օգտվելով տարկետման իրավունքից, գերադասել է Լենինգրադում ուսանել: Հարյուրավոր ուսանողներ կռվում էին ոչ թե իրավունքների, այլ պարտքի գիտակցումով։ Երբ Վազգեն Սարգսյանը 500 մահապարտների հարց էր դնում Լաչինը պահելու համար, այդ օրերին իրենց կարիերան կառուցած մարդիկ իրավունք չունեն ոչ ՊՆ նախարար լինել, ոչ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ Առավելևս իրավունք չունեն խորհրդարանում դաստիարակչական ճառեր կարդալ, դա  հակադաստիարակչական է` բացի հակաքաղաքական լինելը։ Չգիտեմ Վազգենը այսօր կհպարտանա՞ր հայկական բանակով, թե՞ ոչ, բայց որ պատերազմի տարիներին Հայաստանից բացակայած, կամ տարկետման իրավունքից օգտված որևէ զինապարտ չէր կարող ՊՆ նախարար դառնալ, դա հաստատ։ Երբ մարդը իր տեղում չէ, ինքնաբերաբար ջղաձիգ է դառնում: Արժեքները խառնվում ու արժեզրկվում են։ Բայց մեղավորը ոչ թե Վիգեն Սարգսյանն է, այլ նրան պաշտպանության նախարար նշանակողը: Հեղափոխական մոտեցումները ցանկալի են տնտեսության, արդյունաբերության մեջ, պաշտպանության ոլորտում հեղափոխական մոտեցումները ռիսկային են, առավելևս, որ բանակը Հայաստանի ամենակայացած կառույցն է, և ճիշտ կանի Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի հեղափոխականությունը տեղափոխի արտաքին քաղաքականության, էներգետիկայի կամ Գազպրոմի ոլորտ։

-Այս ընթացքում Երևան եկավ ՌԴ վարչապետը և ԵՏՀ նիստ գումարվեց։ Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններում փոփոխություններ եղա՞ն։

-Իհարկե, Կարեն Կարապետյանը շատ կցանկանար, որ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցը հօգուտ իրեն դիտարկվեր: Ընդհանրապես Կարեն Կարապետյանը ու Դմիտրի Մեդվեդևը իրար նման անհատներ են` 2-րդ պլանի դերասաններ, որ բեմ են մտնում, երբ գլխավոր գործող անձինք կամ հոգնել են, կամ սահմանադրական սահմանափակումներ ունեն, կամ սիրտները նորություն է ուզում: Նրանք քաղաքական կերպարներ չեն ու չեն դառնում, իրենց թիմերն ու գաղափարները չունեն և սովորաբար աննկատ խաղից դուրս են գալիս։ ԵԱՏՄ վարչապետների Երևան այցը որևէ կարևոր հարց չլուծեց` ղրղզաղազախական կոնֆլիկտը մնաց նույն վիճակում` ճանապարհային քարտեզը չստորագրվեց, ռուս-ղազախական բանավեճը մնաց նույնպես չլուծված։ Ռուսաստանը բացահայտ դեմպինգի է ենթարկում մյուս երկրներին էներգակիրների գնով, և ակնհայտ է, որ բոլորն էլ դժգոհ են: Ավիավառելիքը ՌԴ-ում 500 դոլար է, Հայաստանում` 900, համեմատեք: Ռուսական ընկերությունները մտան Հայաստան ու դեմպինգի հետևանքով ոչ միայն եվրոպական, այլև հայրենական ավիուղիները դուրս մղվեցին։ ԵԱՏՄ-ում բոլորն էլ գիտակցում են, որ այդ միությունը Ռուսաստանի քաղաքական շահերը սպասարկող, ԱՊՀ֊-ն հիշեցնող, մեռնող միություն է և տնտեսության վրա նույն քաղաքական ներգործությունն ունի։ Այդ շարքից էր և Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ 2018-ին Հայաստանում գազի սակագինը մի կերպ կպահեն նույնը և չի թանկանա։ Բոլոր դեպքերում` չեմ կարծում, որ հանրային ընկալման մեջ տպավորություն ստեղծվեց, թե ՌԴ վարչապետը աջակցում է ՀՀ վարչապետին, և նա է այն միակ մարդը, որի հետ Ռուսաստանը կցանկանար աշխատել։

-Կարեն Կարապետյանը ընդհանրապես պայքարո՞ւմ է վարչապետ մնալու կամ փոխվարչապետ լինելու համար։

-Բարդ է այդ միանշանակ այո կամ ոչ ասելը։ Կան բազմաթիվ տեսակետներ, որ պայքարում է ոչ տեսանելի ու խորքային դաշտում` ռուսական կապիտալի շահերը այստեղ ապահովելով` հասկանալով, որ ներսում իր հնարավորությունները մեծ չեն։ Իմանալով ՀՀԿ-ն ու իր բարքերը, այդտեղ էլ կան ռուսական շահերն ապահովող թևեր, որոնց վրա Կարեն Կարապետյանը կարող է հույս դնել: Բայց Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով ու քաղաքական անձանց վրա է խաղը դնում: Տնտեսական կապիտալը կարող է աջակցել քաղաքական գործիչներին, բայց քաղաքական անհատներին իշխանություն դառնալու դաբրո տալ չի կարող։

-Նշանակում է` Սերժ Սարգսյանը մնում է վարչապետի միակ թեկնածու՞։

-Նշանակում է, որ Պուտինը նախընտրել և նախընտրում է Սերժ Սարգսյանին, բայց Ռուսաստանում ևս երեք գերատեսչություններ կան և ամեն մեկն իր շահերն ունի ու ցանկանում է իրենց ազդեցության տակ գտնվող երկրներում սեփական մարդիկ ունենալ։ Բոլոր դեպքերում` Սերժ Սարգսյանը մտածելու լուրջ խնդիր ունի:

-Լուրջ խնդիրների մեջ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելը մտնու՞մ է։

-ԵՄ համաձայնագիրը շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար: ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի հայտարարությունը նպատակ ուներ Ռուսաստանին ցույց տալ, որ Հայաստանն այլևս չստորագրելու հնարավորություն չունի։ Միանշանակ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ուզում, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվի և ամեն ինչ անելու են, որ չստորագրվի կամ ուշ ստորագրվի: Ի վերջո` ԵՄ-ն միատարր չէ, 28 պետություն կա և երկուսն էլ նյութական ու քաղաքական կապերը օգտագործելով` փորձելու են խանգարել։ Հայաստանի իշխանությունները ձեռքները ծալած չպիտի նստեն, որ պրոբլեմի առաջ չկանգնեն: Եթե նոյեմբերի 24-ին Ադրբեջանը չի ստորագրում համաձայնագիրը, Հայաստանը ստորագրում է, մեզ համար լուրջ քաղաքական առաջընթաց է: Իհարկե, 2017-ի համաձայնագիրը 2013-ի համաձայնագրի հետ չես համեմատի տնտեսական առումով, բայց շատ կարևոր է այլընտրանքի ստեղծումը և շատ վտանգավոր չստորագրելը։

-ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ասաց, որ համոզված է` հոկտեմբերի 27-ը չլիներ, տարբերությունը մեծ չէր լինի։ «Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։ Կարծում եք` անկե՞ղծ էր։

-Վստահ եմ, որ իրականում Արա Բաբլոյանը այդպես չի մտածում, բայց ի պաշտոնե և իբրև ՀՀԿ անդամ չի կարող ասել, այն ինչ մտածում է, որ տարբերություններ կլինեին ու կան: Այդ դեպքում պիտի ընդուներ, որ 1999-ից հետո իշխանության եկածները վատ են աշխատել, վատ ընտրություններ են արել ու երկիրը այս վիճակին են հասցրել: Ընդամենը մեկ նախադասությունը ԱԺ նախագահին կդարձներ լրատվական դաշտի թիրախ տևական ժամանակով ու իր համար վտանգավոր հետևանքներով։ Վստահ եմ, որ նրա մեջ խոսում է մասնագիտական զգուշությունը և քաղաքական վախը։

Տպել
5964 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք