Դիկտատուրա ըստ Սերժ Սարգսյանի․ խմբագրական

Սյունիքի մարզկենտրոն Կապանի քաղաքապետի եւ ավագանու՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված իրադրությունը սպառնում է սերժահանրապետական  կառավարման տիպային մոդել դառնալ Հայաստանի համար։ Այս պրոցեսի գործող անձանցից մեկը Կապանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանն է, որը երրորդ անգամ է առաջադրվում Կապանի քաղաքապետի պաշտոնում՝ կրկին որպես ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու։

Նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում ընդդիմությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրել՝ որովհետեւ ընդդիմադիր ուժերը, ցավոք, դեռ չունեն բավարար կշիռ այս պաշտոնին հավակնելու համար։ Եվ այս վիճակը հանգեցրել է նրան, որ տրամաբանական իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարը տեղափոխվել է իշխանություն-իշխանություն հարթություն։

Ինչպես համոզված պնդում են բազմաթիվ կապանցիներ, մոտ մեկ տարի առաջ Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանն է որոշել  միջամտել գործընթացին եւ ի սկզբանե նպատակ է ունեցել քաղաքապետի սեփական թեկնածու առաջադրել եւ մրցակցել Հայրապետյանի հետ։ Բայց Աշոտ Հայրապետյանը ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի հարազատ եղբայրն է, որն իր հերթին սերտ կապեր ունի Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, որովհետեւ վերջինիս ծնողների երկարամյա բժիշկն է եղել։ Եվ այս կապերի միջոցով, Կապանում տարածված լուրերի համաձայն, Հայրապետյանները Սերժ Սարգսյանին տեղյակ են պահել նորաթուխ մարզպետի նյութած խարդավանքների մասին։

Սերժ Սարգսյանն էլ, ասում են, Սյունիքի մարզպետին տեղեկացրել է, որ Հայրապետյանները իր ընտանիքի անդամներ են, եւ Կապանի քաղաքապետի դեմ ոչ մի քայլ պետք չէ ձեռնարկել։ Արդյունքում Աշոտ Հայրապետյանը Կապանի քաղաքապետի միակ թեկնածուն է։ Բայց սրանով պատմությունը չի ավարտվում, եւ հիմա՝ ըստ Կապանը համակած լուրերի, առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը մղվում է ավագանիում մեծամասնություն ունենալու համար, եւ նման մեծամասնություն ձեւավորելու հավակնություն ունեն Կապանի գործող քաղաքապետը, որը ՀՀԿ ներկայացուցիչ է եւ Սյունիքի գործող մարզպետը, որը նույնպես ՀՀԿ ներկայացուցիչ է։ Առաջադրված 35 ավագանու թեկնածուների մեծ մասը կամ մարզպետի կողմնակիցներ են, կամ քաղաքապետի։ Եթե մարզպետին հաջողվի 15 հոգանոց ավագանիում մեծամասնություն ունենալ, Սյունիքի մարզում նա իր ազդեցությունը կհասցնի կատարելության, հաղթահարելով նույնիսկ լիսկայական բարձունքները։ Այնպես որ, հարցը ամենեւին ներկուսակցական խարդավանքների մասին չէ։ Պայքար է գնում իրական իշխանության համար, եւ այդ պայքարի երկու կողմերն էլ հանրապետական են։

Կապանը հանրապետության հինգերորդ քաղաքն է, եւ նկարագրված իրավիճակը նշանակալի է ոչ միայն քաղաքային, այլեւ համահանրապետական մասշտաբով։ Այն ցույց է տալիս ՀՀ քաղաքական կյանքում շարունակվող դեգրադացիան, երբ ընդդիմությունը շարունակում է ի վիճակի չլինել իրական պայքար մղելու հանուն իշխանության։ Թե ինչու է սա տեղի ունենում՝ հասկանալի է։ Ընդդիմությունը չունի փող, ռեսուրսներ, իսկ 10 հազար դրամով ՀՀԿ-ի օգտին քվեարկող հանրության մեջ ընդդիմադիր գործունեության հնարավորություններն ավելի են սահմանափակվում։

Բայց սա չի նվազեցնում այն վտանգները, որ բխում են վերը նկարագրված իրավիճակից։ Իսկ նկարագրվածը նշանակվում է, որ Հայաստանում հաստատված է նախադիկտատուրական իրավիճակ, երբ քաղաքական ուժերը ըստ էության ջախջախված են կամ չձեւավորված, եւ ողջ ակտիվ քաղաքական ռեսուրսը կամ նրա հիմնական մասը կենտրոնացած է ՀՀԿ-ի ներսում, որը արտաքին վտանգ չզգալով, սկսում է իր մեջ կլանել քաղաքական կյանքի բոլոր գործառույթները՝ իշխողի եւ իշխողին մարտահրավեր նետողի գործառույթը։

Բայց կարեւորն այն է, որ գործընթացի մեջ ներառված բոլոր մարդիկ ենթակա են Սերժ Սարգսյանին։ Նա էլ իր հերթին որեւէ ռեալ հակակշիռ չունի ՀՀԿ-ի ներսում, փոխարենը ունի ռեզերվներ, որ կարող է ներգրավել քաղաքական պրոցեսի մեջ․ Շմայս-Լիսկա գծի մարդիկ, հանցագործ աշխարհ եւ այլն, եւ այդպես շարունակ։ Իսկ ՏԻՄ ընտրությունների ընդհանուր պատկերը գալիս է ապացուցելու, որ հանրապետության մեծ մասում իրավիճակը շատ մոտ կամ նման է Կապանում ստեղծված իրավիճակին, երբ հիմնականում հանրապետականներն են պայքարում հանրապետականների դեմ՝ բացահայտ, թե թաքուն՝ այլ հարց է։ Սերժ Սարգսյանի համար նման  իրավիճակը ոչ միայն վտանգավոր չէ, այլեւ տեղավորվում է «բաժանիր, որ տիրես» տրամաբանության մեջ, եւ այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018-ին վարչապետի պաշտոնին տիրանալով, Սերժ Սարգսյանը կարող է լրջորեն մտածել իր ավտորիտար իշխանությունը քայլ-քայլ դիկտատորականի վերածելու մասին։ ԵԱՏՄ-ական միջավայրը դրա համար նպաստավոր է, ներհանրապետական իրավիճակը, ինչպես տեսանք, առավել եւս։

Սերժ Սարգսյանին ետ պահող միակ բանը փողոցային պայքարի բռնկումը կարող է լինել, եւ այստեղ էլ, ցավոք, վստահություն չկա․ կլինի՞ արդյոք ժողովուրդ, որ ի վիճակի է դիմադրել, կլինի՞ արդյոք ընդդիմություն, որ իր վիճակի է առաջնորդել։

 

Տպել
4959 դիտում

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞

Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ)

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը

Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան