ՀՅԴ-ի համար Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ԲՀԿ-ն լուռ է, վարչապետն էլ աշխարհն է շուռ տալիս

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական կյանքն անկում ապրեց: Բացառելով ԱԺ-ում քննարկվող մեկ-երկու օրենքի նախագծերը, որոնք կարճ ժամանակով ակտիվացնում են քաղաքական կյանքը, կարելի է ասել, որ քաղաքականությունը «կաղալով» ընթանում է դեպի 2018 թվականի մեծ ինտրիգ՝ ՀՀ վարչապետի պաշտոն եւ նոր կառավարության ձեւավորում:

Այս շրջանում լուռ են բոլորը: ՀՀԿ-ականները քիչ են խոսում, ոչ բոլորն իրավունք ունեն հարցազրույցներ տալու՝ 2018 թվականի վարչապետի պաշտոնի եւ այլ կարեւոր թեմաներով: Խոսքի իրավունք ունեցողներն էլ ասում են. «Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»:

Երեկ էլ այս շերտի շարքերը համալրեց ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը, որը կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի վարկանիշերին եւ հայտանիշերին, որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե համաձայն է արդյո՞ք հանրապետականների այն պնդումների հետ, որ Սերժ Սարգսյանը որպես ՀՀԿ նախագահ եւ երկրի անվտանգության երաշխավոր, անփոխարինելի է: 

Առաջիկա քաղաքական զարգացումների մասին չափազանց քչախոս են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:  ԲՀԿ-ական, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, երբ լսեց մեր հարցադրման նախաբանը՝ «Կարեն Կարապետյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է...», միանգամից հրաժարվեց խոսել: 

«Լավ, վերջ, ավարտեցինք, ես գնացի, ինձ սպասում են»,- ասաց Մելքումյանը:

Փաստորեն, ԱԺ-ի 2-րդ ամենամեծ քաղաքական ուժը, որը նաեւ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս,  խուսափում է խոսել այս թեմայով: Արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք 2018 թվականի քաղաքական նոր թատերաշրջանում նոր դերեր ստանալու ակնկալիքներ ունեն: Հատկապես որ, մամուլում շատ է գրվում, որ 2018-ից հետո չի բացառվում, որ ԲՀԿ-ն նույնպես կոալիցյիայի մաս կազմի:

Այսինքն՝ ԲՀԿ-ն, դառնալով իշխանություն, կպահանջի նախարարների, մարզպետների, ինչու չէ՝ նաեւ փոխվարչապետներից մեկի պորտֆելները: Այդ իսկ առիթով լռելը, միաժամանակ Սերժ Սարգսյանին ոչ անփոխարինելի եւ ոչ էլ փոխարինելի համարելը Գագիկ Ծառուկյանի համար այս պահին ամենաշահեկան վիճակն է:

2018-ին եւ դրանից հետո ՀՅԴ-ն ցանկանում է պահպանել իր քաղաքական պաշտոնները: Մասնավորապես, ՀՅԴ-ի Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքերն ամբողջովին այդ մասին են խոսում:

«Սերժ Սարգսյանի մասին չափազանց բարձր եւ դրական կարծիք ունեմ՝ կազմակերպական, երկիրը ղեկավարելու եւ հստակ ուղղությունները մինչեւ վերջ առաջ տանելու առումով: Առհասարակ աշխարհում անփոխարինելի հասկացությունն ընդունված չէ: Յուրաքանչյուր ժամանակահատված պահանջում է իր առաջնորդին: Այս ժամանակահատվածի առաջնորդը Սերժ Սարգսյանն է»,- երեկ մեր զրույցում ասաց Մինասյանը:

Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարելուն զուգահեռ ՀՅԴ-ում շռայլ չեն ՀՀԿ-ԲՀԿ հավանական կոալիցիայի մասին կարծիքներ հայտնելուց: Պաշտոնների կորստի մտավախություն ունեն: Փորձեցինք այս թեմայով խոսել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ, բայց վերջին հրաժարվեց մեկ բառ անգամ ասել ԲՀԿ-ի իշխանություն մտնելու հավանականության վերաբերյալ:

Ստացվում է, որ ՀՅԴ-ն առայժմ կգովի Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ն՝ կլռի, իսկ վարչապետն առայժմ աշխարհը շուռ տալու մասին անիմաստ հայտարարություններ կանի, ինչպես երեկվա ասուլիսի ժամանակ:

Տպել
3942 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)