Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ պատմական հաջողության մասին

08/11/2017 schedule17:53

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մեծ հաջողություն է համարում Լեհաստանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության սկրետչ մրցաձեւում նվաճած արծաթե մեդալը: Սա հեծանվային սպորտում անկախ Հայաստանի պատմության 1-ին մեդալն է մեծահասակների պայքարում: Նոյեմբերի 3-5-ը կայացած մրցաշարում նա աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական մրցանակակիրների դեմ պայքարում զիջեց միայն բելգիացի մարզիկին: Armtimes.com-ի հետ զրույցում Էդգարը խոսեց իր նվաճման մասին:

«Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ առաջ տանել հեծանվային սպորտը Հայաստանում ու պատմություն կերտել: Նման մրցաշարում հեշտ պայքար չէր կարող լինել. մասնակցում էին օլիմպիական մրցանակակիրներ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն: Կիսաեզրափակչում կարողացա 6-րդ տեղով դուրս գալ եզրափակիչ, իսկ եզրափակչում էլ շատ դժվար էր. 60 շրջան, բարձր արագություն, ու բոլորն ուզում են հաղթել»,- ասաց նա:

Մարզիկը նշեց, որ այս արդյունքին հասել է մեծ աշխատանքի շնորհիվ: Նաեւ ընդգծեց, որ սա միայն իր ձեռքբերումը չէ: Հաջողության ճանապարհին շատ աջակիցներ է ունեցել:

«Երկար ժամանակ եմ տանջվել ու պատրաստվել, հետեւել ռեժիմիս: Սա մարզչիս հետեւողական աշխատանքի, բժիշկներիս ու մեխանիկի շնորհիվ էլ է: Նրանք իմ կողքին են եղել մարզումների ժամանակ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ»,- ասաց նա:

Էդգար Ստեփանյանը նորամուտը մեծահասակների պայքարում նշել էր իր նախորդ ստուգատեսում՝ Եվրոպայի 2017 թ. առաջնությունում: Գերմանիայում տեղի ունեցած մրցաշարում անհատական մրցավազք հետապնդումով մրցաձեւում զբաղեցրել էր 18-րդ, իսկ սկրետչում՝ 11-րդ տեղը եւ բարելավել էր դիրքը վարկանիշային աղյուսակում. բարձրացել էր 68-րդ հորիզոնական: Այս մեդալից հետո արդեն 23-րդն է: 2018 թ. փետրվարին կայանալիք աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք կստանան մինչեւ 24-րդ տեղը զբաղեցնողները: Այդ մրցաշարին մասնակցելն Էդգարի առաջիկա հիմնական նպատակն է: Այն կարեւոր քայլ կլինի դեպի օլիմպիական խաղեր տանող ճանապարհին:

«Հիմա մտածում եմ աշխարհի առաջնությանը մասնակցելու ու այնտեղ հաջողության հասնելու մասին: Իսկ հետո պետք է կենտրոնանամ 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու վրա»,- ասաց նա:

Այս տարի Էդգար Ստեփանյանը եւս մեկ մրցաշար ունի, որի միջոցով աշխարհի առաջնությանն ընդառաջ կարող է բարելավել դիրքը վարկանիշային աղյուսակում: Այն կայանալու է Պորտուգալիայում դեկտեմբերի 12-19-ը:

Տպել
2357 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ