Հաշմանդամություն ունեցող անձին հրաժարվել են հաշմանդամ ճանաչել. սկսվել է դատական գործընթացը

07/11/2017 schedule19:14

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, 2017 թ․ նոյեմբերի 6-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ ԱՍՀՆ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության դեմ  Ս. Գ.-ի հայցի քննությունը։

2009 թ.-ից 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ համարվող Ս. Գ.-ին ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում 2017 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել:

Մինչ այդ՝ 2017 թ. մարտի 27-ին, հերթական վերափորձաքննության ժամանակ Ս. Գ.-ն ճանաչվել էր անժամկետ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ: Դատարան ներկայացված հայցով Ս․ Գրիգորյանը պահանջել է վերացնել գործակալության 2017 թվականի մայիսի 16-ի որոշումը: Նոյեմբերի 6-ին կայացած դատական նիստին ներկայացել էին հայցվոր Ս. Գ.-ն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ինչպես նաև պատասխանողի ներկայացուցիչներ Բելլա Հովհաննիսյանն ու Մարիամ Երիցյանը։

Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ներկայացրեց հայցի առարկան ու հիմքերը։ Նշեց, որ բժշկասոցիալական փորձաքննության գործում առկա բժշկական փաստաթղթերի առկայության պայմաններում Ս. Գ.-ը պետք է ճանաչվեր անժամկետ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, իսկ նրա վերափորձաքննության իրականացումը չի բխել օրենսդրության պահանջներից: Պատասխանող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը հայցի դեմ՝ նշելով, որ վերափորձաքննության արդյունքում հայցվորի մոտ հայտնաբերված հիվանդության ֆունկցիայի աննշան խանգարումը չի հանգեցրել կենսագործունեության որևէ սահմանափակման, ուստի՝ հաշմանդամություն սահմանելու հիմքեր չեն եղել։ Դատարանն ու հայցվոր կողմը փորձեցին պարզել, թե ինչ հիմքով է հայցվորի նկատմամբ կայացված անժամկետ երրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու մասին որոշումը վերացվել:

Դրան ի պատասխան՝ գործակալության ներկայացուցիչները հայտնեցին, որ հայցվորի էպիկրիզի օբյեկտիվ զննման նկարագրությունը չի համապատասխանել ախտորոշմանը։ Այնուհետև հայցվորի ներկայացուցիչը հայցի հիմքերի, առարկայի և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակի վերաբերյալ հարցեր ուղղեց պատասխանող կողմին։ Աշխատանքային օրվա ավարտի պատճառով նախնական դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2018 թ․ մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին։

Տպել
1570 դիտում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 9-ի նախընտրական ցուցակներում ամբողջությամբ նույն տվյալներով 208 տարբեր մարդիկ կան

Գյումրու վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ով է փոխարինելու գեներալ Ղահրամանյանին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Զիբիլիքսի աղմկոտ գործով ամբաստանյալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանն ընդունում է մեղադրանքը. գործը կքննվի արագացված կարգո՞վ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եւ թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումներով քրգործեր են հարուցվել

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները