Շախմատի ԵԱ վերջին տուրում ՀՀ կանանց թիմը կմրցի չեմպիոնի, տղամարդկանց թիմը՝ Սերբիայի դեմ

Եվրոպայի 2017 թ. թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը կլինի Ռուսաստանը, որը մրցաշարի ավարտից 1 տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը: Թիմերը Հունաստանում ընթացող մրցաշարի վերջին տուրի շրջանակներում կհանդիպեն այսօր՝ նոյեմբերի 6-ին: ՀՀ հավաքականը վերջին տուրից առաջ 11 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Նույնքան միավոր ունի Ուկրաինան, որը ՀՀ-ին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 4-րդն է:

Ռուսաստանը չեմպիոնի կոչումն ապահովել է երեկ՝ նախավերջին տուրում, որտեղ 4:0 հաշվով հաղթել է Թուրքիային: Ունի 15 միավոր եւ անհասանելի է 2-րդ տեղում ընթացող Վրաստանի (12) ու 3-րդ տեղում ընթացող Լեհաստանի համար (12):

Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կպայքարի Սերբիայի դեմ: ՀՀ-ն 9 միավորով 13-րդն է: Նույնքան միավոր ունեցող Լեհաստանը, որը Հայաստանին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով, 12-րդն է: Սերբիան ունի 8 միավոր եւ 21-րդն է:

Տղամարդկանց պայքարում առաջատարն Ադրբեջանն է: Ունի 13 միավոր: Այսօր մրցելու է Ուկրաինայի դեմ, որը 12 միավորով 3-րդն է: Ուկրաինայի նման 12 միավոր ունի նաեւ Ռուսաստանը, որը 2-րդն է: Այսօր ռուսների մրցակիցը կլինի Գերմանիան, որը 11 միավորով 4-րդն է:

Եվրոպայի 2017 թ. թիմային առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին: Կավարտվի նոյեմբերի 7-ին:

Տպել
1095 դիտում

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

14:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը

Ակնոցներդ կջարդեմ. «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

Որոշ մարդիկ միտումնավոր փորձում են ստվեր նետել ընտրությունների օրինականության վրա. Հովակիմյան

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

75 խախտում, 10 միջադեպ. վիճաբանել են ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձիք

Սա պատմական լուսանկար է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում. Հայկ Մարությանը քվեարկեց

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ

Ընտրությունները չեն արգելում սնվել. «Իմ քայլ»-ի ներկայացուցիչը՝ տեղամասեր պիցցա տանելու մասին

Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնում եմ իմ ընտրությունը կատարելու. Ժաննա Բուտուլյան

Ալիևն ու Քոչարյանի կայքը հայտնում են խախտումների մասին, Սովպաձենիյե՞, նե դումայու. նախարար