«Փյունիկը» 3 տարվա ընթացքում Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու նպատակ ունի

02/11/2017 schedule13:30

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում «Փյունիկի» անհաջողությունները ժամանակավոր են: Այս հարցում վստահ է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Ընթացիկ մրցաշրջանը թիմի համար լավ չի դասավորվում ոչ Բարձրագույն խմբում, ոչ էլ գավաթի խաղարկությունում: Առաջնությունում նախավերջին՝ 5-րդ, տեղում է, իսկ գավաթի համար այլեւս չի պայքարում: Armtimes.com-ի հետ զրույցում Սողոմոնյանը, որը թիմը ձեռք է բերել այս տարի ամռանը, նշեց, որ գիտեր, որ հեշտ չի լինելու:

«Իհարկե, ասյօրվա վիճակն ինձ չի բավարարում, բայց հասկանում եմ, որ ամեն ինչ միանգամից չի ստացվում: Որոշել ենք, որ նոյեմբերի 1-ից իր գործին ենք վերադարձնում Արմեն Գյուլբուդաղյանցին: Հիմա Իտալիայում է, վերապատրաստում է անցնում: Մեր առաջադրանքն է 3 տարում «Փյունիկին» հասցնել Եվրոպա լիգայի խմբային փուլ, որպեսզի կարողանանք հայ ֆուտբոլասերների համար մեծ տոն կազմակերպել: Ես հավատում եմ, որ կկարողանանք, բայց պարզ է՝ մի քանի ամսում դա հնարավոր չէ, թեեւ համոզված եմ, որ մոտակա ժամանակներս «Փյունիկը» կուրախացնի իր երկրպագուներին, որովհետեւ մենք լրջորեն զբաղվում ենք այդ հարցերով»,- ասաց նա:

Եվրոպա լիգայի խմբային փուլ հասնելու ճանապարհը «Փյունիկը» պատրաստվում է անցնել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ: Նա այս տարի՝ 2016-17 մրցաշրջանից հետո գլխավորեց թիմը մինչեւ օգոստոս, որից հետո տեղը զիջեց Ալեքսեյ Երյոմենկոյին, իսկ ինքը զբաղեցրեց թիմի սպորտային տնօրենի եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը: Այս օրերին մասնագետը վերապատրաստվում է Եվրոպայում, սովորում է ֆրանսիական «Նիսի» ու իտալական «Ռոմայի» մասնագետներից: Սողոմոնյանն ընդգծեց, որ ակումբը նրա հետ է հույսեր կապում եւ արտասահմանցի գլխավոր մարզիչ բերելու նպատակ չունի:

«Դրա համար նա գնաց եւ արդեն 2 շաբաթից ավելի է՝ Իտալիայում է, շատ հետաքրքիր ծրագիր են իմ ընկերներն առաջարկել նրան: Շփվում է «Ռոմայի», «Նիսի» ուժեղ թիմերի մարզիչների հետ, նրան սովորեցնում են: Նրա հետ գալու է իտալացի մարզիչ, որն աշխատելու է «Փյունիկում»: Կարծում եմ՝ մոտակա ժամանակներս կկարողանանք լրջորեն փոխել իրավիճակը: Ասեմ, որ շեշտը դնելու ենք մեր հայ մարզիչների վրա, համոզված եմ, որ մենք էլ ունենք տաղանդներ, որոնք կկարողանան իրականացնել այդ ամենը»,- ասաց նա:

«Փյունիկը» 10 հանդիպում է անցկացրել Բարձրագույն խմբի 2017-18 առաջնությունում: Կրել է 5 պարտություն, 4 հանդիպում ավարտել է ոչ-ոքի եւ ընդամենը 1 անգամ է հաղթել: Ունի 7 միավոր: Ավելի վատ արդյունք ունի միայն «Արարատը», որը 6 միավորով 6-րդն է: Առաջիկա հանգստյան օրերին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափելու է «Գանձասար-Կապանի» հետ:

Տպել
1932 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե