Պատանդառված երեխան հոգեբանի կարիք չունի. քաղաքապետն ու ոստիկանապետն այցելել են նրանց  

31/10/2017 schedule19:37

Արմավիրի համար 12 «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին մի քանի ժամ որպես պատանդ պահված երեխայի ծնողները հրաժարվել են առաջարկվող հոգեբանական օգնությունից:

Մեր հարցմանը պատասխանելով՝ այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի տեղակալ, լրատվության հարցերով պատասխանատու Վարդուհի Երանոսյանը:

Նա միեւնույն ժամանակ ասաց, որ համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը եւ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը իրենց աշխատակազմերի ներկայացուցիչների հետ միասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այցելել են մանկապարտեզում պատանդ պահված երեխայի տուն, հանդիպել ամբողջ ընտանիքի հետ: Նաեւ նյութական աջակցություն տրամադրել:

«Այցելությունը կրում էր աջակցության նպատակ: Համայնքի ղեկավարի կարգադրությամբ միանվագ դրամական օգնություն էր հատկացվել, ինչպես նաեւ նա պարեն էր վերցրել, խաղալիքներ, հագուստ: Չեմ կարող ասել՝ ինչ, բայց աչքով տեսանելի օգնություն էր բերել նաեւ ոստիկանապետը: Երեխայի վիճակը ծնողների կողմից գնահատվեց բավարար, լավ: Երեխան ոչ մի դժգոհություն, վարքագծի փոփոխություն չի դրսեւորել, իրեն լավ է զգում: Խաղալիքներն էլ տեսավ, ոգեւորեց, ուրախացավ: Ծնողները հարկ չեն գտնում այս պահին հոգեբանի աջակցության, քանի որ երեխայի վարքագծի մեջ, կրկնում եմ, ոչ մի էական փոփոխություններ դեռ նկատելի չեն»,- ասաց Վարդուհի Երանոսյանը:

Նրա խոսքով, պատանդառված երեխայի ծնողներին հոգեբանի աջակցություն են առաջարկել նաեւ Արմավիր քաղաքում գործող «Արեւածագ» հասարարական կազմակերպությունը, ինչից նույնպես նրանք հրաժարվել են:

«Նման խնդրանքով, առաջարկությամբ դիմել ենք երեխայի ծնողներին, նրանք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Եվ ոչ միայն կոնկրետ այդ երեխայի հետ կապված է այդ առաջարկը եղել, այլ ամբողջ մանկապարտեզի սաների ծնողներին զգուշացրել են՝ նման խնդիր ունենալու դեպքում բոլորը պատրաստ են»,- տեղեկացրեց  քաղաքապետարանի պաշտոնյան:

Հոկտեմբերի 30-ին, դանակով զինված, Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ էր ներխուժել տնօրենի թոռան՝ դաստիարակներից մեկի նախկին ամուսինը: Մոտ երեք տարեկան Հմայակին նա մի քանի ժամ պատանդ էր պահել: Հետո վնասվածքներ հասցրել նախկին կնոջը, նրա տատին, ինչպես նաեւ իրեն: Իրավապահները նշում էին, որ 36-ամյա Արգամ Հովիկյանի պահանջներն անձնական բնույթի էին:

Տպել
2288 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան