Փակ շուկայի կինոն կկրկնվի՞ եւ ինչո՞ւ են հնազանդ դասախոսները. խմբագրական

Նկարում՝ Վիգեն Սարգսյանը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը

«Ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաեւ բախում, սակայն միեւնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ»,- երեկ Տավուշի մարզում ՀՀ տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ այսպես է պատասխանել Վիգեն Սարգսյանը հարցին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ  ԵՊՀ ուսանողների այս օրերի բողոքի ակցիան:

Վիգեն Սարգսյանի այս պատասխանը ենթադրում է հետեւյալը, որքան էլ որ ակցիաները շարունակվեն, քանի օր էլ տեւեն, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, որովհետեւ մեծամասնությունն է կայացնում որոշում, իսկ մեծամասնությունն, ըստ Սարգսյանի, կողմ է տարկետման իրավունքի սահմանափակումներին, այնպես, ինչպես նշված է նոր օրենքի նախագծում:

Վիգեն Սարգսյանը մեծամասնություն ասելով՝ նկատի ունի  ե՛ւ խորհրդարանում ՀՀԿ-ական մեծամասնությանը, որը կողմ կքվեարկի օրենքի նախագծին, ե՛ւ ուսանողության մեծամասնությանը, որն առայժմ չի միանում ոտքի ելած ընկերներին:

Չի կարելի ասել, իհարկե, որ դասադուլ հայտարարած եւ մայրաքաղաքում երթեր անցկացնող ուսանողների թիվը փոքր է, բայց չենք էլ կարող ասել, որ ուսանողության մեծ մասը ընդդիմանում է տարկետման իրավունքի սահմանափակումներին:

Սա այն դեպքն է, որ նույնիսկ չենք կարող վստահ ասել՝ ակցիաներին չմիացող ուսանողներն ինչ են մտածում այս մասին, կո՞ղմ են, թե՞ դեմ: Ավելի հավանական է, որ մեծամասնությունը հոգու խորքում դեմ է, բայց չի կարող դա արտահայտել, որովհետեւ սերտորեն կապված է ՀՀԿ-ի հետ: Այնպես, ինչպես խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորների մեծամասնությունը հոգու խորքում դեմ է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին, բայց չի կարող դա բարձրաձայն հայտնել:

Ի դեպ, բարձրաձայն հայտնելու մասին: Պարզվում է, ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմն էլ լուրջ խնդիրներ ունի խնդրահարույց թեմայի վերաբերյալ կարծիք արտահայտելու, կամ առհասարակ կարծիք արտահայտելու հետ կապված:

ԵՊՀ դասախոս Յուլյա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրեց. «Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին եւ տարկետմանը վերաբերող հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե որն է իմ անձնական կարծիքը այդ հարցերում, ես համարում եմ, որ դա մեր ու, մասնավորապես, իմ մարդկային ու սահմանադրական իրավունքների խախտումն է: Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որեւէ իրավունք չունեն նման հրամաններ տալու: Հավելեմ նաեւ, որ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ: Այսպիսով իր լուման մտցնելով ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը «տոնելու» գործում»:

ԵՊՀ-ում  հարյուրավոր դասախոսներ կան, որոնցից երեկվա դրությամբ մեկ ձեռքի մատների վրա հաշված անձինք են արտահայտվել հարցի կապակցությամբ. սույն գրառման հեղինակը, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը, որ ակցիայի ժամանակ միացել էր ուսանողներին եւ կարծիք ասել, թե թող ոստիկաններին բանակ տանեն, ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Չուբարյանը, որը ՀԺ-ի հետ զրույցում պատմել էր, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորող ուսանողները գնացել էին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ծառայելու, բայց Ազգալդյանը նրանց բոլորին հետ էր ուղարկել, եւ Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը: Գուցե մեկ- երկու հոգի էլ կգտնվեն, բայց մեծամասնությունը, ինչպես ճիշտ նկատել է Վիգեն Սարգսյանը, ոչ մի դեմ կարծիք չեն արտահայտում:

Սա ժողովրդավարության կանոններով կարծիքների փոխանակում չէ, որտեղ մեծամասնությունը աջակցում է տարկետման իրավունքի սահմանափակման առաջարկությանը, այլ խիստ ոչ ժողորդավարական, հետադիմական կանոններով, դասախոսներին արձակված ամոթալի հրահանգի արդյունք: Դասախոսներին  հրահանգվել է կարծիք չարտահայտել, եւ մեծամասնությունը ենթարկվում է  այդ հրահանգին: Ավելի մեծ թվով ուսանողների չմիանալն էլ բողոքի ակցիաներին ոչ թե բանակ գնալու անհագուրդ ցանկությունից է, այլ ինչպես նշված է վերը մեջբերված գրառման մեջ, ձերբակալվելու, հետապնդվելու, բուհից հեռացվելու վախից: 

«Ուսանողներն ազատ կարող են իրենց կամարտահայտությունը դրսեւորել, բայց ողջամտության սահմաններում, եթե փորձեն տապալել դասապրոցեսը ԵՊՀ-ում, նոր մենք կդիմենք կտրուկ քայլերի»,-երեկ Tert. am-ի հարցազրույցում խոսելով դասադուլի եւ այլ ակցիաների մասին ասել է Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: «Կամարտահայտություն ողջամտության սահմաններում». սա, ինչ խոսք, ժողովրդավարական երկրում խոսքի եւ կարծիքի ազատության նոր ուղղություն է:

Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բողոքող ուսանողների թիվը գնալով կմեծանա՞, թե՞ կմարի: Կամ մեծանալու դեպքում այնքան կմեծանա՞, որ տարկետման իրավունքի սահմանափակումները չընդունողները մեծամասնություն կազմեն դրա կողմնակիցների հանդեպ, եւ դա հանգեցի օրենքի այդ դրույթի չեղարկման:

Բայց բոլոր նախադրյալները կան մտավախություն ունենալու, որ կկրկնվի Փակ շուկայի ակցիաների պատմությունը, երբ Մաշտոցի պողոտայի տարբեր մայթերին միտինգ էին անում Փակ շուկան Երեւան սիթի դարձնելու դեմ բողոքողներն ու Սամվել Ալեքսանյանի «հետեւորդները»:

«Երեկ ուսանողների մի մեծ թիվ էլ պնդում էր, որ սա ջուր է լցնելու մեր թշնամու ջրաղացին, եւ այսօր պետք է հակառակը փորձենք՝ բանակին օժանդակելով՝ բանակի կայացմանը, հզորացման գործում մեր ավանդն ունենալ»,-նույն հարցազրույցում ասել է Ալիկ Ղարիբյանը:

Մնացածն արդեն տեխնիկայի հարց է, բայց ամեն դեպքում հույս ունենանք, որ այս անգամ մեզ կազատեն Փակ շուկայի կինոյից:

Տպել
8305 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին