Փոխոստիկանապետի աննախադեպ բացահայտումը՝ ոստիկանությունը հաշվետու չի՞ լինի

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի զեկույցից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ զեկույցն աննախադեպ էր: Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախ՝ աննախադեպ էր, քանի որ Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրեց ոստիկանության զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ աննախադեպ բացահայտում էր պարունակում, քանի որ նոր Սահմանադրությամբ կառավարությանն առընթեր մարմիներ չեն լինելու եւ բոլորը հաշվետու են լինելու խորհրդարանին: Ըստ էության, շեշտեց Մարուքյանը, բոլոր առընթեր մարմինները պետք է դառնան նախարարություններ՝ մտնեն կառավարության կազմի մեջ ու դառնան խորհրդարանին հաշվետու, բայց ոստիկանության զարգացման տեսլականով այդպես չէ:

«Դուք ձեր զեկույցում նշեցիք, որ զարգացման ծրագրով նախատեսում եք ոստիկանւթյուն, որը ենթակա է վարչապետին: «Վարչապետին ենթակա մարմին»՝ Ձեր խոսքից եմ մեջբերում: Դուք տեղյա՞կ եք, որ չեք դառնալու նախարարություն ու ձեր ծրագրում էլ գրել եք»,- հհետաքրքրվեց պատգամավորը:

Տեղից արձագանքեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու նշեց, թե դեռ վերջնական չի:

«Դե հիմա վերջնական է, վերջնական չի՝ պարոն Նահապետյան ջան, ասացին արդեն՝ արդեն վերջնական է՝ գոնե ինձ համար: ինչպիսի՞ մարմին է այդ վարչապետին ենթակա մարմինը, որը խորհրդարանում հաշվետու չի լինում՝ կառավարության մաս չէ»,- արձագանքեց Մարուքյանն ու պնդեց իր հարցը:

Պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, թե դա ծրագրային դրույթ չէ, այլ ուղղակի այն տեսլականն է, որն իրենք տեսնում են՝ ոստիկանության տեսանկյունից:

«Սահամանադրությունում հստակ գրված է, որ կան նախարարություններ, կան կառավաությանն առընթեր մարմիններ, եւ կան վարչապետին առընթեր մարմիններ: Այսինքն՝ կարծում եմ, որ ամեն ինչ սահմանադրական շրջանակներում է: Եվ ես իմ զեկույցում շատ հպանցիկ ասացի, թե ինչու ենք մենք այդպես պատկերացնում, բայց իհարկե որոշողը մենք չենք՝ դուք եք, ղեկավարությունն է. մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով աշխատել, բայց այնուամենայնիվ, այն կառույցը, որ մենք կարծում ենք, որ կմնա, կլինի հենց այս ոստիկանության համակարգի կարգավիճակով, բայց իհարկե, ոստիկանության մասին օրենքի մշակման տեսլականով»,- պատասխանեց փոխոստիկանապետը:

Սահմանադրության 159՝  «Պետական կառավարման համակարգի մարմինները» հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով: 

Տպել
2766 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում