Շատ բան կկորցնենք, եթե ուսանողությանն ընդառաջ քայլ չլինի. ԵՊՀ պրոֆեսորը ԴԵՄ Է օրենքին

Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը դեմ է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով ուսանողների համար նախատեսվում են պարտադիր զինծառայությունից տարկետման խիստ սահմանափակ հնարավորություններ եւ որի ընդունումը կանխելու համար ուսանողներն արդեն երկու օր է, ինչ դասադուլ են անում:

Վահրամ Դումանյանն ունի օրինագիծը չընդունելու իր հիմնավորումները: Նա նաեւ ընդգծում է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն առայժմ հստակ չի ձեւակերպվում:

-Նախ հստակ չի պարզաբանվում՝ նպատակը որն է, ինչ խնդիր է լուծվում սրանով: Իհարկե, ինչ-որ մտքեր ասվում են՝ հավասարություն, արդարություն: Բայց հավասարությունն այն չէ, որ բոլորը նույն կենցաղով ապրեն, բոլորը նույն ճանապարհով քայլեն: Ես դեմ եմ, որ գոյություն ունեցող այն արահետը, որն այսօր ուսանողներին հնարավորություն է տալիս եռաստիճանան կրթական համակարգով սահուն անցնել եւ հասնել որոշակի բարձունքների, փակվի: Այս օրինագծով, համենայնդեպս, կրթության անընդհատությունը խախտվում է:

-Արդարությունը վերականգնելու նպատակից բացի, նշվում է, որ ուսումը զինվորական ծառայությամբ ընդմիջելը չի խանգարում եւ կրթության ու գիտության նկատմամբ ձգտումը դրանից չի նվազում: Նույնիսկ ընդհակառակը: Սերժ Սարգսյանն իր օրինակն էր բերում:

-Եկեք օրինակներով չխոսենք, որովհետեւ կամայական օրինակ կարելի է բերել: Կարելի է բերել օրինակ, որ այդպես է, կարելի է բերել օրինակ, որ այդպես չէ: Այսինքն՝ օրինակները համոզիչ չեն: Պետք է հստակ ձեւակերպել նպատակը, թե ինչ խնդիր ենք դրանով լուծում: Ի վերջո, այս հարցն այսօր չի ծնվել: Այս հարցն ունի երկար պատմություն. 20 տարի առաջ եւս դրվել է քննարկման եւ, կներեք, չեմ կարծում, որ այսօր մենք ավելի խելամիտ ենք, քան այն ժամանակ: Նույն հասարակությունն է, նույն մարդիկ են, նույն մտածողությունն է, նույն խնդիրներն են: Միգուցե 20 տարի առաջ մենք ավելի շատ անվտանգության խնդիր ունեինք, քան այսօր:

Օրենքի նախագծի շուրջ իրականում քննարկում, որպես այդպիսին, չկայացավ: Բուհերը առաջին կազմակերպություններն են, որոնք շահագրգիռ են եւ այս խնդրին առնչվելու են՝ ուզեն թե չուզեն: Մյուս կողմից հասարակությունը կարիք ունի իմանալու մտավորականության լայն շերտերի կարծիքը: Ու կարծում եմ՝ պետք է բուհերում լրջագույն քննարկում լիներ: Միակ հարթակը, որտեղ, այսպես ասած, քննարկում ծավալվեց, Ազգային ժողովն էր: Սակայն մենք տեսանք, որ այնտեղ այդ քննարկումները տեղափոխվեցին անձնական հարաբերություններ պարզելու դաշտ, թե պատգամավորներից ով որտեղ է ծառայել կամ ով չի ծառայել: Բուն օրենքի մանրամասներին անդրադարձ չեղավ:

Որքանով հայտնի է, այսօր գործող օրենքով բոլորն էլ ծառայում են, բացառությամբ ասպիրանտուրայից հետո թեկնածուական ատենախոսություն պաշտպանածները, որոնք աշխատում են ըստ մասնագիտության: Ես չեմ կարծում, որ այդ 140 ասպիրանտական տեղերի քանակից է կախված մեր բանակի հզորությունը կամ թուլությունը: Աստված չանի, որ այդպես լինի:

Իմ ղեկավարած ֆակուլտետի մասին կարող եմ ասել, որ այն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը սպասարկող, կադրերով ապահովող ֆակուլտետ է: Այդքան թմբկահարվում է եւ բազում տարիներ հայտարարվել է, որ այն մեր տնտեսության գերակա ուղղությունն է եւ այլն, բայց համենայնդեպս կրթական համակարգում չենք տեսել, թե ինչում է արտահայտվում այդ գերակայությունը: Այդ ՏՏ ընկերություններում քաշող ուժը եւ ներուժը, հզոր աշխատանքային ռեսուրսները մեր ուսանողներն են: Եթե այս օրենքն ընդունվի, նրանից շատերը հնարավորություն չեն ունենա աշխատել այդ ընկերություններում, եւ դրանք էլ ունենալու են մեծ կորուստ:

-Զինծառայության գնալուց եւ վերադառալուց հետո չե՞ն կարող աշխատել:

-Չեմ կարծում, որ բանակից վերադառալուց հետո ուսանողները կունենան նույն պոտենցիալը, քանի որ ՏՏ ոլորտը բարդ ոլորտ է եւ պետք է նրա զարկերակը միշտ զգալ՝ կարողանալու համար այդ մրցակցային դաշտում տալ պրոդուկտ, որը մրցունակ է: ՏՏ ընկերությունները միջազգային շուկայում են մրցում, որտեղ պահանջները բավական խիստ են: Ասում են (իշխանությունները-խմբ.)՝ ասպիրանտուրան օգտագործվում է՝ բանակից խուսափելու համար, գրվում են վատ դիսերտացիաներ: Իհարկե, հնարավոր է, որ որոշ դեպքերում այդպես է: Եկեք, ուրեմն, խնդիր դնենք մեր առջեւ՝ փակելու այդ ճանապարհը:

-ԿԳ նախարարն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ բակալավրիատից հետո ճիշտ է կրթությունն ընդհատել, աշխատաշուկա մտնելով՝ համոզվել մասնագիտության ընտրության ճիշտ լինելու հարցում կամ վերանայել դա, հետո կրթությունը շարունակել մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում: Դուք փաստորեն, չեք կիսում նախարարի այս կարծիքը:

-Ես այդպես չեմ մտածում: Ընդհակառակը, մագիստրատուրան ավելի բարձր մակարդակի կրթություն է տվյալ բնագավառում: Եթե դուք չունեք տվյալ բնագավառի բազային՝ բակալավրիատի կրթությունը, ինչպես կարող եք գնալ այլ մասնագիտությամբ  մագիստրատուրա: Իսկ կրթության եւ գիտության ընդհատումը մարդուն հետ է գցում կյանքից: Կրթությունն ու գիտությունը անընդհատ պրոցեսներ են, ինչպես սպորտում է: Եվ որոշակի ընդմիջումից հետո նախկին մակարդակին վերադառնալու համար շատ երկար ժամանակ է պահանջվելու:

Այսօր բողոքող ուսանողներին հաճախ ասում են՝ բա հայրենասեր չե՞ս: Կարծում եմ՝ արդար չէ բարոյահոգեբանական ճնշումներով խոսել: Հայրենասիրությունը հայրենիք կառուցելն է, իսկ հայրենիք-պետությունը, անկասկած, պետք է ունենա բանակ: Բայց եկեք դա չշահարկենք: Առանց բանակ պետություն, իհարկե, գոյություն չունի, բայց առանց կրթության պետություն կա՞, առանց մշակույթի, արվեստի, տնտեսության պետություն կա՞: Եկեք այդ ճյուղերը չհակադրենք իրար, մեծ ու փոքրի նշան չդնենք, դա լավ բանի չի բերի: Եկեք որոշենք, պատերազմո՞ւմ ենք, թե խաղաղություն հաստատում: Ոչ մեկը, ոչ մյուսը վատ կարգավիճակ չէ: Պետք է ձգտենք խաղաղության, որպեսզի այսօր էլ այդ զոհերը չլինեն: Հիմա ո՛չ պատերազմական օրենքներով ենք ապրում, ո՛չ խաղաղության: Երբ պետք է՝ խաղաղություն է, այստեղ խրախճանքներ են լինում, բայց երբ որ պետք է, մեկ էլ ասում են՝ պատերազմ է: Բարդ վիճակի մեջ ենք, բայց պետք չէ տարբեր ոլորտներ հակադրել իրար: Ի վերջո, խոսքը մի քանի ուսանողի մասին է: Դա չէ դեպի արդարություն տանող ճանապարհը: Եկեք տնտեսությունը կարգի բերենք: Կամ միգուցե դա է... Բայց դա պետք է հիմնավորել ուսումնասիրություններով, համոզիչ փաստարկներով, որոնք այսօր չկան:  

-Պարոն Դումանյան, ի՞նչ եք կարծում, ուսանողների պայքարը հաջողություն կունենա՞: Մի կողմից երկրի բարձագույն իշխանության ներկայացուցիչները վճռական են տրամադրված օրինագծի ընդունման հարցում, մյուս կողմից՝ դրա դեմ ընդվզող ուսանողների շարքերն են խտանում եւ լուրջ ուժ է ձեւավորվում:

-Ուսանողությունը մեր հասարակության ամենաակտիվ շերտն է, նրանք երկրի ամենակարեւոր տերերից են: Ես կարծում եմ՝ մտածելու տեղիք կա: Այս վիճակը չպետք է երկար տեւի, որովհետեւ սա կկազմաքանդի շատ բան: Շատ բան մենք կկորցնենք, եթե ուսանողությանն ընդառաջ քայլ չլինի: Կարծում եմ՝ պետք է լսել նրանց: Ուսանողությունն օգտագործում է իր իրավունքը: Իրենց խոսքն են ասում, պետք չէ դրանից զայրանալ: Որեւիցե անօրինական բան տեղի չի ունենում: Տեղի է ունենում տհաճ բան: Համալսարանում այսօր պիտի դաս լիներ, որը չկա: Տհաճ է, որ խնդիրը հասել է այս աստիճանի: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չի արվել: Օր առաջ պետք է նստել քննարկումների,  զրուցել, հասկանալ իրար: Պետք է գտնել մի տարբերակ, որն ընդունելի լինի բոլորի համար:

Տպել
11497 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել