Թուրքիայի ԶՈՒ-ն Նախիջեւանում կենսական կարեւորության առաջադրանք է կատարում. Քասափօղլու

02/11/2017 schedule12:15

Ստամբուլում գործող «Տնտեսության եւ արտաքին քաղաքականության ուսումնասիրություների կենտրոնի» ռազմական փորձագետ Ջան Քասափօղլուն անդրադարձել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը: 

Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալության կայքում հրապարակված «Թուրքիա-Ադրբեջան. Պաշտպանական համագործակցությունից ռազմական դաշինք» վերնագրով հոդվածում փորձագետը նշում է, որ ռեալպոլիտիկի կանոններով հնարավոր չէ բացատրել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ամրությունը: Նրա բնորոշմամբ՝ թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը վերաճել են ռազմական դաշինքի, որը փոխելու է Հարավային Կովկասի ռազմավարական հավասարակշռությունը:

Թուրք մասնագետը երկու երկրների ռազմական համագործակցության 3 կարեւոր բաղադրիչի վրա է ուշադրություն հրավիրում, գրում է ermenihaber.am-ը: 

1. Իրավական մասը: Այն հիմվում է 2 կարեւոր փաստաթղթի վրա: Առաջինը 1990-ականներին ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնք ապահովում են Ադրբեջանի զինվորականների կրթությունը Թուրքիայում: Երկրորդը, որը ըստ փորձագետի, շատ ավելի կարեւոր է՝ 2010 թվականին կնքված «Ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության պայմանագիրն» է:

Հոդվածագրի գնահատմամբ՝ այս պայմանագիրը թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացնում է ռազմական դաշինքի մակարդակի: Քասափօղլուն այս պայմանագրից առաձնացնում է 2 կարեւոր կետ: 2-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը միասնական անվտանգության միջոցառումներ եւ պաշտպանություն կիրականացնեն: 7-րդ հոդվածով նախատեսվում է երկու երկրների ԶՈՒ-երի միջեւ իրականացնել հրամանատարական հսկողություն եւ ուժային կառույցի համակարգում:

2. Համատեղ զորավորժություններ: Այստեղ հոդվածի հեղինակն անդրադառնում է վերջին մի քանի տարիներին երկու երկրների ԶՈՒ-երի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների կարեւորությանը՝ ընդգծելով, որ դրանք համակարգելու, պլանավորելու, տեսական եւ մարտավարական մակարդակում համատեղ գործողություններ իրականացնելու հնարավորություն են տալիս: Փորձագետը երկկողմ զորավարժություններից հատկապես առանձնացրել է օդային ուժերի «Tur-Az Kartalı» եւ «Tur-Az Şahini» զորավարժությունները:


3. Նախիջեւան: Քասափօղլուն ընդգծել է, թե որքան կարեւոր է Նախիջեւանում տեղակայված Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումներին աջակցությունը, որը ցուցաբերում է Թուրքիայի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը:  Ըստ հոդվածի հեղինակի՝ Նախիջեւանում գտնվող ստորաբաժանումներն Ադրբեջանի պաշտանության հարցում չափազանց կարեւոր դերակատարում ունեն, քանի որ ցանկացած բախման դեպքում կկարողանան Հայաստանի ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրել եւ ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը: Սա նշանակում է, որ հակամարտության հիմնական ճակատում հայկական ուժերին անհրաժեշտ մատակարարում հասցնելը եւ պահեստազորի օժանդակությունը կխափանվի:

«Այս իսկ պատճառով Բաքվի համար Նախիջեւանում տեղակայված ուժերը կենսական նշանակություն ունեն: Ահա, այս տարածքում ադրբեջանական ստորաբաժանումներին մարտական պատրաստություն, լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու եւ այլ կարեւոր կարիքներ հոգալու տեսանկյունից Թուրքիայի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը կենսական կարեւորության առաջադրանք է կատարում: Բացի այդ 2017 թվականի հունիսին Նախիջեւանում մոտ 5 հազար զինվորականի մասնակցությամբ անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունները շատ կարեւոր էին ինչպես քաղաքական ուղերձ հղելու, այնպես էլ համատեղ գործողությունների հմտությունը բարձրացնելու տեսանկյունից»,- եզրափակել է ռազմական փորձագետը:

Տպել
3606 դիտում

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը