Գորիսում 13000 քվեով բացարձակ հաղթանակ տարավ Առուշ Առուշանյանը, մրցակիցն ուներ 55 քվե

Երեկ կայացած ՀՀ ՏԻՄ ընտրություններում, Գորիս քաղաքում քաղաքապետ է ընտրվել երիտասարդ թեկնածու, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը:

Գորիսում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 22148 քաղաքացի կար, որոնցից ընտրությանը մասնակցել էին 13162-ը:

Քաղաքապետի համար պայքարող մրցակից թեկնածուն` Սամվել Հարությունյան, ստացել էր ընդամենը 55 ձայն, 130 քվեաթերթիկ համարվել էին անվավեր, իսկ մնացած բոլոր ձայները` 12977 քվե, ստացել էր Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, երիտասարդ Առուշ Առուշանյանը:

Ընտրությունների օրը` երեկ, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Առուշանյանը, խոսելով մյուս թեկնածուի մասին, ասել էր, որ նրան լուրջ չի վերաբերվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին էլ Առուշ Առուշանյանը բավարար քանակությամբ ձայներ էր ստացել հոր` ՀՀԿ անդամ, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի օգնությամբ, եւ սպասելի էր, որ Սյունիքի մարզպետի` Վահե Հակոբյանի ինքնաբացարկ հայտարարելուց հետո ինքն էր անցնելու խորհրդարան: Սակայն, ընտրությունների հենց հաջորդ օրը Առուշանյան որդին հայտնվել էր ոստիկանությունում:

Իսկ մինչ այս` ՏԻՄ ընտրությունների մեկնարկը, նախընտրական քարոզչության ընթացքում, մամուլում հրապարակումներ արվեցին Առուշ Առուշանյանի քրեական անցյալի ու ոչ վաղ անցյալում քրեական հեղինակություն դառնալու նրա ձգտումների մասին:

Ինչեւէ, փաստն այն է, որ Առուշանյանը Գորիսում բացարձակ հաղթանակ է գրանցել:

Տպել
7912 դիտում

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Արման Եղոյան

ԵԼՔ դաշինքի պահպանման հարցով քննարկումներ կա՞ն. ՔՊ-ականները իրարամերժ պատասխաններ են տալիս

120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա. ստորագրվեց «Մասրիկ-1» էլեկտրակայանի համաձայնագիրը

Դիվիզիայի հրամանատարն իր եղբորը ներքաշել է կոռուպցիոն գործարքի մեջ. նոր բացահայտում

Մեծ վնասներ. ԴԱՀԿ-ի անգործության պատճառով շատ վարորդներ խուսափել են տուգանքներ վճարելուց

Վանաձորի քաղաքապետի որդին մեկնեց ծառայության. ծառայության վայրը հայտնի է (լուսանկարներ)

Ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոնական գավաթը ֆրանսիացիների ավագը չէ, որ դուրս բերեց հանդերձարանից

Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի եւ Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին

Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում

Կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. աբսուրդային իրավիճակ

Բանջարաբոստանային. ժողովրդին չդնել կաղամբի տեղ 

Առիթ լինի. հաղթիլ տեն, համա ուշացնում են

Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են

Փոքր երկիր ենք, բայց մեծ հաջողության հասանք. խորվաթները ԱԱ եզրափակչից հետո տոնում էին

Ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա. Ղազարյան

Հայաստանն աջակցելու է Արցախին մրցունակ ծրագրեր մշակելու հարցում. Ավինյան

Ռազմաբազայի զինվորականները Փանիկում զորավարժանքի հրահանգ չեն ունեցել. Շիրակի մարզպետ

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարն ազատվել է ՔԿ-ի փոխնախագահի պաշտոնից