Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին ՀՀԿ-ականները պետք է զգույշ խոսեն. Սերժ Սարգսյանն է ասել

Ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին նախատեսվում է ստորագրել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Քաղաքական օրակարգում այս գործընթացը լարվածություն է ստեղծել: Եվրոպական թեւին հաճոյանալու շանսը չպետք է ձեռքներիցս բաց թողնենք. քաղաքական դաշտում նման տրամադրություններ են, հատկապես երբ լսում ենք ՀՀԿ-ՀՅԴ իշխանական եւ ԲՀԿ պատգամավորների կարծիքները:

Հայաստանում այնքանով են կարեւորում այս համաձայնագիրը, որ դեռ չստորագրված՝ որոշել են դեկտեմբերի 1-ին այս թեմայով լայնամասշտաբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝ շրջանցելով այն փաստը, որ Բաղրամյան 26-ում ժամերի տարբերությամբ շրջադարձային փոփոխություններ են տեղի ունենում որոշումների առումով:

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստը, որի թեման եղել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը: Ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի անունից հայտարարություն է եղել, որ համաձայնագրի անունը տալիս պետք է չափազանց զգույշ լինել: Խոսքն ուղղված է եղել հատկապես  ԵԱՏՄ-ասերներին, Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Աշոտյանի կողմից ղեկավարվող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկում էին համաձայնագրի թեմայով խորհրդարանական լսումների անցկացման հարցը,  Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ փաստաթղթում ինչ-որ մի տեղ պետք է նշվի, թե Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Նախագահող Աշոտյանը արագ  փակեց հարցը եւ ակնարկեց, որ այլեւս նման հայտարարություններ չանի:

 

Տպել
3613 դիտում

ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրն է այսօր. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Արձանագրվել է ենթադրյալ ընտրական հանցագործության 252 դեպք. 108-ով նախապատրաստվում են նյութեր.

Ընտրություններին ՔԿՀ-ներում մասնակցել է 56 կալանավորված անձ և դատապարտյալ

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ թեթև մարդատարների համար

Ինչպես էին Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հետեւում ընտրությունների արդյունքներին

Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ընտրությունների քվեարկությանն ի պատասխան

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 51 հաղորդում

«Իմ քայլ»-ը ստացել է 70.43 %, ՀՀԿ-ն չի անցել շեմը. ԿԸՀ-ն հաշվել է 2010 տեղամասերի տվյալները

10/50 ընտրատեղամասի թեկնածուների առաջատար եռյակն «Իմ քայլը» դաշինքից է, Ա. Սիմոնյանը՝ 1-ին տեղում

Այդ թիվը բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, գրանցված լինելն ու ապրելը տարբեր են. Ն. Փաշինյան

Առափիում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն չորրորդ տեղում է

33/15. Արեւշատում նախնական տվյալներով առաջին տեղում է Սոֆիա Հովսեփյանը

10/49 ընտրատեղամասում դարձյալ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը

էրեբունու 10/50 ընտրատեղամասում «Օրինաց երկիր» կուսակցությունը 0 ձայն է ստացել

«Իմ քայլը» դաշինքը Գյումրիում չի զիջում առաջատարի դիրքը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդում՝ Լուսավոր Հայաստանը

Լոռու 25 ընտրատեղամասերի արդյունքներով «Իմ Քայլը» առաջատար է՝ 67,17 տոկոսով, ՀՀԿ-ն չորրորդն է

6/05 ընտրատեղամասում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հաղթում է՝ 517 ձայնով

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

7/34 ընտրատեղամասում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 0 ձայն է ստացել