Տարածքների զիջման մասին խոսակցությունները խարխլում են ներքին ամրությունը. Աշոտ Ղուլյան

Սերժ Սարգսյանն «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հայտարարել է, թե Արցախի հարցի լուծման հետ կապված լինելու են «ցավոտ լուծումներ»՝ փոխզիջումներ: Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն Հայաստանի ԱԺ-ում անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի այդ  հայտարարության մասին, նշեց, որ կոռեկտ չի լինի, եթե մեկնաբանի Սերժ Սարգսյանի խոսքերը:  

«Մի քիչ կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ Հայաստանի նախագահի խոսքերին, քանի որ վստահ եմ, որ այդ խոսքերը եղել են շատ ավելի երկար խոսքից հետո: Մենք փոխզիջումների մասով մի քիչ առաջ ենք ընկնում: Իմ խորին համոզմամբ մենք շատ հեռու ենք այդ փուլից: Այսօր պարզ է, որ Ադրբեջանը ցանկություն չունի գնալ կոնկրետ լուծումների: Պետք է շարունակել բանակցային գործընթացը: 2016 թվականի ապրիլից հետո մենք շատ լավ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգը: Մենք չենք կարող մեր պաշտպանական եւ տնտեսական պաշարները թուլացնել, որպեսզի չասված բաների փոխարեն ինչ-որ բաներ տանք»,- ասաց Ղուլյանը եւ շարունակեց, որ տարածքների զիջումների մասին խոսակցությունները միայն ներքին ամրությունն են խարխլում:

Armtimes.com-ի դիտարկմանը, թե Հյաստանի քաղաքական օրակարգում այժմ անորոշ վիճակ է 2018 թվականի վարչապետի պաշտոնի հետ կապված, արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտին չի անհանգստացնում այն հարցը, թե 2018-ից հետո Ադրբեջանի նախագահի հետ ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ, Ղուլյանը պատասխանեց.

«Արցախի հանրապետությունում շատ հարգալից են վերաբերվում այն դիրքորոշմանը, որ դա Հյաստանի սուվերեն իրավունքն է: Այս պահին չեմ կարծում, թե մենք բոլոր հարցերի պատասխաններն ունենք: Կարծում եմ՝ ժամանակը կգա եւ այդ հարցերի պատասխանը կտրվի հանրությանը: Ի դեմս Հայաստանի գործող նախագահի, մենք ունենք լավագույն պատրաստվածություն Ղարաբաղի բանակցությունների հարցում, բայց վստահեմ, որ մենք նաեւ ունենք պատրաստվածություն այլ առումով, որովհետեւ դա մի պրոցես է, որին եւ արտաքին քաղաքական հարցերով, եւ անվտանգության հարցերով շատ ավելի մեծ շրջանակ է ներգրավված»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին համարում են անփոխարինելի, Ղուլյանը  կտրուկ պատասխանեց.

«Ես չեմ կարող հանրապետականների փոխարեն պատասխանել: Դա ՀՀԿ-ի որոշելիք հարցն է, եթե ես ձեզ հիմա բան ասեմ, կարողա դա լինելու է վերջնական որոշում»:

Արցախի խորհրդարանի նախագահն անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ Ժնեւյան վերջին հանդիպմանը, հայտնեց կարծիք, թե հայկական կողմը իր դիրքորոշումը չի թուլացրել:

«Մենք Ժնեւի հանդիպումից առաջ եւ հետո մեր դիրքորոշումը չենք թուլացրել: Մենք ցանկացած առիթ պետք է օգտագործենք բանակցային գործընթացը վերսկսելու համար: Այն, որ 2016 թվականի ապրիլից հետո մեր դիրքորոշումը կոշտացել է՝ փաստ է»,- նշեց ԱԺ նախագահը:

Վերջինս կարեւորում է նաեւ բանակցությունների սեղանի շուրջ պաշտոնական Ստեփանակերտի ներկայությունը, սակայն միեւնույն ժամանակ նշում, որ դա ձեռնտու չէ միայն ադրբեջանական կողմին: Պաշտոնական Բաքուն, ըստ Ղուլյանի, չի ցանկանում իրական բանակցություններ սկսել:

«Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ոչ ոք չի հերքում, բացի Ադրբեջանից: Անկախ նրանից, թե Ադրբեջանը կհամաձայնվի՞ կամ միջավայր կստեղծվի՞, որ Արցախը մասնակցի բանակցություններին մենք կտեսնենք, որ կա ցանկություն հիմնախնդիրը լուծելու: Այն բոլոր հարցերը, որոնք կան բանակցությունների սեղանին եւ կարող են ծագել բանակցությունների ժամանակ, դրա միակ պատասխանողը Արցախի հանրապետությունն է: Քանի Ադրբեջանը ցույց է տալիս, որ ցանկություն չունի Արցախին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ, նա վկայում է այն մասին, որ չի ցանկանում իրական բանակցությունների գնալ»,- ասաց նա:

Տպել
2986 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է

Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

Վստա՞հ եք, որ ինքն է գրել, ես Վիգեն Սարգսյանի ձեռագիրը լավ գիտեմ. Շ. Պետրոսյան (տեսանյութ)

Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. ՀՀ գլխավոր սրտաբան

Թանկացումներ Հայաստանում. օլիգարխիան կարող է ընդվզել իշխանության դեմ