«Ռեալը» պարտվեց, «Նապոլին» բարդացրեց փյել-օֆ դուրս գալու շանսերը. օրվա արդյունքները

02/11/2017 schedule11:25

Մադրիդի «Ռեալը» հերթական պարտությունը կրեց: Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում մրցակցի հարկի տակ զիջեց Լոնդոնի «Թոթենհեմին»: Երեկ՝ նոյեմբերի 1-ին, կայացած խաղում Զինեդին Զիդանի թիմը 3 գնդակ ընդունեց սեական դարպասը եւ ընդամենը 1-ը խփեց:

Լոնդոնցիների գրոհներն արդյունք տվեցին 27-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Դելի Ալին: 2-րդ խաղակեսի սկզբում՝ 56-րդ րոպեին, Ալին նաեւ դուբլ ձեւակերպեց: Այս գոլից հետո «արքայական ակումբն» «արթնացավ» եւ փորձեց շտկել իրավիճակը, սակայն անդադար գրոհները դարպասի գրավումով չավատրվեցին: Փոխարենն իր թիմի հաջողությունը զարգացրեց Քրիստիան Էրիկսենը: Դանիացին հաշիվը 3:0 դարձրեց 65-րդ րոպեին:

«Ռեալին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: 80-րդ րոպեին գոլ խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Սա մադրիդցիների 2-րդ անընդմեջ պարտությունն է: Անցած հանգստյան օրերին Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում թիմը 1:2 հաշվով պարտվել էր համեստ «Խիրոնային»:

Այս հաղթանակով «Թոթենհեմը» միավորների քանակը հասցրեց 10-ի եւ խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ ապահովեց տեղը 1/8 եզրափակչում: «Ռեալը» 7 միավորով H խմբում 2-րդն է: 3-րդ տեղում Դորտմունդի «Բորուսիան» է (2), որը լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցում վերջին հորիզոնականը զբաղեցնող ԱՊԷԼ-ին (2 միավոր):

Խմբային փուլի այս տուրի մյուս կենտրոնական խաղում «Մանչեստեր Սիթին» 4:2 հաշվով մրցակցի հարկի տակ հաղթեց «Նապոլիին»: Իտալական թիմի ֆուտբոլիստները 21-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ Լորենցո Ինսինյեյի գոլի շնորհիվ: 34-րդ րոպեին Նիկոլաս Օտամենդին հավասարեցրեց հաշիվը, իսկ 48-րդ րոպեին արդեն «քաղաքայիններն» առաջ անցան: Այս անգամ աչքի ընկավ Ջոն Ստոունզը: 2-րդ կեսում՝ 62-րդ րոպեին, Ժորժինյոյի գոլը «Նապոլիին» կրկին այդքան կարեւոր 3 միավորի համար պայքարելու հույս տվեց, սակայն 69-րդ րոպեին Սերխիո Ագուերոն նորից հաղթանակի նժարը թեքեց անգլիական թիմի կողմը: Խաղավարտին՝ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին, Ռահիմ Ստերլինգը ձեւակերպեց վերջնական հաշիվը:

Խմբային փուլում «Սիթից» կրած 2-րդ անընդմեջ պարտությունը խիստ բարդացրեց փլեյ-օֆ դուրս գալու «Նապոլիի» հնարավորությունները: F խմբում իտալական թիմը 3-րդն է ընդամենը 3 միավորով: 6 միավորով զիջում է 2-րդ տեղում ընթացող Դոնեցկի «Շախտյորին»: Իսկ առաջատար «Սիթին» ունի 12 միավոր եւ արդեն ապահովել է իր տեղը 1/8 եզրափակչում:

Փլեյ-օֆի ուղեգիրն այս տուրից հետո ապահովել է նաեւ ՊՍԺ-ն: 12 միավորով 1-ինն է B խմբում: «Բավարիան» 9 միավորով 2-րդն է, «Սելթիքը» 3-րդը (3), իսկ 4-րդ տեղում ընթացող «Անդերլեխտը» միավորներ չի վաստակել:

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Բեշիկթաշ»-«Մոնակո» 1:1

«Լիվերպուլ»-«Մարիբոր» 3:0

«Սեւիլիա»-«Սպարտակ» (Մոսկվա) 2:1

«Շախտյոր» (Դոնեցկ)-«Ֆեյենորդ» 3:1

«Պորտու»-«Լայպցիգ» 3:1

«Բորուսիա»-ԱՊՈԷԼ 1:1

Տպել
1693 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում