Չուզողները չհեգնեն. տեղի կունենան ԵՄ-Հայաստան համաձայնագրի թեմայով խորհրդարանական լսումներ

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջարկում  է դեկտեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկման թեմայով: Նախատեսվում է այն անցկացնել ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի հետ:

«Ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց շատ թարմ եւ ակտուալ մտքերով անդրադառնալու ենք այդ կարեւորագույն քաղաքական փաստաթղթին: Մի կողմից կարող ենք ասել, որ ստորագրումից հետո շրջանառվող փաստաթուղթը համապատասխան ընթացակարգով գա Ազգային ժողով՝ քննարկումների, բնական է, որ այս ընթացակարգը տեղի կունենա: Բայց այս խորհրդարանական լսումներն ունենալու են քաղաքական նշանակություն, բովանդակային կարեւորություն»,- ասաց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ նախատեսվում է խորհրդարանական լսումներին հրավիրել Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական երկրների դեսպաններին, ԵՄ պատվիրակության ղեկավարին, հարեւան երկրների դեսպաններին, փորձագիտական մասնագետների:  

Նա նաեւ տեղեկացրեց, որ խորհրդարանական լսումների անցկացման համար «Կոնրադ ադենաուեր» հիմնադրամից աջակցություն են խնդրելու, որպեսզի թարգմանության եւ այլ տեխնիկական հարցերի կարգավորման ֆինանսավորումը չմնա Ազգային ժողովի հաշվի վրա:

Այնուհետեւ, խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Այնպես չլինի, որ չուզողների, Ադրբեջանի մոտ հեգնանքի առարկա դառնան այս լսումները»,- ասաց Գեղամյանը հիշեցնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ երկիր է:

Հանձնաժողովի անդամները կողմ եղան լսումների անցկացման գաղափարին:

Տպել
2449 դիտում

Քեյնը խաղավարտին հաղթանակ կորզեց Անգլիայի համար ֆուտբոլի ԱԱ 1-ին խաղում

Սփյուռքի նախարարությունը Մ. Գրիգորյանի գործունեության մասին տեղեկությունները կփոխանցի ՀՔԾ

Հուսով եմ՝ Սալահը վաղը կխաղա. Էկտոր Կուպեր

Աուտիզմով հիվանդ տղային շարունակում են փնտրել. հարուցվեց քրգործ՝ սպանության հատկանիշներով

Խուզարկվել է Մ. Գրիգորյանի թիկնապահի տունը. հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ

Որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում. վարչապետ

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահռելի ունեցվածքը. հայտարարագրվել է հայտնաբերվածի մի մասը

Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության հարցեր

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Մանվել Գրիգորյանին փչացրել եւ նյութապաշտ են դարձրել Ս. Սարգսյանը եւ Քոչարյանը. պատգամավոր

Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Մ. Գրիգորյանի տանը 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո է եղել. նոր մանրամասներ

Ընտրակաշառք բաժանելու եւ լրագրողներին բռնության ենթարկելու կարճված գործը վերաբացվել է. ՀՔԾ

Մ. Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց տեղափոխում են նաեւ քարայծերին ու եղնիկին

Նախագահը նշանակել է հինգերորդ բանակային կորպուսի նոր հրամանատար. այլ նշանակումներ ՊՆ-ում

ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, նոր նշանակում է արվել

Մ. Գրիգորյանի ամառանոցում գտնվող վագրը հյուծված է, նրան տեղափոխում են կենդանաբանական այգի