Վանաձորում հանում են անօրինական տաղավարները, հերթը չինովնիկների շաուրմայանոցներինն է

Վանաձորի քաղաքապետարանը վերջապես սկսել է համայնքի վարչական տարածքում 1988թ. երկրաշարժից հետո ինքնակամ տեղադրված տաղավարների եւ ժամանակավոր կառույցների ապամոնտաժման գործընթացը: Քաղաքապետարանից հայտնում են, թե արդեն գույքագրվել են միջպետական ճանապարհներին հարող տարածքների եւ քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտում գտնվող ինքնակամ տեղադրված մոտ 80 տաղավարն ու ժամանակավոր կառույցները: Տերերը ծանուցվել են: Տնակների մի մասը սեփական ուժերով  են հանվել, մյուսների ապամոնտաժումն ու տեղափոխումը իրականացվում է  համայնքապետարանի ուժերով:

Քաղաքապետարանից վստահեցնում են, որ միջպետական ճանապարհին հարող տարածքներից հետո հերթը համայնքի տարածքում գտնվող ապօրինի տեղադրված այլ տնակ-տաղավարներինն է: Ծանուցվելուց հետո դրանք չտեղափոխելու դեպքում սեփականատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ համայնքի հողի վրա դրված տնակի համար տուգանվելով 400 000 դր., իսկ սեփական հողի վրա դրվածի համար՝ 200 000 դրամի չափով: Տնակները կտեղափոխվեն հատուկ տարածք:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե տեղադրված տնակները տհաճություն են պատճառում վանաձորցիներին: Ասլանյանի ասածի մեջ, բնականաբար, կա ճշմարտություն, սակայն որքան տհաճ են այս հնամաշ տնակները, նույնքան  էլ տհաճ են մայթերին ու գազոնների վրա կառուցված ու կառուցվող բուտիկներն ու շաուրմայանոցները:

Այս առիթով քաղաքապետին սոցիալական ցանցի իր էջում հարց է հղել «Լոռի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանը, նշելով. «… Մի հարց է ինձ մտահոգում, «ապօրինի» նկատի ունեք այն տաղավարները, որոնք քաղաքապետարանի կողմից թույլտվություն չունե՞ն, թե՞ որ չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին, անկախ փաստաթողւթ ունենալ-չունենալուց: Կարծում եմ, տնակ-տաղավարներից կազատեք բոլոր կանաչ գոտիներն ու սիզամարգերը, մասնավորապես, առաջնահերթության կարգով շուկայի շրջակայքը և Մյասնիկյան փողոցը: Անկախ փաստաթուղթ ունենալ-չունենալուց, պիտի առաջնորդվել ՀՀ օրենքներով: Դուք էլ եք, չէ՞ այդպես կարծում, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում»:

Հնչեցրած հարցին ի պատասխան քաղաքապետը պատասխանել է. « Աստիճանաբար և հետեւողական նաև Ձեր կողմից մատնանշվածներին ենք հասնելու… Օրինական տեղադրվածների համար հատուկ ընթացակարգ կա, օրենքով եւ իրավական լուծումներով, ժամանակատար պրոցես է»:
Քաղաքապետարանի կողմից սկսված ապամոնտաժման գործընթացն իսկապես գովելի ու սպասված քայլ է, սակայն հանել հնամաշ «բուտկաներն ու տաղավարները, չտեսնելու տալով կամ հետաձգելով տարբեր տրամաչափի տեղական չինովնիկների՝ գազոնների ու մայթերի վրա կառուցած բուտիկներն ու շաուրմայանոցները, մեղմ ասած, սխալ է:

Մնում է հավատալ քաղաքապետի խոսքին ու սպասել, որ «աստիճանաբար և հետեւողականորեն կհանվեն նաեւ դրանք», լավ է ուշ, քան երբեք տարբերակը, միայն թե այդ ուշը մինչև հավերժություն չձգվի:

Տպել
2940 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի