Տուբդիսպանսերում հիվանդների պայմանները խորհրդային են, ղեկավարներինը՝ ժամանակակից. Վիդեո

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, որը գտնվում է Աբովյան քաղաքում, հիվանդների, անձնակազմի եւ վարչական աշխատողների համար ստեղծված են տարբեր աշխատանքային պայմաններ: Մի դեպքում դեռ խորհրդային տարիների շունչն է իշխում, մյուս դեպքում կա ժամանակակից չափանիշներին համապատասխան վերանորոգում ու կահավորում:

Տուբդիսպանսերի արտաթոքային բաժանմունքում ականատես եղանք, որ հիվանդների բուժումը կազմակերպվում է ոչ բարվոք պայմաններում: Երեկ այստեղ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, բուժաշխատողներն ու հիվանդների հարազատները բողոքի ցույց էին անում՝ ընդվզելով հայտարարված կադրային կրճատումների դեմ: Նախատեսվում էր կենտրոնում կրճատել 360 հաստիքից մոտավորապես 80-ը:

Արտաթոքային բաժանմունքի դեմ-դիմաց՝ նույն հարկում, գտնվում է վարչական աշխատողների հարկաբաժինը, որը նախ առնված է յոթ կողպեքի տակ, եւ օձն իր պորտով, հավքն իր թեւով չի կարող այնտեղ մուտք գործել առանց թույլտվության, իսկ հետո աչքի է զարնում այստեղ առանձնահատուկ հոգատարությամբ արված վերանորոգումը:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է վարչական աշխատողների հարմարավետությունը համարվել առաջնահերթություն՝ ի տարբերություն հիվանդների:  

«Մենք հիմա նախագծում ենք իրականացնում, ամբողջ հիվանդանոցի մնացած հատվածը վերանորոգելու: Առաջինը մեր պայմանները չեն բարելավվել, դուք տեղյակ չեք: Շենքի մյուս հատվածում 2009 թվականին վերանորոգվել են դեղակայուն բաժանմունքը, դեղազգայուն բաժանմունքը, մանկական բաժանմունքը»,- պատասխանեց նա:  

Այդուհանդերձ, պարզվեց, որ բավականաչափ տարածք էլ դեռ նորոգվելու եւ բարեկարգվելու կարիք ունի:

«Մենք մյուս տարվա սկզբին, ըստ երեւույթին կսկսենք, վերանորոգել նաեւ առաջին հարկը, լաբորատորիան, արտաթոքային բաժանմունքը, հոգեբուժական բաժանմունքը: Ամբողջը կվերջացնենք»,- եզրափակեց կենտոնի տնօրենը:

Տպել
2148 դիտում

«Ռեալը»՝ 3-րդ տարին անընդմեջ ՉԼ հաղթող. Բեյլը՝ հանդիպման հերոս, Կարիուսը՝ հակահերոս

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում