Իսկ դու պաչու՞մ ես Սերժի տված 10 հազար դրամը․ խմբագրական

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները իսկապես Հայաստանում քաղաքական լճացման հերթական հնչեղ ապացույցը դարձան։ ՏԻՄ ընտրություններում հաղթեցին հանրապետականները, որոնց մարտահրավեր նետողի դերում ուրիշ հանրապետականներ են կամ ուրիշ հանրապետականների ծպտյալ հովանավորյալները։ Հայաստանում սովոր են երկրում հաստատված քաղաքական իրավիճակի մասին հետեւություններ անել նախագահական կամ ԱԺ ընտրություններով, բայց երկրի իրական քաղաքական վիճակի արտահայտումը հենց ՏԻՄ ընտրություններն են, եւ այս իրավիճակի հետազոտությունից կարելի է տեսանելի կերպով պատկերացնել, թե ինչու ի վերջո երկար տարիներ՝ նույնիսկ հանրային լայնածավալ ընդվզումների արդյունքում, Հայաստանում իշխանափոխություն չի եղել։

Պատճառներից կարեւորագույնն այն է, որ ընդդիմությունը գրեթե միշտ շտապել է զբաղեցնել Ազատության հրապարակը, իսկ իշխանությունը, ի պատասխան՝ զբաղեցրել է բակերն ու թաղերը։ Ազատության հրապարակի ու բակերի միջեւ պայքարում անխուսափելիորեն հաղթող են դուրս գալու բակերը, որովհետեւ ի վերջո մարդը Ազատության հրապարակից վերադառնում է թաղ, բակ, իսկ այստեղ իշխում են հանրապետականները եւ նրանց հավատարիմ տարրերը։ Ազատության հրապարակում ՀՀԿ-ն չի կարող մարդու վրա ուղիղ ազդեցություն ունենալ, որովհետեւ նա մեկն է հազարներից, տասնյակ հազարներից։ Այս է պատճառը, որ հանրապետականները մարդուն սպասում են իրենց բակում, որտեղ նրա վրա ազդելու տասնյակ լծակներ ունեն։ Եթե նրա վրա չունեն՝ կնոջ, որդու, հոր, մոր, եղբոր, դստեր վրա ունեն ազդեցության լծակը։

Եվ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է իր ձեռքում պահել այդ հզոր գործոնը։ Համայնքապետերի ճնշող մեծամասնությունը շարունակում են մնալ հանրապետականները, սա նշանակում է, որ համատիրությունների նախագահների, թաղային լիազորների, քուչում պպզողների ճնշող մեծամասնությունը հանրապետականներ են եւ նրանք իրավունք ունեն երկրում իրենց տեր զգալու։ Եվ այս իմաստով, ժամանակն է արձանագրել, որ ՀՀԿ-ին հաջողվել է հնազանդեցնել Հայաստանի ժողովրդին՝ մեծ հաշվով նրան դարձնելով ընտրակաշառքների հանցավոր մեխանիզմի կարեւորագույն օղակ։

Ստեղծված իրավիճակում, իհարկե, պատասխանատվության իր բաժինն ունի ընդդիմությունը։ Հենց այսօր գործող ընդդիմությունը։ Նրանք ՏԻՄ ընտրություններին ըստ էության չէին մասնակցում, չունեին համայնքի ղեկավարի թեկնածուներ։ Պատճառը պարզ է․ ընդդիմությունը ունի համապետական խարիզմատիկ առաջնորդներ, բայց հիմնականում չունի խարիզմատիկ ռեգիոնալ առաջնորդներ։ Իսկ չունի, որովհետեւ ռեգիոնալ առաջնորդ լինելու համար հարկավոր է որոշակի ժամանակ այդ ռեգիոնում քաղաքական գործունեություն ծավալել։ Ու եթե Երեւանում նման գործունեություն ծավալելու եւ շատ թե քիչ անկախ ու պաշտպանված լինելու հնարավորություն կա, մարզերում նման հնարավորությունը բացակայում է, որովհետեւ մարզում աշխատանք գտնելու, եկամտի աղբյուրներ ունենալու հնարավորությունները ավելի քիչ են։ Իսկ եթե դու ֆինանսատնտեսական առումով շատ թե քիչ կայացած ես, քաղաքական գործունեություն սկսելուց առաջ պետք է մտածես՝ ուզու՞մ ես աշխատանքդ եւ ունեցվածքդ կորցնել, թե՞ ոչ։

Երեւանում, ընդ որում, հասարակական կարծիքը կարող է պաշտպանող որոշակի գործոն դառնալ, մարզերում՝ ընդհանրապես ոչ։ Որովհետեւ մարզերում հասարակական կարծիք ձեւավորում են ոչ թե լրատվամիջոցները կամ սոցիալական ցանցերը, այլ նրանք, ովքեր կարող են թաղի տղերքի համար մի հատ գառ առնել, երեք լիտր արաղով։ Եթե նման հնարավորություն չունես՝ քեզ ոչ ոք լուրջ չի վերաբերվի։ Իսկ եթե նման հնարավորություններ ունես ու որոշել ես ընդդիմադիր լինել, պիտի իմանաս, որ շուտով հնարավորություններդ կցամաքեն։

Կա նաեւ մեկ այլ գործոն․ մարզերում հաճախ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ սկսում են զբաղվել նրանք, ովքեր վերջնականապես հույսները կտրել են, թե կարժանանան մարզի կամ հանրապետության իշխանավորների բարեհաճությանը եւ նրանց բարեհաճությունը փնտրելիս կորցրել են ամեն ինչ, ընդհուպ՝ հեղինակությունը։

Բայց, այնուամենայնիվ՝ ո՞րն է խնդրի լուծումը։ Երկու գործոն, որոնք տեսական են։ Նախ՝ ժողովուրդը պետք է դադարի քվեարկել հանրապետականների օգտին, անկախ նրանից՝ որեւէ մեկն առաջադրվե՞լ է ընդդեմ նրանց, թե ոչ։ Ուղղակի չքվեարկի, ոչ մի պարագայում, ոչ մի կերպ եւ այս գաղափարը ժողովրդականացնելը պետք է դառնա ընդդիմության գործը։ Ընդ որում, սա հարկավոր է անել բոլոր հնարավոր եւ անհնար առիթներով։

Ընդդիմությունը պետք է նաեւ հստակ ձեւակերպի ռեգիոնալ առաջնորդներ ունենալու անհրաժեշտությունը եւ ողջ ժամանակն ու էներգիան կենտրոնացնի այս գործի վրա, որովհետեւ առանց բակերում եւ թաղերում իշխանությունը վերցնելու՝ Ազատության հրապարակով իշխանություն չես վերցնի։ Իսկ թաղերում եւ բակերում իշխանություն վերցնելու համար հարկավոր է ներկայացուցիչ ունենալ այնտեղ, որի ասածները բացի հեգնանքից որեւէ այլ վերաբերմունքի արժանանում են։  Ընդ որում, ամեն այսպիսի ներկայացուցիչ պետք է որպես այդպիսին ներկայանալու եւ այդ ուղղությամբ կազմակերպչական աշխատանք իրականացնելու դուխ, խելք եւ ընդունակություն ունենա։

Դժվար լուծելի խնդիր է, բայց եթե մեր ժողովուրդը ուզում է փոփոխություններ, նրա միջից պետք է որ դուրս գան այսպիսի մարդիկ։ Հակառակ դեպքում կստացվի, որ մենք ընդդիմադիր տեսնելիս՝ Սերժին հայհոյող, իսկ իրականում նրա տված տասը հազար դրամները քնելուց առաջ պաչող ժողովուրդ ենք։

 

Տպել
9414 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է