Քաղաքական ֆուտբոլ. Շարմազանովը Փաշինյանի հարցը «պաս տվեց» Արամյանին՝ ինքնագոլ

Այսօր տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված էր նաեւ 2018 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ամփոփումը: Հանձնաժողովի անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը հայտարարեց, որ համամիտ չէ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ մյուս տարի քաղաքացիներն ավելի վատ են ապրելու:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին, Փաշինյանը բյուջեի քննարկման ժամանակ դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հարցրել էր, թե արդյո՞ք աշխատավարձերի, կենսաթոշակի եւ նպաստի չբարձրացումն ուղերձ չէ հանրությանը, որ 2018-ին ավելի վատ են ապրելու:

«Արդեն երեք տարի ընտանեկան նպաստները, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում: 2018-ին էլ մինչեւ 10 տոկոս գնաճ եք ունենալու: Եթե թոշակները, աշխատավարձը եւ նպաստները չենք բարձրացնում, արդյո՞ք մենք բնակչությանը ուղերձ չեն հղում, որ նրանք 10 տոկոսով վատ են ապրելու: Հիմա մենք ինչքա՞ն ենք ուզում բարձրացնել աղքատության ցուցանիշը»,- մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Շարմազանովը նիստի ընթացքում հիշելով Փաշինյանի այս խոսքերը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, որ մարդիկ մյուս տարի 10 տոկոսով ավելի վատ են ապրելու:

«Մենք պետք է կարողանանք հստակ ներկայացնել, թե այս բյուջեի նպատակը որն է: Ինչքանով, որ ես եմ հասկացել այս բյուջեն կայունացման բյուջե է: Պետք է ասենք՝ ժողովուրդ ջան, որ ուզում եք մեկ տարի լավ ապրել, իսկ 20 տարի՝ վատ, ուրեմն բերեք 50 կամ 100 տոկոսով բարձրացումներ անենք: Սա կայունացման բյուջե է: Մենք պետք է մեր մտածողությունից հանենք, որ բարձրացումները միայն այսօր կամ վաղն են լինելու: Մենք պետք է կարողանանք ասել, որ ոչ միայն գումարի խնդիր ունենք, այլեւ այդ գումարը ծախսելու խնդիր: Այս բյուջեն հնարավորություն է տալիս, որ ժողովրդից ստացած հարկերի հետ միասին մեր գումարներն արդյունավետ ծախսենք: Ես համամիտ եմ, որ սա իրատեսական բյուջե է, մեր երազանքների բյուջեն չէ, բայց կայունացման բյուջե է: Մենք չենք ապրում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Չինաստանում, որ կարողանանք շատ մեծ բաներ ապահովենք: Ի վերջո պետք է մեր բյուջեն համեմատենք մեր նախորդ տարիների բյուջեների հետ ոչ, թե ամենազարգացած երկրների բյուջեների հետ:

Պարոն Արամյան, հիմա ուզում եմ իմ այս հարցին պատասխանեք, թեեւ ես պատասխանը գիտեմ, բայց ուզում եմ, որ մասնագիտական ասեք՝ հիմա մեր ժողովուրդը 15 տոկոս վատ է ապրելու՞: Երբ մենք այս հարցին հրապարակավ պատասխան չենք տալիս, մարդիկ ասում են՝ սպասի ախպեր, ուրեմն 15 չէ 20 տոկոս ենք վատ ապրելու: Պարտադիր չէ, որ մեր երեսին ասեն, թերթերում գրում են, որ իշխանություններից պատասխան չունեն: Մենք պետք է ասենք, որ Փաշինյանը կամ «Ելք»-ը ճիշտ է ասում, կամ պետք է ասենք, որ ժողովուրդ ջան, իրանց հաշվարկների հետ մենք համաձայն չենք, ունենք  մեր հաշվարկները: Ես ինքնս համամիտ չեմ: Հիմա ես ֆուտբոլային լեզվով ասած ձեզ պաս եմ տալիս, հիմա դուք պատասխանեք, տեսնենք ինքնագոլ ենք անում, թե գնդակն ուղարկում ենք իրանց դաշտ: Ես չեմ անձնավորում, ես ընդամենն ասում եմ, որ հանրությունը մեզնից պատասխան է ուզում: Ժողովրդավարությունը պահանջում է հրապարակավ հարցերին հրապարակավ պատասխան: Մենք 10 բան ունենք, որից 6-ը դրական է, 4՝ բացասական: Չորսը դրոշակ ենք սարքում, բոլորին ասում ենք, իսկ վեցի մաս լռում ենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի երկարաշունչ ելույթ-հարցին ֆինանսների նախարար Արամյանը նույն կերպ երկարաշունչ ելույթ-պատասխան տվեց, ասելով, որ համամիտ չէ, թե մարդիկ վատ են ապրելու:

«Քննադատություններից մենք երբեւէ չենք խորշել եւ դա նորմալ է: Քննարկման ժամանակ բնակչության կենսամակարդակի մասին «Ելք»-ի կողմից հարց հնչել է եւ հարցին պատասխանվել է: Պարոն Շարմազանով, երեւի, թե մենք մտածենք ինչպես հանրությանը դա մատուցենք: Մենք ունենք ուղերձ, որի առաջին երկու էջը, եթե բացում ենք, ապա տեսնում ենք կարեւոր մեսիջները եւ մեխերը: Մենք ուզում ենք տնտեսական աճ, տնտեսական աճը պետք է լինի ներառական եւ կայուն: Աճ ապահովելով մենք կարողանալու ենք դյուրին կերպով մեր խնդիրները լուծել: Սա կարեւոր ուղերձներից մեկն է, որը դրված էր նաեւ վարչապետի ելույթում: Պարզվում է, որ սա բավարար չէ եւ պետք է մտածենք տակտիկական այլ քայլերի մասին, որովհետեւ մենք աշխատում ենք հանրությանը հասկանալի դարձնել, թե մենք ինչ ենք անում, ուր ենք գնում:

Լավ ենք ապրելու՞, թե՞ վատ, այս հարցի պատասխանը իմանալու համար  պետք է տեղափոխենք թվային դաշտ: Չպետք է մոռանանք, որ արտաքին աշխարհից տրանսֆերներ են գալիս, որը 2018 թվականին 8 տոկոսով ավելանալու է, քանի որ 2018-ի Ռուսաստանի տնտեսությունում անկում չի սպասվում: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ 2018 թվականին մեր կյանքը վատանալու է, վատ ենք ապրելու: Իհարկե, եթե նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում, իսկ գնաճը լինելուն է  4 տոկոս, ապա նվազագույն աշխատավարձ ստացողը հարաբերականորեն ավելի վատ վիճակի մեջ է գտնվելու: Նվազագույն աշխատավարձ ստացողների մասով կարող է այդպես լինել, եթե իր աշխատավարձը մնալու է: Նույնը նաեւ լինելու այն մարդկանց հետ, որոնց աշխատավարձը չի փոխվելու, դա կապ չունի նվազագույնն է, թե՝ոչ: Այնպես, որ աշխարհում չեք գտնի մի երկրի, որտեղ աշխատավարձերը միանգամից արձագանքում են գնաճին՝ մեին մեկ, նույնիսկ ամենազարգացած երկրներում»,- ասաց Արամյանը:

Այս պատասխանից հետո կարելի է կարծել, որ մեր ֆինանսների նախարարը հերքում է ինքն իրեն: Նա նախ ասում է, որ համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ, թե մյուս տարի ավելի վատ ենք ապրելու, այնուհետ իրեն հերքելով ասում է, որ նվազագույն աշխատավարձ ստացողները վատ վիճակում են գտնվելու: 

Տպել
3663 դիտում

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Որ դեպքում եւ երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Գյումրու դրամատիկականում մեծարել են ՀՀ վաստակավոր արտիստ Յուրիկ Ոսկանյանին

Սեպտեմբերին Կալիֆոռնիայից մեծ պատվիրակություն է գալու. Գլենդելի քաղաքապետը Կոտայքում էր

Ճապոնիան Հայաստանին է նվիրում ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու հիմնավորումները

Աշնանը Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահն ու մի խումբ լիբանանցի գործարարներ