Մարդ կա՝ ինչքան տալիս ես, չի բավարարվում.Հակոբյանի նամակներին սփյուռքից չեն պատասխանում

Այսօր ԱԺ-ում, բյուջեի քննարկման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր խոսքում նշեց, որ նամակներ է գրում, բայց սփյուռքի մեր հայրենակիցները իրեն չեն պատասխանում: Արդեն քննարկման ավարտին armtimes.com-ը Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ չեն պատասխանում իր նամակներին, գուցե՞ չեն ցանկանում նախարարության հետ համագործակցել:

«Մենք հազարավոր նամակներ ենք գրում: Ես չեմ գրում, մեր աշխատողներն են գրում, բայց նրանք պատրաստ չեն ամեն օր դրանց պատասխանել: Մեկը բիզնեսով է զբաղվում, մյուսն՝ արձակուրդում է, էն մեկը քաղաքում չէ: Այնպես չէ, որ հենց ստացավ պետք է պատասխանի, նա իմ աշխատողը չէ »,- ասաց Հակոբյանը:

Հարցին, թե նրանք խուսափո՞ւմ են Հայաստանում ներդրում անել, քանի որ վստահություն չկա իշխանության նկատմամբ, նախարարը ասաց.

«Ես չեմ կարող ասել, թե նրանք երբ ներդրում կանեն: Դուք այնպես եք ասում, որ նրանք իմ ենթականերն են եւ ես հանձնարարեցի, իսկ նրանք էլ պետք է պատասխանեն: Մենք ընդամենը համագործակցում ենք: Դուք ուզում եք, որ բոլոր հարցերի պատասխանները ես տամ, բայց դրա համար կա զարգացման գործակալություն»:

Վերջինս խոսելով Հայաստան-Արցախ-Սփյուռք համաժողովի մասին եւ անդրադառնալով նրան, որ սփյուռքահայ գործիչները Հայաստանից դժգոհ են գնացել, ասաց.

«Ամբողջ համաժողովի աշխատանքները, արդյունքները գնահատվել են լավագույնս: Մասնակիցների կարծիքները տարբեր են, ինչքան մարդ՝ այնքան կարծիք: Մարդ կա քչով բավարարվել է, մարդ էլ կա՝ ինչքան տալիս ես, չի բավարարվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
3620 դիտում

Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մտահոգ աշխատանքային խմբի քննարկում ոստիկանությունում

Ինչ են նվաճել 2018 թ. ընթացքում տարվա լավագույն 10 մարզիկների թեկնածուները

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհը փակ է բեռնատարների համար

Ուրա՞ Մարտի 1-ը, արա՛, Պոպլավոկում, որ մարդ էին խփում. թեժ բանավեճ Քոչարյանի ազատությունը պահանջող ցույցի ժամանակ

Պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամ գրավով ազատել. որոշումը կհրապարակվի վաղը

Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետին

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Ծաղկաձորում ամանորյա հանգիստը կարող է արժենալ մինչեւ 2 մլն դրամ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ներքաղաքական լարվածության թուլացում ակնկալելը վաղ է. նոր իրավիճակի լույսն ու ստվերը

Աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Սկսում ենք երկարատեւ պայքար. պահանջում են Քոչարյանին ազատ արձակել

«Ստեփանավանի Բ/Կ»-ում պաշտոնեական կեղծիքով յուրացման համար տնօրենին առաջադրվել է մեղադրանք

Կրկին նախապայմաններ. Էրդողանի աշխատակազմը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Դոլարը Հայաստանում թանկանում է, եվրոն՝ էժանանում

Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին․ Դիանա Գասպարյանի տարբերվելու կոչը

Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն