Օպերվարչության տղաները մեզ ահաբեկում են. առեւտրականներն ԱԺ-ի մոտ ցույց են անում (վիդեո)

Այս պահին «Առինջ մոլի» վաճառականներն Ազգային ժողովի մոտ ցույց են անում՝ բողոքելով հարկային ծառայության գործողություններից: Ինչպես armtimes.com-ը մի քանի օր առաջ տեղեկացրել էր վաճառականների բողոքի պատճառն այն է, որ հարկային ծառայությունն, ըստ առեւտրականների, պահանջում է յուրաքանչյուր ներկրած ապրանքի շարժի համար փաստաթուղթ ներկայացնել: Վաճառականների խոսքով՝ սա ավելորդ թղթաբանություն է, որի համար նրանք պետք է հավելյալ աշխատուժ վարձեն:

«Ինձ դիմել են բոլոր շուկաներից 50-50 հոգով, որ պարոն Ներսիսյան, մեզ ահաբեկում են: Շուկաների դռների մոտ կանգնում են օպերվարչության տղաներն աշխատողներից փաստաթուղթ են պահանջում, իսկ ով չի ունենում, 240 հազար են պահանջում: Առաջ կար կարգոներ, որոնք մարդկանց ապրանքը բերում էին, իսկ հիմա դա չկա, ապրանքը բերում է «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը օֆշորային գոտում է գրանցված եւ վստահություն չի ներշնչում»,- ասում է «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը:

Վաճառականներն ԱԺ-ի մոտ առաջարկում են վերանայել օրենքը, եւ իրենց ազատեն ավելորդ այդ թղթաբանությունից:

«Ապրանքը կիլոգրամով բերում են, բայց ասում են՝ հատաքանակ արեք, եկեք փաստաթղթով վերցրեք: Մենք առանց այն էլ սահմանի վրա վճարում ենք 20 տոկոս ԱԱՀ, բայց լինում է, որ ապրանքը չի վաճառվում: Չի կարելի այսքան հարկ տալ եւ ամեն օր տեռորի ենթարկվել: Մտեք բանկեր, տեսեք, որ սաղ վարկերն անհատ ձեռներեցների վրա են: Հիմա մենք ուզում ենք հաստատագրված վճար եւ 1,5 տոկոսը մեկ պատուհանով մուծենք»,- ասում է Ա/Ձ Կարինե Գեւորգյանը:

Այս պահին ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀԿ-ական պատգմավոր Մարգարիտ Եսայանը: Նա առեւտրականներին առաջարկել է իրենց խնդիրը ներկայացնել գրավոր: Վաճառականները հիմա սպասում են ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
3580 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին