Շատ ուրախ եմ, որ նման արձագանք եղավ. Սոնա Ռուբենյանի՝ «Մորս» երգի կատարումը հիացրել է

31/10/2017 schedule17:20

Երգչուհի Սոնա Ռուբենյանի կատարմամբ «Մորս» երգը դրական մեծ արձագանք է ստացել համացանցում: Խոսքերի ու երաժշտության հեղինակը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի որդին է՝ Էդգար Էլբակյանը, որը կյանքից հեռացել է տարիներ առաջ 18 տարեկան հասակում: Սոնայի կատարմամբ երգը հնչեց մոտ 1 շաբաթ առաջ Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նախագծի շրջանակներում: Թողարկումը նվիրված էր Էդգար Էլբակյանին, խորագիրն էր «Ընկերոջս», որը նաեւ նրա բանաստեղծություններից մեկի վերնագիրն է: Հաղորդումից հետո Սոնայի ֆեյսբուքի պատը լի է գովեստի խոսքերով: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ դրական կարծիքներն իրեն շատ են ոգեւորել:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի արձագանք եղավ: Նամակները, լայքերը մինչեւ այսօր չեն դադարում: Հիթը... միշտ չեմ հասակացել, թե հիթը ոնց է ծնվում հիթը: Դու կարող ես գրել երգ՝ մտածելով, որ իրոք հիթ կդառնա, բայց չունենա այդ հաջողությունը: Իսկ այն երգը, որը դու ուղղակի սրտանց եւ շատ նուրբ զգացողությամբ, առանց որեւիցե ճոխության, առանց զարդարանքների ներկայացնում ես այնպես ինչպես դու ես զգում, ինչպես հոգիդ է երգում, դառնում է հիթ»,- ասաց նա:

Հաղորդման միտքը եղել է Էդգար Էլբակյանի ընկերներինը՝ նրանց թվում հաղորդավար, դերասան Խորեն Լեւոնյանինը, դերասան Ստեփան Ղամբարյանինը: Հենց Ղամբարյանն է Սոնա Ռուբենյանին առաջարկել կատարել ստեղծագործությունը: Որոշվել է այն ներկայացնել Սոնայի ու դերասան Գարիկ Պապոյանի բենդի հետ:

«Գիտեի, որ Էդգարը շատ տաղանդավոր է եղել, բայց որ այդքան... ամեն երգը լսելիս ասում էի, որ սա էլ կուզեի երգել: Հիմնականում այդպես չի լինում. հեղինակն ունենում է մի քանի գեղեցիկ երգ, մնացածն այդքան լավը չեն լինում, իսկ Էդգարի պարագայում բոլոր երգերն են շատ լավը: Շատ ուրախ եմ, որ նախաձեռնությունը եղավ, երգերը գործիքավորվեցին, ու հաղորդումը հեռարձակվեց: Ստեփանի կողմից առաջարկը ստացա, անմիջապես համաձայնեցի: Առաջարկ եղավ, որ Գարիկի հետ մեր բենդով փորձենք մեր մեկնաբանությամբ ներկայացնել: Գարիկն էլ համաձայնեց»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գարիկը երգը գործիքավորել է 2 օրում, իսկ փորձը նրանք արել են նկարահանումից անմիջապես առաջ նկարահանման տաղավարում:

Սոնա Ռուբենյանը չի բացառում, որ «Մորս» երգն ունենա նաեւ տեսահոլովակ, սակայն այդ մասին դեռ քննարկումներ, խոսակցություններ չի ունեցել: Իսկ առայժմ այն ընդգրկվել է իր ու Գարիկի բենդի երգացանկում: Նոյեմբերի 5-ին «Կամի» ակումբում կայանալիք համերգի ընթացքում կներկայացնեն:

Սոնա Ռուբենյանը ելույթ է ունենում հաղորդման սկզբում

Տպել
3914 դիտում

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին