Հրազդանի աղմկահարույց սպանության մեջ մեղադրվողը 32-ամյա երիտասարդ է

Նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվեցին որպես անհետ կորած որոնվող 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը։
Ոստիկանության փոխանցմամբ, նոյեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և քննչական բաժնի ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ սեպտեմբերի 18-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում Սամվել Ալիխանյանին և Վարդուհի Սիմոնյանին սպանել է 1985 թ. ծնված Լյուդվիգ Հ.-ն, ապա դիակները տեղափոխել ու թաղել է Հրազդան քաղաքի Ջրառատ համայնքին պատկանող «Չամանգյուլ» կոչվող հանդամասի դաշտամիջյան ակոսի մեջ:
Նոյեմբերի 6-ին Լյուդվիգ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 20-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հրազդանի բնակիչ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն անհետ կորել է։ Սկսվեցին որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում քրեական հետախույզները պարզեցին, որ Վարդուհի Սիմոնյանի հետ միաժամանակ անհետ կորել է նաև նրա մտերիմներից՝ Հրազդանի բնակիչ, 53-ամյա Սամվել Ալիխանյանը։ 
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, նաև քննչական կոմիտեի ծառայողներ օր ու գիշեր շարունակում էին անհետ կորածներին հայտնաբերելու միջոցառումները՝ «սանրելով» Հրազդանի բաժնի սպասարկման գրեթե ողջ տարածքը։ Արդյունքում՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը հայտնաբերվեցին նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում։ 
Նշանակվել են փորձաքննություններ։ 
Հարուցված քրեական գործի շրջանակում իրավապահները խուզարկել են Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել են անհետ կորած Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի անձնագրերը։ Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
3194 դիտում

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է