Հաշիվը չի համապատասխանում խաղին. Բելառուսի մարզիչը ՀՀ ընտրանուն 4:1 հաշվով պարտվելու մասին

Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն արդարացի չի համարում Հայաստանի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նրա թիմը 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը եւ միայն մեկը խփեց: Մամուլի ասուլիսի ընթացքում մասնագետը խոսեց իր թիմի խաղի մասին:

- Ի՞նչ կասեք խաղի մասին:

- Հաշիվը, կարելի է ասել, մի փոքր չի համապատասխանում խաղին: Ցավոք, մենք չկարողացանք իրացնել մեր ստեղծած պահերը: 0:0 հաշվի ժամանակ լավ պահեր ունեինք: Բաց թողած 2-րդ գոլը խաղային դրվագից էր, մյուսները ստանդարտներից՝ անկյունային, 11-մետրանոց, 4-րդ գոլը խփվեց այնպիսի դիրքից, որտեղից սովորաբար դժվար է գրավել դարպասը: Բարդ է մեկնաբանել, կցանկանայի, որ թիմն ավելի լավ տրամադրված լիներ: Պարզ է, որ այս խաղում փորձարկում էի որոշ ֆուտբոլիստների, որոնք նախկինում հավաքական չեն հրավիրվել: Նորից կասեմ, որ հաշիվը չի արտացոլում խաղի իրական պատկերը:

- Ի՞նչ կասեք 1-ին խաղակեսի վերջում ձեր դարպասին նրանակված 11-մետրանոցի մասին, որից հետո բացվեց հաշիվը:

- Ի՞նչը պետք է մեկնաբանեմ, մրցավար գոյություն ունի: Ես տղաներից հարցրի, ասացին, որ խախտում չեն արել:

- Այդ գոլը կոտրեց թիմին...

- Այդ դրվագում դարպասապահը 2 անգամ հետ մղեց, եւ մրցակիցը 2 անգամ էլ կրկին հարվածելու հնարավորություն ստացավ: Մեր ֆուտբոլիստներն այդ ժամանակ կանգնել նայում էին, չօգնեցին դարպասապահին: Գուցե այդ գոլն ազզդեց թիմի վրա, բայց միեւնույն է՝ պետք էրլավ ավարտել 1-ին խաղակեսը, իսկ մենք 2-րդը բաց թողեցինք:

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականը:

- Դժվար է գնահատել, քանի որ մենք օպտիմալ կազմուվ չէինք: Համենայնդեպս թիմը խաղում էր, թիմը կարողանում էր վերահսկել գնդակը: Բազմաթիվ տեխնիկապես լավ պատրաստված, արագ ֆուտբոլիստներ ունի:

- Խաղից առաջ հատո՞ւկ կերպով էիք պատրաստվել Հենրիխ Մխիթարյանին վնասազերծելու համար:

- Երբ դիտում էինք Հայաստանի հավաքականի խաղերը, հատուկ ուշադրություն եմ դարձրել Մխիթարյանին ու Մարկոս Պիզելիին՝ խաղացողներ, որոնք հանդես են գալիս կիսապաշտպանությունում, գնդակներ են ստանում: Մեր  հենակետայինները պետք է հսկեին նրանց, իսկ կենտրոնական պաշտպաններից մեկը պետք է ապահովագրեր նրանց:

Տպել
3181 դիտում

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին