Ապօրինի ծառահատումների մեջ լուրջ դեր ունեն մի շարք պաշտոնատար անձինք

Վերջին մեկ տարում Լոռու մարզում ապօրինի անտառահատումների դեմ պայքարը գնալով ավելի մեծ թափ է ստանում: Իրավապահ համակարգը, ի դեմս ոստիկանության, քննչական մարմնի ու դատախազության, վերջապես որոշել է հարցին լրջորեն մոտենալ:

Անտառհատողներին հայտնաբերման ուղղությամբ կատարվող  աշխատանքն իհարկե, գովելի է, սակայն ինչ-որ տեղ նաեւ՝ ուշացած:

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրսյանը ներկայացնելով թվային տվյալները, նշում է, որ կարեւոր է ոչ միայն անտառհատողին բռնելը, այլ նաեւ՝ նրան հովանավորողներին, ասել է թե՝ հանցագործության շղթան պետք է սկզբից մինչև վերջ քանդել. «Յուրաքանչյուր ապօրինի անտառահատման փաստով պետք է քննության առարկա դարձվի պատասխանատու անձանց գործողությունների իրավաչափությունը` անտառապահ, անտառապետ, ինժեներ, տնօրենի տեղակալ ու տնօրեն, ինչպես նաեւ բնտեսչության համապատասխան աշխատակիցների վարքագիծը, որոնց գործողություններում կհայտնաբերվեն խախտումներ»,- ասաց Արսեն Մարտիրոսյանը:

Ըստ դատախազի՝ հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման թվով 86 դեպք, որոնցից 69 դեպքով նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, մնացած 17 դեպքով հարուցվել են քրեական գործեր. «Քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ վարչական պատասխանատություն էր նախատեսվում: Բոլոր դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է շուրջ 45 մլն դրամ»:

Անդրադառնալով Սպիտակում հայտնաբերված մեծամասշտաբ ապօրինի անտառահատման դեպքին, դատախազը մանրամասնեց, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 25 մլն դրամ. «Դատավարական կարգավիճակ է տրվել անտառապահին, անտառապետին ու ծառերը հատող անձին, արդեն իսկ կալանավորված անձինք կան: Մեղադրյալի աթոռին հայտնված 9 անձից 5-ը պաշտոնատար անձիք են»: Ստեփանավանի անտառտնտեսությունում եւս հայտնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր, քրեական գործ է հարուցվել ոչ միայն ապօրինի ծառահատման, այլ նաեւ պաշտոնատար անձանց անփութությանն հոդվածներով:

Տպել
1428 դիտում

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 15-ից

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Շնորհակալություն վստահության համար եւ մինչ նոր հանդիպումներ. Աշոտյանի հրաժեշտի նամակը

Հայկական ֆուտբոլում կկիրառվի VAR համակարգ. Արմեն Նիկողոսյան

Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարեւանությամբ. դեպքի վայրում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Ըստ դատարանի՝ ԵԱՏՄ մարզիկը չպետք է լեգիոներ համարվի, բայց ՌԴ-ում սա հայերի վրա չի տարածվի

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. քաղաքապետը ներկայացրել է Ավանի նոր ղեկավարին

ՔՊ-ում երեկոները բուռն են, ամեն օր թեժ քննարկումներ են իրականացնում. օրակարգում ԱԺ-ի կազմն է

Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Երեւանում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը՝ մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմում

Մեկ հարկային տարում երկու ավտոմեքենա նույն անձի կողմից ներկրելը ձեռնարկատիրական գործու­նեութ­յուն է. ՊԵԿ

Շինթույլտվության բարդությունները. քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

Հայաստանն անվտանգ է. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ-ի դեսպանատանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ