ԱԺ-ում ցուրտ է, պատգամավորները կալարիֆեր են միացնում, սենյակներից էլ դուրս չեն գալիս

Հայաստանի Ազգային ժողովի շենքում կենտրոնացված ջեռուցումը դեռ չի միացվել: Խորհրդարանում բավականին ցուրտ է: Պատգամավորները աշխատասենյակներից դուրս չեն գալիս: Նրանք այլընտրանքային եղանակով լուծել են իրենց սենյակների ջեռուցման հարցը:

Մասնավորապես, այսօր Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստն անցկացվեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում, քանի որ այն ջեռուցվում էր փոքր կալարիֆեր, իսկ համապատասխան նիստերի դահլիճը՝ ոչ: Armtimes.com-ը, երբ Զոհրաբյանից հետաքրքվեց, թե ինչու՞ համապատասխան դահլիճում չի անցկացնում նիստը: Նա պատճառաբանեց, որ հանձնաժողովի անդամ պատգամավորները հարգելի եւ անհարգելի պատճառով բացակա են, այդ իսկ պատճառով իր աշխատասենյակում է նիստն անցկացնում:

Թեեւ դիտարկենք, որ երեկ գրեթե նույն հանձնաժողովակնների թվով կամ ավելի քիչ, համապատասխան  դահլիճում տեղի ունեցավ մեկ այլ հանձնաժողովի նիստ:

Armtimes.com-ն ԱԺ կենտրոնացված ջեռուցման մեկնարկի օրը ճշտելու համար դիմեց կառույցի լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանին:  Նրա պատասխանը ստանալուն պես եւս կհրապարակենք:

Տպել
2916 դիտում

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության 45 000 ԱՄՆ դոլարից ավելին է հավաքվել. մասնակցել է 481 մարդ

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում 15-րդն է

ՀՀԿ-ն խնդիր ունի՝ առաջին փուլով նախագահ ընտրելու համար. ԵԼՔ-ից քվեների հույս չեն տալիս

Թինա Գարաբեդյանը եւ Սիմոն Սենեկալը Եվրոպայի առաջնության եզրափակչում են

Ադրբեջանը ՌԴ-ից ստացվող ռազմատեխնիկան է կիրառել ապրիլյան քառօրյայի օրերին. Ադրբեջանի ՊՆ

Հանգստյան օրերին կպահպանվի բարձր ջերմաստիճանը

Մխիթարյանը հրաժեշտ է տվել ՄՅՈՒ-ի թիմակիցներին. թարմացվող

Ամփոփումներ, հանձնարարականներ, պարգեւատրումներ` ոստիկանության կոլեգիայի նիստին (տեսանյութ)

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ