Առեւտրականների միտինգը, ԲՀԿ մերժված նախագիծն ու ՊԵԿ-ի ստուգումները. արդյո՞ք կա ենթատեքստ

Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ազգային ժողովի մոտ վերջապես տեղի ունեցավ առեւտրականների ցույցը՝ «Առինջ մոլ»-ի եւ մյուս տոնավաճառների աշխատակիցների մասնակցությամբ: Մեր նախկին հրապարակումներում անդրադարձել էինք առեւտրականների բողոքի թեմային եւ ԱԺ-ի մոտ ցույց անելու մտադրություններին: Այն է՝ իրենց զերծ պահել ավելորդ փաստաթղթաշրջանառությունից, Հարկային օրենսգիրքը, որը հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնի, հետ բերել ԱԺ եւ կատարել իրենց ասած փոփոխությունները: Այսօր այս ամենը նրանք կրկին բարձրաձայնեցին ԱԺ շենքի մուտքերի մոտ:

Միտինգի մասին տեղեկությունները մեզ հասել էին երկու շաբաթ առաջ, բայց այն տեղի ունեցավ այսօր՝ զուգադիպելով մի քանի իրադարձությունների բացասական վերջաբանին:

Միտինգը, որը տեղի էր ունենում հանուն փաստաթղթաշրջանառության դեմ պայքարի, հաջորդում էր մի քանի հետաքրքիր իրադարձությունների:

Արդեն տեղեկացրել  էինք, որ առեւտրականների եւ հարկայինի միջեւ «սեւ կատու անցավ» այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ իրականացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խոշոր ընկերություններում: Կապ կա՞: Մեր այս դիտարկմանը Ծառուկյանների ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց աղերս չփնտրել երկու գործողությունների մեջ: Այսօր էլ armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գրեթե նույն պատասխանը տվեց: Բնական է, որ երկու կողմից այլ պատասխան չէր էլ հնչելու:

ԱԺ նախորդ քառօրայի օրակարգում էր ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Նախագծով՝ ըստ հեղինակների, փորձ է արվում ճշգրտել գերիշխող դիրքի կարգավիճակ ունեցող սուբյեկտների սահմանները: Ըստ այդմ, 1.5 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցողներ։

Մյուս կարգավորմամբ, եթե երկու սուբյեկտ շուկայում ունեն 50 տոկոս միասին, փոքր տոկոս ունեցող սուբյեկտը նույնպես ստանում է գերիշխող դիրքի կարգավիճակ, իսկ նրանց նկատմամբ հանձնաժողովը առանձնահատուկ մոտեցում ունի՝ անընդհատ մոնիտորինգի տակ են ընկնում: Այսինքն, եթե մեկ ընկերությունում բաժնետերերից մեկը ունի 50 տոկոս բաժնեմաս, մյուսը՝ 25 տոկոս, իսկ մնացած 25-ը բաժին է հասնում մի քանի հոգու, ապա 50 եւ 25 տոկոս ունեցողները համարվում են գերիշխող դիրք ունեցող: Նախագիծը ներառում էր նաեւ առեւտրակաների այսօրվա բարձրաձայնած փաստաթղթաշրջանառության կասեցումը: Նախագիծը մերժվեց:

Այսօր էլ, երբ ԲՀԿ-ի նշյալ պատգամավորները հանդիպեցին ցուցարարների հետ, բառացի նշեցին, թե նրանց խնդիրը լուծող իրենց օրենքի նախագիծը  մերժվեց: Մելքումյանը մասնավորապես ասաց.

«Մենք գիտենք ձեր պրոբլեմները եւ հունվարի 1-իվ նոր Հարկային օրենսգիրքը մտնելու է շրջանառության մեջ: Դուք տեսնում եք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներս մի քանի օրենսդրական նախագծեր ենք դրել  շրջանառության մեջ՝ կապված շրջանառության հարկի շեմը նույնը թողնելու, բայց տեսաք, որ կառավարությունը դա մերժեց: Հաջորդը մենք նախատեսել էինք, որ սահմանի վրա ավելացված արժեքի հարկը չվերցնեին, բայց էլի չընդունվեց՝ մերժման ընթացքի մեջ է: Մենք գիտենք ձեր խնդիրները կապված առեւտրի փաստաթղթավորման հետ՝ դրված է լուրջ փաստաթղթավորման խնդիր: Ճիշտ է, ամեն ինչ պետք է լինի կարգ ու կանոնով, բայց հարկայինը չպետք է դառնա առանց այն էլ քիչ եկամուտ ստացողների, ծանր աշխատողների համար մի մահակ, ճնշի եւ պարտադիր, որ վերջին տառն էլ կատարվի»,- ասաց Մելքումյանը:

Ծառուկյանի ընկերությունում ՊԵԿ-ի ստուգումները, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նախագծի մերժումը եւ առեւտրականների միտինգը ակնհայտորեն կապված են իրար հետ, եւ չի բացառվում, որ այս իրադարձությունների ետեւում նաեւ քաղաքական ենթատեքստ կա, որն առայժմ լավ չի նշմարվում:

Տպել
2860 դիտում

Չեմ կարող բառեր գտնել զգացմուքներս նկարագրելու համար. Ժիրուի մեկնաբանությունը ՀԺ-ին

Հաղթեցինք ուժեղ թիմի. Պոգբան ֆուտբոլի ԱԱ եզրափակչի մասին

Կարող ենք գլուխներս բարձր հեռանալ. Մոդրիչը ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչում պարտվելու մասին

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը շնորհավորել է Էրդողանին, ապա դիմել նրան

Դիլիջանում կայացել է Դիմակայունության մարզային ֆորումը

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը

Այժմ գնդակը Ձեր դաշտում է. Պուտինը Թրամփին

Կարպիս Փաշոյանը վաղն առավոտյան ազատման դիմում կներկայացնի

Ոստիկանության պետը հերթական սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների (տեսանյութ)

Ամբողջովին ստի եւ կեղծիքների վրա հիմնված հայտարարություն. ՀՖՖ-ն պատասխանում է «Փյունիկ»-ին

Դասընթացներ՝ ՔԿ զինվորական քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի փորձագետներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին

Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին

Կարենի Ադրբեջանում հայտնվելը հանելուկային է, դաշտը ականապատված է. բարեկամը մանրամասնում է

Հայ-ռուսական բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է

Շնորհավորական ուղերձ՝  ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին

Ա. Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

Ինչպես է գործելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը. քննարկել են վարչապետն ու նոր տնօրենը

Երկիրը փոխվել է, նայենք Փաշինյանն ինչ բդի էնե. ավերածություններ Նահապետավանում

Գործել է բժիշկ-զինկոմ կոռուպցիոն սխեմա. 14000 դոլարով ազատել են ծառայությունից (տեսանյութ)