Արմավիրի մարզպետը վերանայեց իր որոշումը. փարաքարցիների պահանջը մասամբ բավարարվում է

Արմավիրի մարզի Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի ծնողական խորհրդի բողոքի ակցիան մասամբ հաջողություն է արձանագրում: Հիշեցնենք, որ ծնողները դեմ էին մարզպետի այն որոշմանը, որով գյուղի երկու միջնակարգ դպրոցների միավորման արդյունքում Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն ազատվել էր աշխատանքից, իսկ տնօրեն էր նշանակվել փակված դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը:

Երեկ, երբ ծնողները փակեցին Երեւան-Էջմիածին ճանապարհը, նրանց հրավիրեցին մարզպետարան մարզպետի հետ հանդիպման: Այսօր առավոտյան այդ հանդիպումը կայացել է: Արձագանքելով ծնողների` միավորված դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին թողնելու, այլ ոչ թե հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանին նշանակելու պահանջին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ սուբյեկտիվ վերաբերմունք չունի նրանց ընտրության հարցում, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից` նա առաջարկել է  դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել այլ դպրոցից:

Մեր տեղեկություններով, այժմ Փարաքարի դպրոցում տեղի է ունենում մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի եւ ծնողական խորհրդի հանդիպումը, որտեղ էլ կներկայացվի դպրոցի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Տպել
1275 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է