Ամեն օր զուգարանի թուղթ ու ներարկիչ էինք հավաքում, վտանգավոր էր. տնօրեն

Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի տարածքում օրեր առաջ թվով 8 ծառ է հատվել, ինչի հետ կապված ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Դպրոցի տնօրեն Նազելի Ասատրյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ ծառերը հատվել են իր թույլտվությամբ, քանի որ խանգարել են դպրոցի բնականոն աշխատանքին. «Ինքնաճ ծառեր էին դրանք, որոնք փակում էին տարրական դասարաններ արեւի մուտքը, երեխաները դասամիջոցներին բարձրանում էին ծառը, ընկնում էին…վտանգավոր էր, հարակից թաղամասի բնակիչներն ու առեւտրականները մի քանի գիլասի համար պարիսպով մագլցում էին դպրոցի բակ, կեղտոտում տարածքը…զուգարան էր դարձել, ամեն օր սպրիչներ էինք հավաքում»,- ասաց տնօրենը:

Ըստ նրա`իրենք հատված ծառերի տեղը կանաչապատում են իրականացնելու, տույաներ ու սամշիտներ են տնկելու: Տնօրենը դժգոհում է բարձրացված աղմուկից, նշելով, որ դպրոցի բակում նաեւ իրենից վտանգ ներկայացնող բարդիներ կան, որոնց ընկնելու վտանգը եւս մեծ է. «Սամշիտներն ու տույաները պատվիրված են, շատ ավելի գեղեցիկ կանաչապատում ենք իրականացնելու»,- վստահեցրեց տնօրենը:

Հատված ծառերի թեման դժգոհությունների առիթ է դարձել վանաձորցիների շրջանում:

Տպել
2140 դիտում

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ  

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը գոհ է Հայաստանի նախապատրաստական աշխատանքներից

Լարսը շարունակում է փակ մնալ, Հայաստանում դժվարանցանելի ու մերկասառույցով ճանապարհներ կան

Զինվորների ողնաշարի ու գլխի վնասվածքների բուժման համար նախատեսված կենտրոնը դեռ պատրաստ չէ

Մխիթարյանը վաղը չի խաղա, բայց լավ մարզավիճակում է. Մոուրինյո. թարմացվող

Առավոտյան տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ

Վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով. նախարարն ընդունել է բեռնափոխադրողներին

Պելեն ուշաթափվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց

Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը. նոր օրինագիծ