Արդյո՞ք արդար է, որ մենք իգական սեռին զրկում ենք. պատգամավորն աղջիկների բանակ գնալու մասին

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի թեմայի շուրջ armtimes.com-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը նշեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում այն դեպքում, եթե օրենք լինի նաեւ իգական սեռի պարտադիր ծառայության վերաբերյալ:

«Ես գտնում եմ, որ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո պետականություն ստեղծող եւ զարգացնող ազգն այլընտրանք չունի, քան այս կամ այն նպատակով զինապարտության մասին սահմանումը բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար: Կարող է լինել որոշակի տարբերություն իհարկե, եւ տեւողության, եւ զինվորական պատրաստության ձեւի, եւ պահեստազորում ամրագրելու եւ այլն, բայց որ զինվորական ծառայությունը պետք է պարտադիր երեւույթ լինի բոլորիս համար անկախ սեռական, սոցիալական, պաշտոնական եւ այլ բնույթի դրսեւորումներից, ես դրա մեջ կասկած չունեմ: Ես համոզված եմ, որ օրերից մի օր դրան գալու ենք:

Երբ, որ մենք ասում ենք, թե զինվորական ծառայությունը պետք է լոկոմոտիվ հանդիսանա նաեւ անհատի, անձի համար եւ սոցիալական վերելակ, որով ցանկացած երիտասարդ կկարողանա ինքնուրույն կայանալ այդ երկրում, կունենա փոխհատուցում ուսման վարձի, կունենա հնարավորույթուն անշարժ գույք ձեռք բերելու, կունենա որոշակի սեփական բիզնեսի հնարավորություն, ապա մենք ինչու ենք զրկում նման հնարավորույթունից մեր համաքաղաքացի իգական սեռի ներկայացուցիչներին: Արդյո՞ք արդար է դա, արդյո՞ք նրանք չունեն ցանկություն ֆինանսական, տնտեսական կախվածություններից ազատվելու եւ կախվածություն չունենալ իրենց ամուսիններից: Եվ արդյո՞ք այդ կախվածությունը չէ, որ հետագայում բերում է բռնության: Կարծում եմ, որ այդպես է եւ դրանք փոխկապակցված խնդիրներ են մեր հասարակության մեջ»,- ասաց Սաղաթելյանը:

Մանրամասները՝տեսանյութում:

Տպել
2528 դիտում

Քեյնը խաղավարտին հաղթանակ կորզեց Անգլիայի համար ֆուտբոլի ԱԱ 1-ին խաղում

Սփյուռքի նախարարությունը Մ. Գրիգորյանի գործունեության մասին տեղեկությունները կփոխանցի ՀՔԾ

Հուսով եմ՝ Սալահը վաղը կխաղա. Էկտոր Կուպեր

Աուտիզմով հիվանդ տղային շարունակում են փնտրել. հարուցվեց քրգործ՝ սպանության հատկանիշներով

Խուզարկվել է Մ. Գրիգորյանի թիկնապահի տունը. հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ

Որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում. վարչապետ

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահռելի ունեցվածքը. հայտարարագրվել է հայտնաբերվածի մի մասը

Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության հարցեր

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Մանվել Գրիգորյանին փչացրել եւ նյութապաշտ են դարձրել Ս. Սարգսյանը եւ Քոչարյանը. պատգամավոր

Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Մ. Գրիգորյանի տանը 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո է եղել. նոր մանրամասներ

Ընտրակաշառք բաժանելու եւ լրագրողներին բռնության ենթարկելու կարճված գործը վերաբացվել է. ՀՔԾ

Մ. Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց տեղափոխում են նաեւ քարայծերին ու եղնիկին

Նախագահը նշանակել է հինգերորդ բանակային կորպուսի նոր հրամանատար. այլ նշանակումներ ՊՆ-ում

ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, նոր նշանակում է արվել

Մ. Գրիգորյանի ամառանոցում գտնվող վագրը հյուծված է, նրան տեղափոխում են կենդանաբանական այգի