3-ամյա երեխային պատանդ վերցրած տղամարդը խմիչքի ազդեցության տակ է եղել. նա ձերբակալված է

31/10/2017 schedule10:43

Լուսանկարում՝ Արգամ Հովիկյանը

Երեկ Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած 36-ամյա Արգամ Հովիկյանը դեռեւս գտնվում է Արմավիրի հիվանդանոցում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արգամ Հովիկյանը երեկ շուրջ 4 ժամ պատանդ էր պահել «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին: Նա պահանջում էր նախկին կնոջը:

Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհդրական Սոնա Տռուզյանն ասաց, որ տղամարդն ունի ձերբակալվածի կարգավիճակ: Նա դեռ չի հարցաքննվել: Հիշեցնենք, որ Արգամ Հովիկյանը երեկ ինքնավնասում է կատարել. նա վնասվածքներ է ստացել կրծքավանդակի հատվածում եւ վիրահատվել:

Պատանդառուի նախկին կինը՝ Լ. Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցում է. նա երեկ երեկոյան տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հիվանդանոցի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ համալսարանական հիվանդանոց տեղափոխված 23-ամյա կնոջը երեկ ժամը 23.00-ի սահմաններում կատարվել է միկրովիրաբուժական վիրահատություն՝ աջ դաստակի ամբողջականությունը վերականգնելու նպատակով: «Նշենք նաեւ, որ հիվանդի մոտ կրծքավանդակի 5-րդ, 6-րդ կողերի արանքում առկա էր վերք: Կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, վերքի առաջնային մշակում: Եվս մեկ վնասվածք՝ ծնոտի տակը կտրված վերքը նույնպես մշակվել է: Այժմ հիվանդը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար»,- ասացին մամուլի  ծառայությունից:

Մեր տեղեկություններով, երեկ պատանդառուն խմիչքի ազդեցության տակ է եղել, մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել է նախկին կնոջ տատի՝ մանակապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանի վրա, իսկ երբ նախկին կինն է հասել, նրան նույնպես վնասվածքներ է պատճառել. կնոջը հաջողվել է դիմել փախուստի, ինչից հետո Արգամ Հովիկյանը կողքի սենյակում գտնվող 3-ամյա Հմայակին պատանդ է վերցրել: Ի սկզբանե պատանդ է վերցվել մեկ երեխա:

«Մանուշակ» մանկապարտեզի վարիչը թեթեւ վնասվածքներ է ստացել պարանոցի հատվածում:

36-ամյա պատանդառուի ֆեսյբուքյան էջի ուսումնասիրությունից պարզեցինք, որ դեպքից օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարկել է նախկին կնոջ հետ ունեցած նամակագրությունը: Դրանից պարզ դարձավ, որ տղամարդը կնոջ հետ նորմալ հարաբերություններ է ունեցել անգամ բաժանվելուց հետո, իսկ բաժանության համար մեղադրել է կնոջ տատուն, ինչպես նաեւ աներոջը: Նամակագրությունները տարածելիս Արգամ Հովիկյանը նաեւ հետեւյալ մեկնաբանությունն է գրել. «Սա նրա համար, որ արդեն հավասարվում եմ ձեզ, ցավոք, էս էլ սիրելի զոքանչիս պատկերը»:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի  218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ ակնհայտ անչափահասի նկատմամբ):

Տպել
3835 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին