Առողջապահության բյուջեն 2018-ին կրճատվում է. թեժ քննարկում ԱԺ-ում. (ուղիղ միացում)

2018 թվականի բյուջեով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ, որը բացարձակ թվով շուրջ 5.8 մլրդ դրամով պակաս է, 2017-ի ցուցանիշից, ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Շահառուներին մատուցվող ծառայությունները չեն վատթարացվի, ճիշտ հակառակը՝ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել»,- ասաց նա։ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց մտքի հետ՝ նշելով, որ առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիրներ կան, որոնց լուծելու համար բյուջեն չպետք է կրճատվի։

«Ոլորտում այնքան խնդիրներ ունենք լուծելու, որ 5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ», - նշեց Հակոբ Հակոբյանը։ Փոխնախարարն էլ նկատեց, որ յուրաքանչյուր ոլորտում էլ ավելի շատ հատկացումների կարիք կա, քան տրամադրվում է։

«Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար»,- ընդգծեց Ջանջուղազյանը

2018 թվականի բյուջեով առողջապահության նախարարությանը բժշկական սարքավորումների ձեռք բերման համար ընդհամենը 10 մլն դրամ է տրամադրվել, ինչը շատ քիչ է, ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգանավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Դեղորայքների ձեռք բերման համար նախատեսված է 3 մլրդ 330 մլն դրամ, իսկ սարքավորումների ձեռքբերման համար՝ ընդհամենը 10 մլն։ Արդյո՞ք ճիշտ է բժշկական սարքվորումների համար նման քիչ գումար նախատեսել»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Արմենուհի Կյուրեղյանը նաեւ նշեց, որ ավելի լավ կլիներ բավարար միջոցներ տրամադրել եւ հոսպիտալներին ու բուժկետերին տեխնիկայով ապահովել, ինչը թույլ կտար կանխարգելիչ գործողություններ կատարել եւ հիվանդին չհասցնել այն վիճակին, որ վերջինս ստիպված լինի ցավազրկողների վրա մեծ գումարներ ծախսել։

«Պետք է հաշվի առնել, որ մենք բուժհաստատությունների հետ պայմանագրերի միջոցով ենք հարաբերվում, եւ մենք իրենցից ծառայություններ ենք ձեռք բերում։ Ձեր ասածն արդեն ներդրումներ են, արդյո՞ք պետք է, որ դրանք կատարվեն պետական բյուջեի միջոցների հաշվին, թե այն լրացուցիչ ծառայությունները, որ բուժհաստատությունները կատարում են իրենք պետք է դրանք կատարեն», - նշեց Ջանջուղազյանը։

Տպել
20276 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի